User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Իրիցկինը...

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իրիցկինը...

    Իրիցկինը...


    Անուշը մի անգամ տեսել էր Գրիգորին իրենց գյուղում ու անհույս սիրահարվել: Ոչ գիտեր ով է Գրիգորը, ոչ գիտեր, թե որտեղից: Ամեն գիշեր քնելուց երազում էր մեկ էլ տեսնել Գրիգորին, գոնե մի անգամ ձայնը լսեր: Աղբրի մոտ էր տեսել Գրիգորին ու սիրտն անընդհատ առվի կողմ էր ձգում: Աշխատում էր էնպես անել, որ տան ջուրը շուտ վերջանա, մի անգամ էլ գնա աղբյուր ջրի, գուցե բախտը բանի, մի անգամ էլ տեսնի իր անհայտ ասպետին: Երբեմն նույնիսկ դույլերի մեջ մնացած ջուրը դատարկում էր, թե` գնամ նորը բերեմ: Գնում էր աղբրի պռնկին նստում ու սպասում…. Ջուրը լցվում էր ու պռունկներից թափվում…Անուշը հայացքը ջրին երազում էր….

    Անուշի ընկերուհու` Հերիքնազի ախպերը վաղուց աչք ուներ վրան: Մի օր աղբրից տուն գալուց նրան էր հադիպել: Միսակն ուզել էր խոսք գցել, թե` ձեր հավերը ոնց են, ձու ածո՞ւմ են, բա ձեր խորոզը ոնց ա՞…. Անուշը դույլի սառը ջուրը լցրել էր նրա գլխին ու սուսուփուս տուն էկել: Գյուղը չարախնդացել էր` Միսակի պես տղին որ չհավանեց, տուն մնացած է դառնալու….

    Անուշն այս ամենին անհաղորդ ապրում էր իր երազների աշխարհում: Նրան միայն իր անհայտ ասպետն էր հետաքրքրում:

    Գրիգորը նույնպես հավանել էր Անուշին, ու երբ հորն ասել էր Անուշին հարս բերելու մտադրության մասին, հայրն առարկել էր, թե
    - Բոզգեղից հարս բերելը մեր բանը չի տղես, հո խախք ու խայտառակ չե՞նք:
    Գրիգորը վիրավորվել էր: Բայց մնացել էր իր ասածին: Մի օր հորն առաջարկել էր.
    - Այ հեր, վեր էրթանք Բոզգեղ հորթ առնենք:
    - Մեր գեղի հորթերը վար են անցե՞լ Գիգոլ
    - Ասում են Բոզգեղի հորթերը լավն են,- համոզել էր Գրիգորը:
    Բոզգեղում արդեն աղբրի մոտ հանդիպել էր Անուշին….
    Կանգնել էին մի պահ… անթարթ աչքերով իրար էին նայել ու…. Ավո պապը կատաղել էր.
    - Բոզգեղի հորթերի տերն էլ, քոնն էլ….գնացինք էստեղից…..

    Գրիգորն էդ օրը հաստատ որոշել էր, որ Անուշն իրենը պիտի լինի:
    Անուշն ամոթից շիկնել էր ու ողջ օրն էդպես շիկնած մնացել: Խոսելու ունակությունը կորցրել մենակ հա ու չէ էր ասել…. Գիշերը չէր քնել, անընդատ սպասել էր ինչ որ հրաշքի, սպասել էր, որ Գրիգորն առավոտյան գա իրենց տուն:
    Առավոտյան գնացել էր ջրի, ու նստել աղբրի կողքին ու երբ ձիու ոտնաձայներ էր լսել ու գլուխը բարձրացրել, առավոտյան արևի շողերի մեջից աչքերը կկոցելով տեսել էր իր երազների ասպետի իրեն մեկնված ձեռքը, բան չէր ասել, սուսուփուս նստել էր ձին ու հետը փախել….

    Գյուղը խինդ էր էլել, սրիկա լակոտները սկսել էին աջ ու ձախից շվվացնել ու էդպես շշվոցներով ողջունել Բոզգեղցի հարսին:
    Ավո պապն իրեն կորցրել էր.
    - Խախք եղանք, լաո՜….
    Գրիգորը վեր էր առել հրացանն ու գնացել գյուղամեջ.
    - Թե բան ասող կա, էկեք գեղամեջ, թե չէ որտեղ բռնացրեցի բմբուլներդ քամուն կտամ….
    Գյուղը լռել էր….

    Հետո ծնվել էր Անուշի առաջնեկը` Աղասին: Ավո պապն եկել, հարսի ճակատը պագել, փառք էր տվել աստծուն, որ Անուշի պես հարս էր բաժին հանել իր Գրիգորին, ու հաշտվել էր:
    Տարիներ էր անցել: Անուշը հասցրել էր սիրվել ողջ գյուղի կողմից, այնքան, որ մեծերն էլ փոքրերի լեզվով մամի էին ասում նրան: Մամին ամենուր էր` որտեղ մի ծանր հիվանդ կար, մի ծննդկան, Մամին էնտեղ էր: Գյուղի դեղն ու բալասանը, մխիթարիչն էր Մամին իր անսահման բարի՜, բարի՜ էությամբ…
    Գրիգորը երբ տիրացու դարձավ, փոքրերը նրան Տացու ասացին, Անուշը վերցրեց այդ Տացուն, վերջից մի “ս” ավելացրեց ու դարձրեց իր դիմելաձևը ամուսնուն…
    -Տացո՜ւս….
    Պատասախանը չէր ուշանում.
    -Իրիցկի՛ն ջան….

    Իրենց երկու տղաների հետ ողջ գյուղի երիտասարդությունը դաստիարակեցին իրենց սիրով ու խղճով: Գյուղի համար օրինակ եղավ նրանց կյանքը: Նրանց սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ վարակիչ եղավ թե մեծահասակների, թե նորաստեղծ ընտանիքների համար:
    Անուշը, երբ գնում էր իր տղաների տուն, հարսներն իրենց կիսուրին մի պահած կոնֆետ էին տալիս, թե չայ խմի, նա բերում Գրիգորին էր տալիս, իր չայն անպակ էր խմում: Թե երկուսն էին տալիս` մեկն ինքն էր ուտում, մյուսը` տանում էր իր Գրիգորին:
    Տացուն սեղանին նստելիս միշտ առաջին բրդուջը սարքում ու գորովանքով տալիս էր կողակցին.
    -Անո՜ւշ արա, իրիցկի՛ն ջան….
    Էսպես ջան ու ջիգյար անելով իրար հետ ապրեցին ուղիղ 78 տարի…. Մի ողջ մարդկային կյանք… մի երջանիկ հավերժություն:

    Ու երբ Տացուն մահացավ, Անուշը կորցրեց հիշողությունը: Անընդհատ մի կոնֆետ էր պահում, մի համով պատառ.
    -Տանեմ Տացուիս….
    Հետո մի պահ վերականգնվում էր հիշողությունը, հիշում էր կորուստն ու լալով գնում էր ժամ` Տացուի շիրիմի մոտ, բայց ճամփին կրկին մոռանում էր, ու չէր հիշում, թե ուր է գնում: Շվարած կանգնում էր ճանապարհին, մինչև գյուղացիներից մեկը տեսնում էր նրան ու տուն էր բերում: Գառնիկը տեսնում էր նրան, աչքերը լցնում, համբուրում էր ճակատը, ինչպես ժամանակին իրիցկինն իր ճակատն էր համբուրում, ու գորովանքով հարցնում.
    - Ո՞ւր էիր գնացել մամի ջան
    - Չիդեմ, Գառնո՜ւկս, ես ինչի՞ եմ լացել, աչքերս ինչի են թաց…,- ու անմեղ երեխայի պես նայում էր տանեցիների աչքերին` սպասելով որ մի բացատրություն կտան:

    Տացուի քառասունքը պիտի լիներ այդ օրը, Ազնիվը սեղանի պատրաստություն էր տեսնում, ու երբ լուսադեմին հոգնած եկավ պառկեց քնելու, իրիցկինը լալով արթնացավ….
    - Ազնի՜վ ջան, ձգու՜կս, ճրագը վառե՜, Տացուս ինձ է կանչում, գնամ տեսնեմ ի՞նչ է ասում….
    Ազնիվը սարսափած վեր թռավ, ճրագը վառեց ու մոտեցավ իրիցկնոջը: Նրա արցունքոտ աչքերի պաղությունից սարսռաց, ու ետ-ետ ընկավ: Ապա աչքն ընկավ բերանի անկյուններում սառած ժպիտին, ակամայից ժպտաց` Տացուն մենակ չթողեց նրան….
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.11.2010), Agni (05.11.2010), Ariadna (05.11.2010), CactuSoul (05.11.2010), Chuk (05.11.2010), E-la Via (05.11.2010), einnA (05.11.2010), Freeman (25.03.2011), Gayl (06.11.2010), impression (05.11.2010), Malxas (05.11.2010), Maverick (05.11.2010), Monk (05.11.2010), murmushka (05.11.2010), Nadine (05.11.2010), Nare-M (06.11.2010), Norton (06.11.2010), Ohanyan (06.11.2010), Philosopher (06.11.2010), Safaryan (05.11.2010), Sona_Yar (06.11.2010), SSS (05.11.2010), Tig (05.11.2010), Yeghoyan (05.11.2010), Ամպ (05.11.2010), Արևածագ (06.11.2010), Եկվոր (06.11.2010), Մանուլ (06.11.2010), Նաիրուհի (05.11.2010), Շինարար (05.11.2010), Ռուֆուս (05.11.2010), Ֆոտոն (06.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով

    հ.գ. մի հատ էլ ստեղ պաչեմ… ապրես
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (05.11.2010), Ռուֆուս (05.11.2010)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հով ջան, էս շարքումդ հատկապես ոճն եմ սիրում, պատմելուդ կերպը: Պատմվածքդ էլի լավն ա, բայց ինձ թվում ա, որ լավն ա ամբողջականության մեջ, մյուսների կողքին, մյուսների հետ: Չգիտեմ ճիշտն ասած, եթե նախորդները, եթե Տացուի ու Գառնիկի, Ազնիվի ու իրիցկնկա մասին արդեն իսկ չիմանայի, որպես առանձին միավոր, առանձին պատմվածք կհավանեի, թե չէ: Բայց էս ամբողջականության մեջ շատ լավն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.11.2010), Ariadna (05.11.2010), CactuSoul (05.11.2010), E-la Via (05.11.2010), einnA (05.11.2010), impression (05.11.2010), My World My Space (05.11.2010), Norton (06.11.2010), SSS (05.11.2010), Tig (05.11.2010), Եկվոր (06.11.2010), Ռուֆուս (05.11.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աչքիս վերջում փող ենք հավաքելու, էս շարքը տպենք
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.11.2010), CactuSoul (05.11.2010), Chuk (06.11.2010), E-la Via (05.11.2010), My World My Space (05.11.2010), Tig (05.11.2010), Նաիրուհի (05.11.2010), Ռուֆուս (05.11.2010), Ֆոտոն (06.11.2010)

  9. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, էս շարքումդ հատկապես ոճն եմ սիրում, պատմելուդ կերպը: Պատմվածքդ էլի լավն ա, բայց ինձ թվում ա, որ լավն ա ամբողջականության մեջ, մյուսների կողքին, մյուսների հետ: Չգիտեմ ճիշտն ասած, եթե նախորդները, եթե Տացուի ու Գառնիկի, Ազնիվի ու իրիցկնկա մասին արդեն իսկ չիմանայի, որպես առանձին միավոր, առանձին պատմվածք կհավանեի, թե չէ: Բայց էս ամբողջականության մեջ շատ լավն ա:
    Տենց էլ կա Արտ ջան, սրանք մի ամբողջություն են փոքրիկ պատումների տեսքով, որոնք վերջում մի ինչ-որ ձևով կմիանան իրար....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.11.2010), Tig (05.11.2010), Ֆոտոն (06.11.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ պատմվածք էր, հետաքրքիր էր և ներքին հմայք ուներ իր մեջ: Շուտով գյուղի անցուդարձից ահագին տեղյակ կլինեմ:
    Կարող է վերջում միացնես պատմվածքներն ու վեպ դարձնես:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (05.11.2010)

  13. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    աչքիս վերջում փող ենք հավաքելու, էս շարքը տպենք
    վատ միտք չի, գիտե՞ս....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով ջան, էս շարքումդ հատկապես ոճն եմ սիրում, պատմելուդ կերպը: Պատմվածքդ էլի լավն ա, բայց ինձ թվում ա, որ լավն ա ամբողջականության մեջ, մյուսների կողքին, մյուսների հետ: Չգիտեմ ճիշտն ասած, եթե նախորդները, եթե Տացուի ու Գառնիկի, Ազնիվի ու իրիցկնկա մասին արդեն իսկ չիմանայի, որպես առանձին միավոր, առանձին պատմվածք կհավանեի, թե չէ: Բայց էս ամբողջականության մեջ շատ լավն ա:
    Ինձ թվում ա էս բոլորի վերջում մի հատ սիրու՜ն վիպակ կստացվի:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (05.11.2010), Նաիրուհի (06.11.2010)

  16. #9
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արա դե զզվցրիր էլի

    լավն ա, հիանալի ա բայց լավն ու հիանալին էլ պիտի չափ ու սահման ունենան չէ՞...

    Հ.Գ. Յա տրեբույու սլեդույուշի!

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.11.2010), My World My Space (05.11.2010), Tig (06.11.2010)

  18. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, շատ լավն էր Արդեն վատ եմ զգում, որ պատմվածքներիցդ մեկը դատափետել եմ

    Լսի, բա գյուղի քհմ, ինտիմ կյանքին ե՞րբ ես անդրադառնալու Մենակ չասես, թե էն վախտերը տենց բաներ չկայի՜ն
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (05.11.2010), Gayl (06.11.2010), My World My Space (05.11.2010), Tig (05.11.2010)

  20. #11
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    աչքիս վերջում փող ենք հավաքելու, էս շարքը տպենք
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    վատ միտք չի, գիտե՞ս....
    Հով, իսկ միգուցե փողը հենց հիմա հավաքենք, իսկ հետո, Լիլիթի աչքի վերջում, շարքը տպե՞նք
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (06.11.2010), murmushka (06.11.2010), My World My Space (06.11.2010), Tig (06.11.2010)

  22. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Հով, իսկ միգուցե փողը հենց հիմա հավաքենք, իսկ հետո, Լիլիթի աչքի վերջում, շարքը տպե՞նք
    Դե ձեզ տեսնեմ.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  23. #13
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ հավանեցի, ինչպես միշտ: Բայց վեպ կամ վիպակ դարձնելուն կողմ չեմ, էսպես առանձին, շարքի մեջ ավելի լավ ա: Մի չամիչը լավ ա, 10 հատն էլ լավ ա, բայց միայն չամիչից տորթը էդքան էլ լավ չի: Ուզում եմ ասել, որ ստիպված կլինես միացնելու համար ծռմռել որոշ բաներ, երևի հասկացար:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (06.11.2010), Tig (06.11.2010)

  25. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ հավանեցի, ինչպես միշտ: Բայց վեպ կամ վիպակ դարձնելուն կողմ չեմ, էսպես առանձին, շարքի մեջ ավելի լավ ա: Մի չամիչը լավ ա, 10 հատն էլ լավ ա, բայց միայն չամիչից տորթը էդքան էլ լավ չի: Ուզում եմ ասել, որ ստիպված կլինես միացնելու համար ծռմռել որոշ բաներ, երևի հասկացար:
    Դու հատ գնացած զուգագուլպա սիրու՞մ ես:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (06.11.2010)

  27. #15
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հատ գնացած զուգագուլպա սիրու՞մ ես:
    Երբեմն այո՛, մեծ մասամբ՝ ոչ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (06.11.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •