կազմակերպվող Տերյանական երեկոյի համար պետք է ֆոնային երաժշտություն (ցանկալի է հայկական): Ի՞նչ երաժշտություն խորհուրդ կտաք: Ցանկալի է դաշնամուրային, որովհետև մոտ կես ժամ պետք է հնչի երգը, որպեսզի չհոգնեցնի մարդկանց...
կազմակերպվող Տերյանական երեկոյի համար պետք է ֆոնային երաժշտություն (ցանկալի է հայկական): Ի՞նչ երաժշտություն խորհուրդ կտաք: Ցանկալի է դաշնամուրային, որովհետև մոտ կես ժամ պետք է հնչի երգը, որպեսզի չհոգնեցնի մարդկանց...
Լավ եղբայր, եթե երաժշտության հայկական լինելու տարբերակը պարտադիր չէ, ապա կարծում եմ, որ Շոպենի վալսերը առավել հարմար կլինեն այդպիսի երեկոյի համար:
Ուղղակի այս պահին չեմ հիշում մի այնպիսի հայ կոմպոզիտոր, որը դաշնամուրի համար հանգիստ երաժշտություն ունի գրած: Կամ այնպիսի երաժշտություն, որը վերծանված է նաև դաշնամուրի համար: Կրակոտ են մերոնք, ամբողջ ուշադրությունը իրենց վրա սևեռող: Բայց եթե մի բան միտս ընկնի կտեղեկացնեմ...
Maverick (07.11.2010), My World My Space (07.11.2010)
Շոպենի «Nocturnes Preludes Waltzes»
էշ մի սատկի գարուն կգա, գարնանը կսատկես ©
My World My Space (07.11.2010)
Տերյանական երեկո…Ի՜նչ լավ բան եք կազմակերպում:
Նման երեկոների համար ճիշտ երաժշտության ընտրությունը շատ կարևոր է: Երաժշտությունը պիտի ձուլվի բանաստեղծությանը ու հալչելով ներհոսի մարդկանց հոգիներ: Բայց երբեմն այնքան սխալ երաժշտություն են ընտրում, որ այն ասմունքից առանձնանում ու սկսում է ականջ սղղոցել:
Ինձ թվում է՝ ամբողջ երեկոյի ընթացքում միևնույն երաժշտություն հնչեցնելը, որքան էլ այն հաճելի լինի, ամեն դեպքում, կհոգնեցնի մարդկանց:
Լավ կլինի, եթե Տերյանի յուրաքանչյուր ստեղծագործության ոգուն ու տառին համապատասխան երաժշտություն ընտրվի, բայց որպեսզի ոճերի մեծ տարբերություն չզգացվի, օգտագործել ասենք մեկ կոմպոզիտորի գործերը:
Վորլդ ջան, եթե ցանկալի է հայկական, մի քիչ վախենալով մանսուրյանական երաժշտությունը խորհուրդ կտամ: Թեթև է, հանգիստ, կարծում եմ՝ բոլորին հաճելի կլինի: Ուղղակի ես Տիգրան Մանսուրյանի հանգիստ, դաշնամուրային երաժշտույան մեջ երբեք աշուն չեմ կարողացել զգալ /միգուցե կա, բայց ես չեմ զգացել/: Իսկ աշնանային երաժշտությունը տերյանական երեկոյի համար պարտադիր է:
Վերջին խմբագրող՝ Ամպ: 07.11.2010, 06:52:
ars83 (07.11.2010)
Հազար ներողություն, բայց իմ կարծիքով Շոպենի վալս-նոկտյուրններից ավելի շաբլոն բան գոյություն չունի:Գեղեցիկ են, բայց
:
Ես կառաջարկեի Կոմիտասի 6 դաշնամուրային պարերը, որոնց մեջ և՛ տերյանական բանաստեղծությունների ներքին խորությունն ու կայծը կա, և՛ հայկական յուրահատուկ երաժշտական հոգին: Այստեղից կարելի է բեռնել Զեմֆիրա Բարսեղյանի կատարմամբ («Գործիքային մշակումներ» բաժնից), իսկ այստեղից՝ Գրիգորի Սոկոլովի: Սոկոլովի կատարումներն ավելի դանդաղ են, ընդհանուր տևողությունը՝ 20ր 29վ:
Մյուս տարբերակը, որ կարելի է առաջարկել, Բախի ստեղծագործություններն են, օրինակ՝ սա: Կաղված է, իհարկե, Տերյանի ներկայացվող ստեղծագործությունների ռիթմից և ներկայացնողի արտասանության արագությւոնից, ձայնի ուժգնությւոնից, տեմբրից, շեշտերից: Այնպես չլինի, որ բանաստեղծության ու երաժշտական պիեսի շեշտերը չհամընկնեն:
Ամպի առաջարկն էլ էր շատ լավը:
Մենակ թե ոչ Շոպեն:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
My World My Space (07.11.2010), Rhayader (07.11.2010)
Ես կառաջարկեի Արամ Խաչատրյան՝ «Անդանտինոն»: Ինձ թվում է շատ սազական կլինի: Մեկ էլ Առնո Բաբաջանյանից:
My World My Space (07.11.2010)
Անդանտինո
Իսկ մպ3 ցավոք, չեմ գտնում:
Բաբաջանյան
My World My Space (07.11.2010)
սրանք լավն են, բայց քիչ են, մոտ մի 30 րոպե պետք է լինի.... էլի կա՞ն....
Դե ստեղ կա մի խորամանկություն, որն էս դեպքում լավ կլինի օգտագործես: Նման առիթներին, քանի որ այսպիսի երաժշտությունը չի հոգնեցնում, երաժշտությունը այնպես են կտրում երկարացնում, որ չի հասկացվում, որ երաժշտությունը վերջացավ, ու նորից դրեցին:
Հարմար բան հենց գտնեմ, կդնեմ:
Գանձ եմ գտել«Քանի վուր Ջանիմ»
Վերջին խմբագրող՝ Հարդ: 07.11.2010, 14:52:
Կոշմառ:Չքարկոծեք, ժողովուրդ ջան, բայց այդ զզվելի «Անդանտինոյի» մենակ մեկ ունկնդրումից կարելի է լեթարգիական քնի մեջ ընկնել, 30 րոպեի դեպքում, երևի, երկրորդ Հարությանն էլ մարդ չարթնանա:
Եթե անպայման Արամ Խաչատրյան է պետք, ապա միգուցե սա՞. (Ջութակի կոնցերտի Անդանտեն)
12 ր-ից ավել: Կարելի է ուրիշ բան էլ մտածել, ավելացնել:
Վերջին խմբագրող՝ ars83: 07.11.2010, 15:26:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
My World My Space (07.11.2010)
Խոսքդ ստեղծագործությա՞ն, թե տվյալ կատարման մասին էր:
Ճիշտն ասած էդ կատարումը չեմ էլ լսել նորմալ, ուղղակի ճշտեցի, որ էդ գործն ա ու դրեցի:
Keiko Matsui
Դաշնամուրի հետ կան նաև հարվածային գործիքներ:
Кэйко Мацуи — известная японская пианистка и композитор. Стиль, в котором играет пианистка Кэйко Мацуи, обычно называют «современным джазом» или даже «современной музыкой для взрослых», но кроме джазовых интонаций в её творчестве определённо присутсвует составляющая нью-эйдж. Это отличный расслабляющий фон для любого времени суток и любой компании.
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Yevuk (07.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ