Վերջերս փնտրում էի Մայքլ Լեսին լուսանկարներից ու լրագրային քաղվածքներից վրա հիմնված 1973 թ. իր «Wisconsin Death Trip» վավերագրությունը, որի մեջ օգտագործել է Չարլզ Վան Շայքի 1890-ականներին կատարած լուսանկարները:
«Wisconsin Death Trip»-ն իր շեշտը դնում է համաամերիկյան տնտեսական ճգնաժամի պայմաններում Բլեք Ռիվեր Ֆոլլս փոքրիկ քաղաքի ծանր կյանքի վրա:
Գիրքը, ցավոք, դեռ չեմ գտել, բայց գրքի լուսանկարները հասանելի էին Վիսկոնսինի Պատմական Կազմակերպության կայքում:
Կանխավ զգուշացնեմ, որ թեև լուսանկարներում բացակայում են ագրեսսիայի ու դաժանության պատկերումները, նյութը բավականին ծանր է ու խորհուրդ չի տրվում ճնշված կամ անկայուն էմոցիոնալ վիճակում գտնվող մարդկանց: Ավելի պարզ արտահայտվելու համար ասեմ, որ նույնիսկ ես ինքս բավականին ծանր եմ տարել:
Տեղադրելու պատճա՞ռը: Ես սիրում եմ վավերագրություն: Ինչ էլ այն պատկերի: Սիրում եմ անհայտ մարդկանց կենսագրությունների էպիզոդներ: Սիրում եմ հին լուսանկարչություն: Ու հուսով եմ, որ ինչ-որ մեկը կլինի, որ կկիսի սերս:
Այսպիսով, մաս առաջին:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ