Six Shooter / Шестизарядник


Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, 2004
Կարգախոսը` «Սև ու արյունոտ իռլանդական կոմեդիա»
Ռեժիսոր՝ Մարտին ՄաքԴոնահ
Սցենարիստ՝ Մարտին ՄաքԴոնահ
Դերերում՝ Բրենդան Գլիսոն, Ռուայդրի Քոնրոյ, Դևիդ Ուիլմոթ, Էշլինգ Օ´Սալլիվան
Ժանրը՝ կարճամետրաժ արտհաուս, դրամա, կոմեդիա
Տևողությունը` 27 րոպե
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.7
RottenTomatoes-ի գնահատականը՝ 89%

Միսթր Դոննելիի օրը չստացվեց: Հիվանդանոցում նրան տեղեկացրին, որ առավոտյան մահացել է սիրելի կինը, գնացքում նրա հարևանը հանդուգն դեռահաս «քֆուրչի» դուրս եկավ…


Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս դիտել. համենայն դեպս ինձ համար սա երբևէ տեսածս ամենաօրիգինալ ֆիլմերից է: Միգուցե ոմանց չափից դուրս տարօրինակ թվան ծավալվող գործողություններն ու ֆիլմի ընդհանուր մթնոլորտը (հիշեցի, թե Ֆրոյդն ինչ էր ասում իռլանդացիների մասին ):

Բրենդան Գլիսոնին թերևս կհիշեք «Խիզախ սիրտը» և «Տրոյա» ֆիլմերից, բայց այստեղ նրա դերը շատ ավելի բարդ է: Պետք է առանձնացնել նաև Ռուայդրի Քոնրոյի փայլուն խաղը:

2006 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկարի»` «Տարվա լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում: