Երեկ Ա. Խաչատրյան համերգասրահում Տուրանդոտի համերգային կատարումն էր: Ուղղակի հոյակապ էր: Երրորդ գործողությունը շատ էի լսել, բայց չգիտեի, որ Տուրանդոտն է: Ահա վերջին հատվածը Պավարոտտիի կատարմամբ
Malxas (08.07.2012)
Ես կբավարարվեմ էս պայծառ մտքի կողքով ծիծաղել-անցնելով:
Բայց այ էս մեկը ինձ անհանգստացնում ա, որովհետև շատերին ա թվում, թե օպերան կապույտ արյուն ունեցողների երաժշտություն ա: Ու հենց նման էլիտիստական իմիջն էլ հաճախ մարդկանց հետ ա մղում վայելելու մի երաժշտություն, որը նույնքան մարդկային ա, նույնքան առօրեական, նույնքան զգացմունքային ու միաժամանակ նույնքան աստվածային ու երկնային ու հերոսական՝ ոնց որ ՄՅՈՒՍ բոլոր երաժշտական ոճերը: Օպերային երաժշտությունն ավել կամ պակաս «վեհ» չի: Մարդիկ արտահայտում են նույն զգացմունքները, նույն մտքերը, ուղղակի տարբեր միջոցներով: Երաժշտական թատրոնները բոլորի համար են:կարծում եմ օպերա սիրելը խոսում է բարձր ինտելեկտի,արվերստը բարձր գնահատելու եւ կայացած մարդ լինելու մասին,օպերան դա այն տեղն է որտեղ չես հանդիպի իրականության զզվելի պատկերին,բիդլո մարդկանց ու ցածրակարգ մարդկանց
Ու երաժշտությամբ հետաքրքրված ՑԱՆԿԱՑԱԾ մարդու, օրինակ՝ 18-20 տարեկան ռոք ու մետալ լսող ջահելներին, խորհուրդ կտամ հենց հիմա գնալ ու ուղղակի ինչ-որ լավ երգչի (Maria Callas, Victoria de los Angeles, Rosa Ponselle, Leontyne Price, Franco Corelli, Titto Gobbi) կատարմամբ Պուչինիի, Վերդիի արիաների "The Best" հավաքածու քաշել, ՈՉ ամբողջական օպերաների ձայնագրություններ, ու բոլոր ստերեոտիպերից ուղեղը մաքրելով պարզապես լսել: Շատ հանկարծակի կարող ա բացահայտեք մի հատ լրիվ նոր երաժշտական աշխարհ ու զարմանաք, թե խի էիք առաջ խուսափում:
Նրանում, որ դասական երաժշտությունը էսօր պոպուլյար չի ջահելների շրջանում, մեղավոր են նաև նրանք, ովքեր կարծում են, թե օպերա լսելը իրենց ինչ-որ ձևով ապահովագրում ա որպես «ցածր ինտելեկտի տեր» գնահատվելուց...
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Lílium (10.06.2014), Malxas (10.06.2014), Yellow Raven (10.06.2014), Աթեիստ (10.06.2014), Գորտուկ (10.06.2014), մարդագայլուկ (10.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ