Առաջարկում եմ օպերայի սիրահարներին իրենց կարծիքները փոխանակել այստեղ:
Սկսում եմ: Ասում են Պլասիդո Դոմինդոն դեկտեմբերին Երևան է գալու...
Առաջարկում եմ օպերայի սիրահարներին իրենց կարծիքները փոխանակել այստեղ:
Սկսում եմ: Ասում են Պլասիդո Դոմինդոն դեկտեմբերին Երևան է գալու...
Magic-Mushroom (05.11.2010), prof-de-Francais (05.11.2010), Գանգրահեր (05.11.2010)
Մոդերատորական: Թեման տեղափոխվել է համապատասխան ենթաբաժին` Երաժշտական ոճեր:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ես օպերային երաժշտության մեծ սիրահար եմօպերային երաժշտությունը շատ մեծ բավականություն է առաջաչնում՝հատկապես տղամարդկանց մոտ
կարծում եմ օպերա սիրելը խոսում է բարձր ինտելեկտի,արվերստը բարձր գնահատելու եւ կայացած մարդ լինելու մասին,օպերան դա այն տեղն է որտեղ չես հանդիպի իրականության զզվելի պատկերին,բիդլո մարդկանց ու ցածրակարգ մարդկանց
Օպերայում ես հոգու հանգստություն եմ զգում եւ մի քանի ժամով մոռանում եմ դաժան իրականության մասին եւ վայելում եմ այդ անկրկնելի կախարդանքը եւ նոր լիցքերով վերադառնում իրականություն ու շարունակում ապրել,Հոլանդացիները բարձր արվեստի սիրահար են,այստեղ տոմս ձեռք բերելը շատ բարդ խնդիր է,Իմ սիրած օպերաներն են՝Նորմա,Տրավիատա,Տռուբադուռ,Կարմեն,Աիդիա,Անուշ,Արշակ 2
Շատ եմ սիրում երջանկահիշատակ Հայոց Սոխակ՝Գոհար Գասպարյանին եւ Տիգրան Լեւոնյանին,նրանք մեր օպերայի համար շատ մեծ բան են արել,նրանք պաշտպանեցին օպերան ցուրտ ու մութ տարիներին,նրանք այնքան էին արվեստը սիրում,որ աշխատում էին 5000դր աշխատավարձով:
Իմ սիրած երգը
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Malxas (05.11.2010), Moonwalker (05.11.2010), Rammer (05.11.2010), Գանգրահեր (05.11.2010), ՆանՍ (12.11.2010)
Օպերան երաժշտական ամենաբարձր արվեստն եմ համարում, որն իր մեջ ներառում է նաև թատրոն, պոեզիա, երբեմն նաև պար: Երբեմն, իհարկե ոչ միշտ, կատարողները ցուցադրում են նաև դերասանական տաղանդ, իսկ լիբրետոները բանաստեղծական մեծ գլուխգործացներ են` սա ավելի հազվադեպ:
Ի դեպ, քո նշած մարդկանց մեզ մոտ Երևանում կարելի է հանդիպել օպերայում: Նստում են քեզանից քիչ հեռու, ի սրտե զրուցում, իսկ երբ սոպրանոն կամ տենորը ձայնը բարձրացնում են, իրենք էլ իրենց հերթին են ձայնը բարձրացնում:
Շատ հուզիչ հատված էիր տեղադրել: Ոչ մի անգամ չեմ կարողանում հուզմունքս զսպել այն նայելիս: Ի դեպ Գոհար Գասպարյանի առումով նույնպես Երևանում գործերը լավ չեն: Մի քանի անգամ փորձել են նրա ձայնագրությամբ սկավառակ գրել, բայց բոլորն անորակ են եղել, հին սև գույնի ասեղով սկավառակներից ձայնագրված:
Լավ իրադարձություններ էլ են լինում: Մի քանի ամիս առաջ Տրուբադուր բեմադրեցին: Երգիչները հավանաբար իրենք էլ էին զարմացել, թե ինչպես այդքան լավ երգեցին` մի բան, որ առաջներում հազվադեպ էր պատահում: Մի երկու շաբաթ առաջ Հասմիկ Պապյանը համերգ տվեց Լոնդոնի թագավորական նվագախմբի նվագակցությամբ... այ սա իսկական հրաշք էր:
Ընդհանրապես, Երևանում բեմադրվող օպեռաների գլխավոր թերությունը թերպարապածությունն է, թե չե երգիչներն ընդհանուր առմամբ տաղանդավոր են: Մի երկու անգամ փորձում են և բեմ...
Կուզենայի նաև ուշադրություն հրավիրել այն օպերաների վրա, որոնք գլուխգործոց են, բայց հարկ եղած գովազդ չունեն երաժշտական աշխարհում: Հենց միայն Վերդիից մի տասը կարելի նշել:
Եթե հետաքրքրեց, թե ինչ նկատի ունեմ, ավելացնեմ` թեկուզ <Մակբեթը...>
Magic-Mushroom (05.11.2010), Rammer (05.11.2010), Yevuk (23.10.2011), ՆանՍ (12.11.2010)
Շատ եմ սիրում Անահիտ Մխիթարյանին,նրա կատարմամբ Արշակ 2 օպերան ուղղակի հրաշալի է,համաձայն եմ քեզ հետ,որ օպերան ամենաբարձր արվեստն է,մեր հայ երգիչները շատ տաղանդավոր են՝ուղղակի երբ հիշում եմ թե ինչքան աշխատավարձ են ստանում շատ եմ բարկանում,նաեւ շատ եմ բարկանում,երբ մեր բալետ պարողներին տանում են բանակ,նրանք այդքան սովորում են ու երբ ավարտում են նրանց ուղեկցում են բանակ,Այստեղից կարող ես ներբեռնել հատված Արշակ 2 օպերայից Գոհար Գասպարյանի կատարմամաբ,իմ սիրած հատվածը,ես նաեւ շատ եմ սիրում Մարիա Կալլասին՝նրա մեծ երկրպագուն եմ
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Անահիտ Մխիթարյանի մոտ վերջին ժամանակներս վարպետության մեծ աճ է նկատվում: Մի քանի տարի առաջ միջակից ցածր կատարեց <Պայացները>, իսկ հիմա արդեն պատրաստի երգչուհի է: Անուշն է շատ լավ ստացվում նրա մոտ: Աշխատավարձի առումով իսկապես տխուր է: Մտերիմ եմ Հասմիկ Պապյանի եղբոր հետ, որը նույնպես երգիչ է, և որոշ բաներից տեղյակ եմ երգիչների կյանքից:
Շարունակեմ զարգացնել չգնահատված օպերաների թեման: Ժամանակ առ ժամանակ նոր բացահայտումներ եմ անում ինքս ինձ համար: Նորանոր կոմպոզիտորներ և օպերաներ, որոնք լավն են, համենայնդեպս ինձ շատ են դուր գալիս, բայց սւպեր օպերաների շարքում չեն դասվում:
Ի դեպ բազմաթիվ աուդիո կատարումներ ունեմ: Մի 200 օպերա կլինի: Կարող եմ կիսվել ձեզ հետ եթե այդքան շատ եք սիրում: Վիդեո օպերաները ավելի դժվար կլինի փոխանցել: Մինչդեռ արժե նայել դրանք: 100 - ից ավելին ունեմ տարբեր ժամանակների երգիչների կատարմամբ:
Magic-Mushroom (05.11.2010), Rammer (05.11.2010), ՆանՍ (12.11.2010)
![]()
Ես կբավարարվեմ էս պայծառ մտքի կողքով ծիծաղել-անցնելով:
Բայց այ էս մեկը ինձ անհանգստացնում ա, որովհետև շատերին ա թվում, թե օպերան կապույտ արյուն ունեցողների երաժշտություն ա: Ու հենց նման էլիտիստական իմիջն էլ հաճախ մարդկանց հետ ա մղում վայելելու մի երաժշտություն, որը նույնքան մարդկային ա, նույնքան առօրեական, նույնքան զգացմունքային ու միաժամանակ նույնքան աստվածային ու երկնային ու հերոսական՝ ոնց որ ՄՅՈՒՍ բոլոր երաժշտական ոճերը: Օպերային երաժշտությունն ավել կամ պակաս «վեհ» չի: Մարդիկ արտահայտում են նույն զգացմունքները, նույն մտքերը, ուղղակի տարբեր միջոցներով: Երաժշտական թատրոնները բոլորի համար են:կարծում եմ օպերա սիրելը խոսում է բարձր ինտելեկտի,արվերստը բարձր գնահատելու եւ կայացած մարդ լինելու մասին,օպերան դա այն տեղն է որտեղ չես հանդիպի իրականության զզվելի պատկերին,բիդլո մարդկանց ու ցածրակարգ մարդկանց![]()
Ու երաժշտությամբ հետաքրքրված ՑԱՆԿԱՑԱԾ մարդու, օրինակ՝ 18-20 տարեկան ռոք ու մետալ լսող ջահելներին, խորհուրդ կտամ հենց հիմա գնալ ու ուղղակի ինչ-որ լավ երգչի (Maria Callas, Victoria de los Angeles, Rosa Ponselle, Leontyne Price, Franco Corelli, Titto Gobbi) կատարմամբ Պուչինիի, Վերդիի արիաների "The Best" հավաքածու քաշել, ՈՉ ամբողջական օպերաների ձայնագրություններ, ու բոլոր ստերեոտիպերից ուղեղը մաքրելով պարզապես լսել: Շատ հանկարծակի կարող ա բացահայտեք մի հատ լրիվ նոր երաժշտական աշխարհ ու զարմանաք, թե խի էիք առաջ խուսափում:
Նրանում, որ դասական երաժշտությունը էսօր պոպուլյար չի ջահելների շրջանում, մեղավոր են նաև նրանք, ովքեր կարծում են, թե օպերա լսելը իրենց ինչ-որ ձևով ապահովագրում ա որպես «ցածր ինտելեկտի տեր» գնահատվելուց...
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Lílium (10.06.2014), Malxas (10.06.2014), Yellow Raven (10.06.2014), Աթեիստ (10.06.2014), Գորտուկ (10.06.2014), մարդագայլուկ (10.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ