User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: 28 շաբաթ անց / 28 Weeks Later

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    28 շաբաթ անց / 28 Weeks Later

    28 շաբաթ անց / 28 Weeks Later


    Մեծ Բրիտանիա, Իսպանիա, 2007
    Ռեժիսոր՝ Խուան Կառլոս Ֆրեսնադիլյո
    Դերերում՝ Ռոուզ Բըրն, Ջերեմի Ռեններ
    Ժանրը՝ ֆանտաստիկ, սարսափ
    IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1
    RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 70%

    Նախքան էս ֆիլմը նայելը խորհուրդ կտամ ֆիլմի առաջին մասը դիտեք, այն կոչվում է 28 օր անց / 28 Days Later: Իսկ թե ինչու 28 օր անցի համար ռեվյու չեմ գրել, պարզապես էդ ֆիլմը դուրս չեկավ, կլիշեներն ու շաբլոնները չափից դուրս շատ էին: Չնայած 28 Օր Անցն էլ հետաքրքիր պահեր ուներ, բայց ես էդ ֆիլմը անընդհատ համեմատում էի Shaun Of The Dead կոմեդիայի հետ ու մտքիս մեջ ղժժում, Shaun Of The Dead-ի ստեղծողները գոնե գիտակցում էին, որ ապուշություն էին նկարահանում ու իրենք իրենց վրա ղժժում էին, իսկ արդյունքում արտակարգ լավ ֆիլմ էր ստացվել: Մի երկու խոսքով պատմեմ ինչի մասին է 28 Օր Անցը. Լոնդոնում գիտափորձը սխալ ուղղությամբ է գնում ու գիտնականները մի սարսափելի վիրուս են ստեղծում, որը մարդկանց արնախում զոմբի է դարձնում: Երբ այդ վիրուսը լաբորատորիայից դուրս է գալիս, ամբողջ Անգլիան վարակվում է դրանով ու կենդանի մնացած շատ քիչ քանակությամբ մարդիկ կյանքի ու մահու կռիվ են տալիս զոմբիների բաժին չդառնալու համար:

    Ճիշտն ասած ընդհանրապես չէր մտածում, որ էս ֆիլմի սիկվելը կարող ա խելքը գլխին ֆիլմ լինի, բայց 28 Շաբաթ Անցի առաջին րոպեներից հասկացա, որ սխալվում են: 28 շաբաթ անց ամբողջ Անգլիայի բնակչությունը մահացել է վիրուսի պատճառով, սովից մահացել են բոլոր զոմբիները, ԱՄՆ-ը զորքեր է մտցրել ու Լոնդոնի թաղամասերից մեկը հարմարացրել է փոքրաթիվ հայրենադարձ անգլիացիներ համար: Հայրենադարձների մեջ են երկու երեխա, ովքեր դուրս սողոսկելով թաղամասից որոնում ու գտնում են իրենց մորը, ով հրաշքով կենդանի էր մնացել: Պարզվում է, կինը վարակակիր է, սակայն հրաշքով ինքը զոմբի չի դարձել: Իսկ հետո ականատես կդառնաք չափից դուրս իրական ու զարզանդելի իրադարձությունների, որոնք շատ հաջողությամբ կարող է և մեզ հետ կատարվել...

    Մի խոսքով բավականին ծանր, մտածելու տեղիք տվող ու անհանգստացնող ֆիլմ էր...
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.11.2010)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասեմ, որ «28 Օր Անցը» բավականին տպավորիչ ու գեղեցիկ սաունդտրեկով ֆիլմ է ու շատ ավելի լավը, քան սիքուելը: Նամանավանդ զինվորական բազայի հոգեբանական պահը. թե ինչ գազանների են վերածվում մարդիկ նման պայմաններից:
    «28 Շաբաթ Անցը», չնայած է՛լ ավելի գեղեցիկ սաունդտրեկին, շատ ավելի ստանդարտ սարսափ-մարտաֆիլմ էր, այնքան էլ չտպավորեց: Չնայած էլի աչքի է ընկնում ու արժանի է հիշատակման: Ես ինքս այն կգնահատեի երեք՝ հինգից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (07.11.2010)

  5. #3
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    32
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսել եմ դուրս բնավ չի եկել, մինչև վերջ անկեղծ ասած չեմ տեսել, ներվազդու էր, շաբլոնային....

  6. #4
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  7. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու՞ ես նկարել
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ նայեցի, չէի սպասի ինձանից, որ այդպես հավեսով սարսփ կինո կնայեմ, լավն էր, ինձ դուր եկավ

  9. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասեմ, որ «28 Օր Անցը» բավականին տպավորիչ ու գեղեցիկ սաունդտրեկով ֆիլմ է ու շատ ավելի լավը, քան սիքուելը: Նամանավանդ զինվորական բազայի հոգեբանական պահը. թե ինչ գազանների են վերածվում մարդիկ նման պայմաններից:
    «28 Շաբաթ Անցը», չնայած է՛լ ավելի գեղեցիկ սաունդտրեկին, շատ ավելի ստանդարտ սարսափ-մարտաֆիլմ էր, այնքան էլ չտպավորեց: Չնայած էլի աչքի է ընկնում ու արժանի է հիշատակման: Ես ինքս այն կգնահատեի երեք՝ հինգից:
    Դու Shaun Of The Dead-ը նայի, տեսնենք դրանից հետո 28 Օր Անցը լուրջ կընդունե՞ս Ամենաշատը ինձ էն դուր չեկավ, որ Սիլիան Մըրֆին, ով նույնիսկ ինձանից էլ նիհար էր իրենից մի քանի անգամ ավելի մկանուտ ու պարապած տղերքին մի հարվածով գետնով էր տալիս

    Իսկ 28 Շաբաթ Անցի մեջ հենց ամերիկյան ռազմական բազայի հոգեբանական պահերը դզեցին, ոնց որ սեփական կաշվիս վրա զգայի դա Ու ընդհանրապես սիկվելը չափից դուրս մռայլ էր ու չափից դուրս անհույս, հենց սկզբից էլ գիտեի, թե էդ ամենը ինչ ավարտ էր ունենալու, ու դա ինձ վախացնում էր Ամեն դեպքում սա էն եզակի դեպքերից ա, որ սիկվելը ավելի շատ հավանեմ, քան օրիգինալը:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.11.2010, 15:09:
    I may be paranoid but no android!

  10. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ նայեցի, չէի սպասի ինձանից, որ այդպես հավեսով սարսփ կինո կնայեմ, լավն էր, ինձ դուր եկավ
    Կարո՞ղ ա ОРТ-ով էիր նայում: Էդ 28 Օր Անցն ա եղել
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.11.2010)

  12. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ ա ОРТ-ով էիր նայում: Էդ 28 Օր Անցն ա եղել
    Հա, ուրեմն 28 օր անցն էր, բայց կապ չունի՝ հավես էր ուղղակի Ապեջանի դրած թրեյլերը նայեցի, իմ տեսած կինոյից էին հատվածները

  13. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, Ռուֆուս, հենա քո պատմածներն էլ նայում եմ, 28 շաբաթ անցն եմ նայել՝ էն 2 երեխայի մասին
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.11.2010, 15:21:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (07.11.2010)

  15. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու Shaun Of The Dead-ը նայի, տեսնենք դրանից հետո 28 Օր Անցը լուրջ կընդունե՞ս
    Shaun Of The Dead-ն էլ եմ նայել, «Night of the Living Idiots»-ն էլ:
    Ամենաշատը ինձ էն դուր չեկավ, որ Սիլիան Մըրֆին, ով նույնիսկ ինձանից էլ նիհար էր իրենից մի քանի անգամ ավելի մկանուտ ու պարապած տղերքին մի հարվածով գետնով էր տալիս
    Չեմ հիշում նման պահ, երևի այնքան էլ էական պահ չի եղել: «28 Օր Անցի» մեջ ես քեզ կարամ էնքան հոգեբանական դիլեմմաներ ցույց տամ, որ շատ ավելի վախենալի են, քան «28 Շաբաթ Անցի» միջի ցանկացած պահ: Մի բան, որ սիքուելի մեջ շատ գեղեցիկ էր նկարահանված՝ սկզբում լույսի ու խավարի պահն էր: Հիշու՞մ ես, որ ընտանիքով տանը նստած են: Խավարը շատ անվտանգ է թվում, հանգիստ, իսկ լույսն ու արտաքին աշխարհը՝ թշնամական:
    Ինձ դուր չի գալիս ֆիլմ, որի գործողությունների միակ շարժիչ ուժը հերոսների սենտիմենտալությունը, թուլությունն ու աննասուն ապուշությունն են
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Հասկանու՞մ ես, ֆիլմի մեջ ոչ մի խելքին մոտ սյուժեի շրջադարձ չկար:
    Իսկ 28 Շաբաթ Անցի մեջ հենց ամերիկյան ռազմական բազայի հոգեբանական պահերը դզեցին, ոնց որ սեփական կաշվիս վրա զգայի դա Ու ընդհանրապես սիկվելը չափից դուրս մռայլ էր ու չափից դուրս անհույս, հենց սկզբից էլ գիտեի, թե էդ ամենը ինչ ավարտ էր ունենալու, ու դա ինձ վախացնում էր
    Հոգեբանական պահ, եթե ճիշտ եմ հիշում, ամերիկյան բազայում չկար: Կար տիպիկ սարսափ-պահ, բավականին հիշեցնող հենց քո նշած «Shaun Of The Dead»-ը:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Երևի քեզ դուր չի եկել, որ ամեն ինչ Մարիամ Սուխուդյանի մեղքով է տեղի ունենում, հա՞
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.11.2010, 22:04:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (07.11.2010)

  17. #12
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու Shaun Of The Dead-ը նայի, տեսնենք դրանից հետո 28 Օր Անցը լուրջ կընդունե՞ս
    Դե եկ նաև սկսենք ասել, որ "Կնքահայրը" ախմախ ֆիլմա, ինչա պարոդիաներ ունի:

    http://www.imdb.com/title/tt0120741/

    Կամ ասենք Կոպպոլայի Դրակուլան էլ լուրջ նայել չի լինում, ինչա էս ֆիլմն ենք տեսել:

    http://www.imdb.com/title/tt0112896/

    Իսկ թե ինչու 28 օր անցի համար ռեվյու չեմ գրել, պարզապես էդ ֆիլմը դուրս չեկավ, կլիշեներն ու շաբլոնները չափից դուրս շատ էին:
    Քեզ զարմանալի նորություն ասեմ` կատարելապես շաբլոնազուրկ ֆիլմ, նամանավանդ սարսափի ժանրում, գրեթե չկա: Ուզում ես, 90 ականներից էս կողմ քո իմացած ըստ քեզ ամենաշաբլոնազուրկ սարսափ ֆիլմը ասա, տեղում մի հինգ հատ էդ ֆիլմում գործածվող շաբլոն թվարկեմ?

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Երկրորդ մասը դեռ չեմ տեսել` ժամանակ լինի կնայեմ: Միգուցե և ավելի լավը լինի:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.11.2010, 22:05:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (07.11.2010)

  19. #13
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ապրեք, ժողովուրդ ջան, դուք ֆիլները նայեք, մինչև մենք ստեղ տեսնենք՝ ոնց ենք ձեր նայած վիրուսը պատրաստում:
    Ասում եք՝ տենց հետաքրքիր ֆիլմեր են, հա՞, պետք ա նայե՞լ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (07.11.2010)

  21. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե եկ նաև սկսենք ասել, որ "Կնքահայրը" ախմախ ֆիլմա, ինչա պարոդիաներ ունի:
    Մասնավորապես, մի հանճարեղ պարոդիա եմ հիշում («Մաֆիա», իրար է խառնում «Կնքահայրն» ու «Ֆորրեսթ Գամփը»)
    Քեզ զարմանալի նորություն ասեմ` կատարելապես շաբլոնազուրկ ֆիլմ, նամանավանդ սարսափի ժանրում, գրեթե չկա: Ուզում ես, 90 ականներից էս կողմ քո իմացած ըստ քեզ ամենաշաբլոնազուրկ սարսափ ֆիլմը ասա, տեղում մի հինգ հատ էդ ֆիլմում գործածվող շաբլոն թվարկեմ?
    Ու ցանկացած «ոչ շաբլոն» տարր էլ շատ արագ փոխառվում է:
    Վերադառնալով թեմային` առաջին մասը շատ ուժեղ ֆիլմ էր: Մենակ վերջում մարդու գազանանալը ու մատներով զինվորականի աչքերը լխճելը ինչ ասես արժեր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Leo Negri (08.11.2010)

  23. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ապրեք, ժողովուրդ ջան, դուք ֆիլները նայեք, մինչև մենք ստեղ տեսնենք՝ ոնց ենք ձեր նայած վիրուսը պատրաստում:
    Ասում եք՝ տենց հետաքրքիր ֆիլմեր են, հա՞, պետք ա նայե՞լ:
    Արս, փորձի: Հա, մեկ էլ, խնդրում եմ մոտակա մոդերին իմ էշ-էշ արած սփոյլերները փակել ու մի լավ տուգանել
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «5-ը՝ 5-ում». 4-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.09.2014, 22:39
  2. «5-ը՝ 5-ում». 3-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.09.2014, 17:30
  3. «5-ը՝ 5-ում». 2-րդ շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 21.09.2014, 21:31
  4. Ֆլեշմոբ «5-ը՝ 5-ում». 1-ին շաբաթ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ֆլեշմոբներ
    Գրառումներ: 85
    Վերջինը: 15.09.2014, 14:04
  5. Հոդված. Ավագ Շաբաթ
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 31.03.2010, 17:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •