Վերջերս փնտրում էի Մայքլ Լեսին լուսանկարներից ու լրագրային քաղվածքներից վրա հիմնված 1973 թ. իր «Wisconsin Death Trip» վավերագրությունը, որի մեջ օգտագործել է Չարլզ Վան Շայքի 1890-ականներին կատարած լուսանկարները:
«Wisconsin Death Trip»-ն իր շեշտը դնում է համաամերիկյան տնտեսական ճգնաժամի պայմաններում Բլեք Ռիվեր Ֆոլլս փոքրիկ քաղաքի ծանր կյանքի վրա:
Գիրքը, ցավոք, դեռ չեմ գտել, բայց գրքի լուսանկարները հասանելի էին Վիսկոնսինի Պատմական Կազմակերպության կայքում:
Կանխավ զգուշացնեմ, որ թեև լուսանկարներում բացակայում են ագրեսսիայի ու դաժանության պատկերումները, նյութը բավականին ծանր է ու խորհուրդ չի տրվում ճնշված կամ անկայուն էմոցիոնալ վիճակում գտնվող մարդկանց: Ավելի պարզ արտահայտվելու համար ասեմ, որ նույնիսկ ես ինքս բավականին ծանր եմ տարել:
Տեղադրելու պատճա՞ռը: Ես սիրում եմ վավերագրություն: Ինչ էլ այն պատկերի: Սիրում եմ անհայտ մարդկանց կենսագրությունների էպիզոդներ: Սիրում եմ հին լուսանկարչություն: Ու հուսով եմ, որ ինչ-որ մեկը կլինի, որ կկիսի սերս:
Այսպիսով, մաս առաջին:
••Սեղմել՝ ցույց տալու համար


Մեջբերել
: Միակ ուշադրություն գրավող լուսանկարը երկվորյակներինն էր, էն էլ՝ ով էլ նկարեր՝ մոտավորապես նույն էֆեկտն էր լինելու, լուսանկարչի արժանիքը էս դեպքում ընդամենը էդ պահին էդտեղ լինելն ա եղել: Վերջին նկարի վերնագիրը պիտի լիներ «ԿԿԿուհիները»: Ընդհանուր առմամբ՝ ձանձրալի էր:
: Իրենց առօրյայից կտրված մարդկանց արհեստական նկարներ էին՝ բոլորը նույն դիրքով, կադրի նույն կառուցվածքով, «նկարի_թեչէ_ժպիտս_սառումա» գաղափարախոսությամբ: Վավերագրություն էր էնքանով, որ մարդիկ իրենց վավերական հագուստներով էին՝ իրենց վավերական տներում կամ տների դիմաց: Ու վերջ: Հա, մոռացա ասեմ՝ արանքում մեկումեջ փոքրիկ դագաղիկներ: Էժանագին էր: Ընդամենը երկու լուսանկար կարելի է շատ թե քիչ առանձնացնել՝ 

Էջանիշներ