User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Քիչ էր մնացել...

  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Քիչ էր մնացել...

    - Ի՞նչ է պատահել,- բազկաթոռում տեղավորվելով աշխուժորեն հետաքրքրվեց Սերոբը:
    Նշանածի առավոտյան զանգը, թե՝ «այսօր բոլոր գործերդ թող ու արի' մեր տուն, խոսելիք կա», նրան, իհարկե անհանգստացրել էր, բայց ոչ այնքան, որ գոնե խանութ էլ չմտներ տեսնելու՝ աղջիկները երեկվա ստացած ապրանքը տեղավորե՞լ են, թե՞ չէ': Որ ավտոյի փայլուն կողերից մի անգամ էլ փոշին չսրբեր, չպլպլացներ սեփական կոշիկների նման ու նոր սլանար նշանածի մոտ: Արագաչափի սլաքը նույնիսկ վաթսունին հասավ, երբ այստեղ էր գալիս: Ինքը խելքը չէր թռցրել, ոչ էլ սեփական կյանքի հետևից է ընկել, որ դրանից ավել քշի: Սերոբը կարգուկանոն սիրող մարդ է: Երեսունն անց, շրջապատի կարծիքով, գուցե մռայլ ու անհետաքրքիր, բայց ինքն իր մեջ սեփական բացառիկությունը գիտակցող:
    -Ես այլևս չեմ կարող: Ամսից ավելի է, որ նշանված ենք, բայց մենք իրար չենք ճանաչում: Մի անգամ ինձ ձեր տուն տանելուց բացի ոչ մի տեղ միասին դուրս չենք եկել: Դու նույնիսկ ալարում ես հետս խոսել, կամ էլ ես քեզ բնավ չեմ հետաքրքրում, որ գալիս ես, հորս հետ նարդի խաղում, գնում:
    Աղջիկը խեղդվում էր հուզմունքից, մատներն էր կոտրատում ու մերթ- մերթ հետ տալիս ճակատին լցվող մազափունջը:
    -Ճի'շտ է, բոլորն էլ ասում են, որ աշխատող, լավ տղա ես, ծնողներին լսող, բայց դրանք բավարար պայմաններ չեն, որ ես քեզ հետ կյանքս կապեմ: Ինձ ընկե'ր է պետք, ուշադիր վերաբերմունք, բայց դու նույնիսկ հիմա ժամանակ չես գտնում հետս զրուցելու: Չէ', սխալմունք է եղել մեր նշանդրեքը, շտապել ենք: Ծնողներիս հետ էլ եմ խոսել, իրենք հասկացան ինձ: Ավելի լավ է հիմա հետ դառնանք այս ճամփի կեսից, որն անպայման մի օր փակուղի է մտնելու: Ախր մենք շա՜տ տարբեր ենք...
    Աղջիկն ափերով ծածկեց դեմքն ու սկսեց հեկեկալ: Զգացվում էր, որ ասելիքը երկար ժամանակ է խմորվել ներսում: Կանանց արցունքները խցանը հանած շամպայից հորդող փրփուրի նման են, չնայած թափվում են նաև տխուր առիթներով:
    Սերոբը կարծես հեռուստացույցով մելոդրամա նայելուց լիներ, միայն թե ինքը մելոդրամա չէր սիրում:
    Աղջիկն արագ հանգստացավ, սրբեց արցունքներն ու ասաց.
    -Ես վերջնականապես որոշել եմ, երկուսիս համար էլ այսպես ավելի լավ կլինի: Վերցրու':
    Հանեց մատանին, դրեց սեղանին, իսկ ինքը կծկվեց բազմոցի անկյունում:
    -Հը՜մմ,- բազմանշանակ արտաբերեց Սերոբը, շուռումուռ տվեց մատանին, մի երկու վայրկյան զննեց, հետո դրեց գրպանը, կտրուկ ոտքի ելավ ու քայլեց դեպի դուռը:
    - Սերո'բ,- համարյա ճչաց աղջիկը, արցունքները նորից ողողեցին շիկնած այտերը,- Սերո'բ, միթե՞ դու ինձ ոչինչ չունես ասելու...
    Սերոբը մի պահ վարանոտ կանգ առավ, հետո մի կարևոր բան հիշելով՝ շրջվեց.
    -Հա', քիչ էր մնացել մոռանամ... Մամաս ասում էր, որ նշանդրեքին ձեր տուն բերած սինիներից մեկը հետ չեք տվել: Տու'ր տանեմ:

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.11.2010), Agni (06.11.2010), Chilly (06.11.2010), Chuk (08.11.2010), E-la Via (06.11.2010), einnA (06.11.2010), KiLa (09.11.2010), Lion (06.11.2010), Malxas (06.11.2010), Moonwalker (06.11.2010), My World My Space (06.11.2010), Nadine (05.01.2011), Nare-M (06.11.2010), Ohanyan (06.11.2010), Shah (05.01.2011), Smokie (06.11.2010), SSS (08.11.2010), Անտիգոնե (07.11.2010), Դեկադա (06.11.2010), Եկվոր (06.11.2010), Երվանդ (08.11.2010), Թամարա (05.01.2011), Ժունդիայի (08.11.2010), Ինչուիկ (08.11.2010), Հարդ (08.11.2010), Մանուլ (06.11.2010), Նաիրուհի (06.11.2010), Ուլուանա (09.11.2010), Ռուֆուս (06.11.2010), Սլիմ (06.11.2010), Ֆոտոն (06.11.2010)

  3. #2
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    72
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես այդպիսի մի մարդ եմ ճանաչում…Ամուսնացած, ցավոք սրտի (վայ երևի վատ բան ասացի)
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արածագ ջան լավն էր բայց ինչ-որ շատ կիսատ էր, ոնց որ պատմվածքի մի մաս լիներ մենակ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  7. #4
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Արածագ ջան լավն էր բայց ինչ-որ շատ կիսատ էր, ոնց որ պատմվածքի մի մաս լիներ մենակ....
    Իսկ ես կարծում եմ վերջի տողով ամենը ասված է:

    ... բարդ էակ ա մարդ արարածը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (06.11.2010), Արևածագ (06.11.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքից էր, լավ էս գրել, շատ բնական էր
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ ու կոնկրետ ասացիր այն, ինչ ցանկանում էիր Արևածագ: Լավն էր: Ապրես
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  13. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկավ: Ուղղակի երևի կարելի էր մի քիչ ավելի "մանրամասն" գրել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  15. #8
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, շատ էր մելոդրամա, բայց լրիվ համոզիչ էր...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  17. #9
    Անորոշ paniaG-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.10.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    198
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն էր շատ,զարմանում եմ,որ աղջիկները տենց բաների վրա զարմանում են:
    Want to know the truth ?

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  19. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկավ: Հեղինակին հաջողվել է քիչ բառեր օգտագործելով կատարյալ բնորոշում տալ իր հերոսիներին: Սյուժեն էլ հոգեհարազատ էր, կարճ բայց հետաքրքիր: Կարդալուց հետո մի փոքր հիասթափեցնում է դրա ավարտը, քանի որ շարունակությունը կարդալու ցանկությունը դեռ մնացած է լինում մեջդ:
    Ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում Արևածագին:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  21. #11
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարճ էր բայց լավն էր, ինձ դուր եկավ
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  23. #12
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նման պատմվածքներով ժամանակաշրջանի շունչը կարելի կլինի արտահայտել: Ինձ դուր եկավ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (06.11.2010)

  25. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դուր եկավ: Ուղղակի երևի կարելի էր մի քիչ ավելի "մանրամասն" գրել
    Եթե կարդալուց հետո հիշում, օրվա մեջ մտածում եմ որևէ պատմվածքի մասին, ուրեմն ինձ համար այն իրոք լավն էր: Այս անգամ այդպես եղավ: Հատկապեսհետաքրքրեց հեղինակի կիրառած համեմատություն, երբ մարդու նշանածը փաստացի լուրջ ճգնաժամի մեջ է, իսկ իրենց հարաբերությունները փլվելու եզրին են, բայց տղան խանութ է մտնում ու. "ավտոյի փայլուն կողերից մի անգամ էլ փոշին չսրբեր, չպլպլացներ սեփական կոշիկների նման ու նոր սլանար նշանածի մոտ:" Հաջողված պահ էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (08.11.2010), Արևածագ (06.11.2010)

  27. #14
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ բարի վերաբերմունքի ու դրական կարծիքների համար:
    Մի երկու բառով մանրամասն գրելու մասին: Չի' ստացվում: Եթե հերոսս Ա կետից պիտի Բ կետը գնա, ինքնաբերաբար ընտրվում է ամենակարճ ճամփան, դա էլ հերիք չի, նա ուղղակի վազում է, հետևից հազիվ եմ հասցնում : Չմոռանամ ասել, որ բացի ակումբում գրածս կարծիքներից, մնացած ամեն ինչը նախ թղթին եմ գրում: Եթե անգամ փորձում եմ գունագեղ նկարագրություններով մի քիչ կասեցնել «վազքը», միևնույնն է, տեքստը ստեղնաշարով հավաքելիս մի քիչ անտեղի թվացող երկարաբանությունն անխնա ջնջում եմ , հետն էլ ուրախանում, որ էկրանին հավաքելուց քիչ ժամանակ կծախսեմ:
    Այսպիսի բաներ:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (08.11.2010), murmushka (07.11.2010), My World My Space (06.11.2010), Թամարա (05.01.2011), Նաիրուհի (06.11.2010), Ուլուանա (09.11.2010)

  29. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Որոշել եմ բացթողումս լրացնել ու Արևածագի գործերը կարդալ
    Ախր շատ դրական բաներ եմ լսել:

    Գործը լավն էր, բնութագրական էր, տիպիկ էր:
    Հնչած «մանրամասն չի» կարծիքի մասին. ճիշտ հակառակ կարծիքին եմ:
    Սա ուղղակի մտորում ա, ոչ թե դիտողություն, բայց կոնկրետ իմ համար ֆինալը պարզ էր՝ շնորհիվ սկզբի: Երբ խոսվում էր ավտոն պլպլացնելու, կոշիկները մաքրելու մասին, արդեն պարզ էր էդ մարդու բնավորությունը, ու փաստորեն ֆինալը սյուրպրիզ չէր: Մյուս կողմից չգիտեմ, եթե էդ կտորները չլինեին, երևի թե համոզիչ չէր լինի: Գուցե ավելի հեռվից գալը կօգներ, այսինքն էլի ցույց տրվեր էդ ամենը, բայց ոչ բացահայտորեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (08.11.2010), Արևածագ (08.11.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է մեկ օր ապրելու
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 169
    Վերջինը: 12.03.2019, 07:19
  2. Արձակ. Սրտիս դռնակը բաց է մնացել...
    Հեղինակ՝ Tianshi, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 24.11.2010, 18:21
  3. Քարոզարշավին մնացել է մի քանի օր
    Հեղինակ՝ Apostle, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 10.05.2007, 21:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •