Առաջարկում եմ օպերայի սիրահարներին իրենց կարծիքները փոխանակել այստեղ:
Սկսում եմ: Ասում են Պլասիդո Դոմինդոն դեկտեմբերին Երևան է գալու...
Առաջարկում եմ օպերայի սիրահարներին իրենց կարծիքները փոխանակել այստեղ:
Սկսում եմ: Ասում են Պլասիդո Դոմինդոն դեկտեմբերին Երևան է գալու...
Magic-Mushroom (05.11.2010), prof-de-Francais (05.11.2010), Գանգրահեր (05.11.2010)
Մոդերատորական: Թեման տեղափոխվել է համապատասխան ենթաբաժին` Երաժշտական ոճեր:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ես օպերային երաժշտության մեծ սիրահար եմ օպերային երաժշտությունը շատ մեծ բավականություն է առաջաչնում՝հատկապես տղամարդկանց մոտկարծում եմ օպերա սիրելը խոսում է բարձր ինտելեկտի,արվերստը բարձր գնահատելու եւ կայացած մարդ լինելու մասին,օպերան դա այն տեղն է որտեղ չես հանդիպի իրականության զզվելի պատկերին,բիդլո մարդկանց ու ցածրակարգ մարդկանցՕպերայում ես հոգու հանգստություն եմ զգում եւ մի քանի ժամով մոռանում եմ դաժան իրականության մասին եւ վայելում եմ այդ անկրկնելի կախարդանքը եւ նոր լիցքերով վերադառնում իրականություն ու շարունակում ապրել,Հոլանդացիները բարձր արվեստի սիրահար են,այստեղ տոմս ձեռք բերելը շատ բարդ խնդիր է,Իմ սիրած օպերաներն են՝Նորմա,Տրավիատա,Տռուբադուռ,Կարմեն,Աիդիա,Անուշ,Արշակ 2Շատ եմ սիրում երջանկահիշատակ Հայոց Սոխակ՝Գոհար Գասպարյանին եւ Տիգրան Լեւոնյանին,նրանք մեր օպերայի համար շատ մեծ բան են արել,նրանք պաշտպանեցին օպերան ցուրտ ու մութ տարիներին,նրանք այնքան էին արվեստը սիրում,որ աշխատում էին 5000դր աշխատավարձով:
Իմ սիրած երգը
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Malxas (05.11.2010), Moonwalker (05.11.2010), Rammer (05.11.2010), Գանգրահեր (05.11.2010), ՆանՍ (12.11.2010)
Օպերան երաժշտական ամենաբարձր արվեստն եմ համարում, որն իր մեջ ներառում է նաև թատրոն, պոեզիա, երբեմն նաև պար: Երբեմն, իհարկե ոչ միշտ, կատարողները ցուցադրում են նաև դերասանական տաղանդ, իսկ լիբրետոները բանաստեղծական մեծ գլուխգործացներ են` սա ավելի հազվադեպ:
Ի դեպ, քո նշած մարդկանց մեզ մոտ Երևանում կարելի է հանդիպել օպերայում: Նստում են քեզանից քիչ հեռու, ի սրտե զրուցում, իսկ երբ սոպրանոն կամ տենորը ձայնը բարձրացնում են, իրենք էլ իրենց հերթին են ձայնը բարձրացնում:
Շատ հուզիչ հատված էիր տեղադրել: Ոչ մի անգամ չեմ կարողանում հուզմունքս զսպել այն նայելիս: Ի դեպ Գոհար Գասպարյանի առումով նույնպես Երևանում գործերը լավ չեն: Մի քանի անգամ փորձել են նրա ձայնագրությամբ սկավառակ գրել, բայց բոլորն անորակ են եղել, հին սև գույնի ասեղով սկավառակներից ձայնագրված:
Լավ իրադարձություններ էլ են լինում: Մի քանի ամիս առաջ Տրուբադուր բեմադրեցին: Երգիչները հավանաբար իրենք էլ էին զարմացել, թե ինչպես այդքան լավ երգեցին` մի բան, որ առաջներում հազվադեպ էր պատահում: Մի երկու շաբաթ առաջ Հասմիկ Պապյանը համերգ տվեց Լոնդոնի թագավորական նվագախմբի նվագակցությամբ... այ սա իսկական հրաշք էր:
Ընդհանրապես, Երևանում բեմադրվող օպեռաների գլխավոր թերությունը թերպարապածությունն է, թե չե երգիչներն ընդհանուր առմամբ տաղանդավոր են: Մի երկու անգամ փորձում են և բեմ...
Կուզենայի նաև ուշադրություն հրավիրել այն օպերաների վրա, որոնք գլուխգործոց են, բայց հարկ եղած գովազդ չունեն երաժշտական աշխարհում: Հենց միայն Վերդիից մի տասը կարելի նշել:
Եթե հետաքրքրեց, թե ինչ նկատի ունեմ, ավելացնեմ` թեկուզ <Մակբեթը...>
Magic-Mushroom (05.11.2010), Rammer (05.11.2010), Yevuk (23.10.2011), ՆանՍ (12.11.2010)
Շատ եմ սիրում Անահիտ Մխիթարյանին,նրա կատարմամբ Արշակ 2 օպերան ուղղակի հրաշալի է,համաձայն եմ քեզ հետ,որ օպերան ամենաբարձր արվեստն է,մեր հայ երգիչները շատ տաղանդավոր են՝ուղղակի երբ հիշում եմ թե ինչքան աշխատավարձ են ստանում շատ եմ բարկանում,նաեւ շատ եմ բարկանում,երբ մեր բալետ պարողներին տանում են բանակ,նրանք այդքան սովորում են ու երբ ավարտում են նրանց ուղեկցում են բանակ,Այստեղից կարող ես ներբեռնել հատված Արշակ 2 օպերայից Գոհար Գասպարյանի կատարմամաբ,իմ սիրած հատվածը,ես նաեւ շատ եմ սիրում Մարիա Կալլասին՝նրա մեծ երկրպագուն եմ
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Անահիտ Մխիթարյանի մոտ վերջին ժամանակներս վարպետության մեծ աճ է նկատվում: Մի քանի տարի առաջ միջակից ցածր կատարեց <Պայացները>, իսկ հիմա արդեն պատրաստի երգչուհի է: Անուշն է շատ լավ ստացվում նրա մոտ: Աշխատավարձի առումով իսկապես տխուր է: Մտերիմ եմ Հասմիկ Պապյանի եղբոր հետ, որը նույնպես երգիչ է, և որոշ բաներից տեղյակ եմ երգիչների կյանքից:
Շարունակեմ զարգացնել չգնահատված օպերաների թեման: Ժամանակ առ ժամանակ նոր բացահայտումներ եմ անում ինքս ինձ համար: Նորանոր կոմպոզիտորներ և օպերաներ, որոնք լավն են, համենայնդեպս ինձ շատ են դուր գալիս, բայց սւպեր օպերաների շարքում չեն դասվում:
Ի դեպ բազմաթիվ աուդիո կատարումներ ունեմ: Մի 200 օպերա կլինի: Կարող եմ կիսվել ձեզ հետ եթե այդքան շատ եք սիրում: Վիդեո օպերաները ավելի դժվար կլինի փոխանցել: Մինչդեռ արժե նայել դրանք: 100 - ից ավելին ունեմ տարբեր ժամանակների երգիչների կատարմամբ:
Magic-Mushroom (05.11.2010), Rammer (05.11.2010), ՆանՍ (12.11.2010)
Malxas գիտես ես փնտրում եմ Արշակ 2 օպերայի երկրորդ ակտի Օլիմպիայի դավաճանության հատվածը,կարող է ունենաս?
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ունեմ մպ 3 ֆորմատով ամբողջ օպերան: Կարող եմ ամբողջ օպերան ուղարկել, բայց որակը լավագույնը չէ: Արդեն նշել եմ պատճառները:
Իսկ դուք կարծես ցանկություն չունեք այլ օպերաներ ճանաչել կամ հայտնաբերել :
Ըստ քո գրառումների հին սերունդի երգիչների երկրպագուն եք: Նորերն էլ վատը չեն: Երևի պարապելու մեթոդներն էլ են կատարելագործված: Ռոսսինիի Սեմիրամիդա օպերայում կա մի բավական երկար հատված, որն անհրաժեշտ է մեկ շնչով երգել, բայց անհնար է թվում, թե որևէ երգիչ կարող է: Ի զարմանս ինձ վերջերս հայտնաբերեցի, որ արդեն կարողանում են:
Օպերային երաժշտության մասին խոսելիս նաև պետք է դրանց լիբրետտոյի ու սյուժեի մասին խոսել: Օպերան ժամանակի «սերյալ» գաղափարով է ծնվել ու նկարագրել տվյալ ժամանակում տեղի ունեցող առօրեական ու պալատական կյանքը:
Օպերան հայկական մտածելակերպից չի ծնվել ու իմ ըմբռնմամբ, հոգեհարազատ չի լայն մասսաներին (հայ հասարակության): Օպերայի երաժշտական մասը ես շատ եմ սիրում, բայց բառերի մասին մեծ մասամբ պատկերացում չունեմ,
- քանի որ օտար լեզվով է (իտալերեն, ռուսերեն, գերմաներեմ...),
- չի հետաքրքրում, քանի որ պատմական անցյալի, այլ ո՛չ ներկայի ու այսօրվա մասին է:
Օպերան որպես թատերական գործողություն ևս կատարյալ չէ. ամեն ինչ ընթանում է երաժշտության տեմպով, դանդաղ շարժում, դանդաղ տխրություն և այլն:
Մի անգամ, երաժշտական բուռն հետաքրքրությամբ խնդրեցի ինչ-որ հայտնի օպերայի սյուժե: Ապշեցի: Երաժշտության ու բառերի միջև շատ մեծ տարբերություն կար: Վեհ գաղափարներ շոշափող երաժշտությունը հակադրվեց ճղճիմ առօրյա բամբասանքների հետ: Որոշեցի այլևս չկարդալ սյուժեները:
Այսքանից երևում է, որ օպերան ներկա պահանջներին այնքան էլ չի համապատասխանում: Հայկական ժամանակակից օպերա չեմ տեսել: Եթե լիներ, դա ավելի կհետաքրքրեր:
Իսկ դուք բառերը լսու՞մ եք:
Magic-Mushroom (05.11.2010), Rammer (05.11.2010)
Հարգելի Malxas ես բոլոր օպերաները սիրում եմ,շատ եմ սիրում մեկ գավաթ Ռոյբուշ թեյով վայլել,այն ինձ հոգեկան հանգստություն է պատճառում,եթե հնարավոր է կարող ես միայն իմ ասած մասը կտրես եւ ուղարկես ինձ,շատ շնորհակալ կլինեմ
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ֆոտոն օրինակ Արշակ 2 օպերաի բառերը շատ լավն են,ես բառերը լսում եմ,որոշ առումով Իտալերեն գիտեմ,իսկ եթե չգիտեմ բառերը թարգմանում եմ:
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Է մայլի հասցեն գրիր կուղարկեմ ամբողջ օպերան: Այդ օպերան այն ցուցակի մեջ չէ, որը համարյա անգիր գիտեմ: Հիմա պատասխանեմ Ֆոտոնին:
Ընդհանուր առմամբ համաձայն եմ անբողջ գրածի հետ: Օպերան որպես թատրոն շատ ավելի ցածր մակարդակի է, քան զուտ թատրոնը: Սակայն երբ երգիչները իրենց երգածի իմաստը հասկանում են կատարումը լրիվ այլ է լինում: Նրանք ապրում են հերոսի զգացումները և դա անդրադառնում է կատարման որակի վրա:
Լիբրետոների մասին: Թերևս ճիշտ է այն, որ օպերաների լիբրետոների մեծ մասը հիմարություն է: Իմ տեսածների մեջ ամենաանհեթեթը Մոցարտի կախարդական սրինգն է: Ցուցակը կարելի է հարյուրներով շարունակել: Սակայն հաճելի բացառություններ էլ կան: Ներկայումս բեմադրվող օպերաների մեծ մասի լիբրետոն տանելի է: Ես որոշ չափով ուսումնասիրել եմ իտալերեն լեզուն, որպեսզի հասկանամ երգածի գոնե մի մասը կամ կարդամ լիբրետոն:
Իսկ ահա Ռիմսի Կորսակովի Ոսկե Աքաղաղը օպերայի լիբրետոն գլուխհործոց է: Բանաստեղծը, ազգանունը Բելսկի, գրել է չափածո և Պուշկինի ոճով: Հաճելի է և կարդալ առանց օպերայի: Դե իսկ երաժշտության մասին էլ չեմ ասում: Հավանաբար լսած կլինեք:
Magic-Mushroom (05.11.2010), Ֆոտոն (05.11.2010)
Ի դեպ, Արշակ Երկրորդի երաժշտությունը, այսինքն Չուղաջյանի տվյալ օպերայի երաժշտությունը շատ նմանացնում եմ Վերդիին: Հատկապես Նապուկկո օպերայի մի մասը, որտեղ Զաքարիան է երգում...
Magic-Mushroom (05.11.2010), Rammer (05.11.2010)
Մեկ հարց էլ ուղղեմ օպերայի սիրահարներին:
Արդյոք Մեցցո ալիքով դիտում եք ցուցադրվող օպերաները:
Ֆոտոն (17.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ