User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Հարցեր իրավագիտությունից և քաղաքագիտությունից

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարցեր իրավագիտությունից և քաղաքագիտությունից

    Եթե կրկնվող թեմա է, մոդերատորներին խնդրում եմ տեղափոխել: Նմանատիպ այլ թեմա չգտա:

    Հարց: Ինչո՞վ են իրարից տարվերվում «որակյալ մեծամասնություն» և «բացարձակ մեծամասնություն» հասկացությունները:

  2. #2
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կրկնվող թեմա է, մոդերատորներին խնդրում եմ տեղափոխել: Նմանատիպ այլ թեմա չգտա:

    Հարց: Ինչո՞վ են իրարից տարվերվում «որակյալ մեծամասնություն» և «բացարձակ մեծամասնություն» հասկացությունները:
    Բացարձակ մեծամասնություն = 50% + 1

    Որակյալ մեծամասնությունը կարող է լինել 2/3-ը, 3/5-ը և այլն:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (04.11.2010), Universe (04.11.2010)

  4. #3
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կրկնվող թեմա է, մոդերատորներին խնդրում եմ տեղափոխել: Նմանատիպ այլ թեմա չգտա:

    Հարց: Ինչո՞վ են իրարից տարվերվում «որակյալ մեծամասնություն» և «բացարձակ մեծամասնություն» հասկացությունները:
    Բացարձակ մեծամասնությունը կեսից ավելին է՝ կես գումարած մինիմում 1։

    Որակյալ մեծամասնությունը 2/3 + 1՝ ըստ ընդհանուր կարգի։ Բայց սա շատ հաճախ տարբեր կերպ է կիրառվում՝ տարբեր մարմինների աշխատանքների դեպքում։ Օրինակ ԵՄ խորհրդի քվեարկությունը. որպեսզի մի քանի խոշոր պետություններ իրենց կամքը չթելադրեն ամբողջ միությանը, պահանջվում է 345-ից 255 ձայն և միաժամանակ ԵՄ բնակչության 62%-ի համաձայնությունը /դե խորհրդի անդամը ներկայացնում է իր երկիրը՝ բնակչությամբ հանդերձ/։
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (04.11.2010), My World My Space (04.11.2010), Universe (04.11.2010)

  6. #4
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակ մեծամասնությունը կեսից ավելին է՝ կես գումարած մինիմում 1։

    Որակյալ մեծամասնությունը 2/3 + 1՝ ըստ ընդհանուր կարգի։
    Իսկ ինչու՞ 2/3 + 1
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (04.11.2010)

  8. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ 2/3 + 1
    առանց մեկի, պարզապես 2/3
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (04.11.2010)

  10. #6
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    առանց մեկի, պարզապես 2/3
    Գիտեմ:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (04.11.2010), My World My Space (04.11.2010)

  12. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը մի րոպե, բա պարզ մեծամասնությունը էդ դեպքում ինչպես են հաշվարկում: Իմ իմանալով հենց պարզ մեծամասնությունն է 50%+1-ը, այ իսկ բացարձակ մեծամասնությունը, մտածում էի, պիտի ձգտեր 100%: Օր.` 80% և ավել:

  13. #8
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը մի րոպե, բա պարզ մեծամասնությունը էդ դեպքում ինչպես են հաշվարկում: Իմ իմանալով հենց պարզ մեծամասնությունն է 50%+1-ը, այ իսկ բացարձակ մեծամասնությունը, մտածում էի, պիտի ձգտեր 100%: Օր.` 80% և ավել:
    Դավ ամեն ինչ ճիշտ ա, քո ասած 100-ի ձգտողը միաձայնությունն ա
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը մի րոպե, բա պարզ մեծամասնությունը էդ դեպքում ինչպես են հաշվարկում: Իմ իմանալով հենց պարզ մեծամասնությունն է 50%+1-ը, այ իսկ բացարձակ մեծամասնությունը, մտածում էի, պիտի ձգտեր 100%: Օր.` 80% և ավել:
    Ես ներողություն եմ խնդրում: Ճշգրտում մտցնեմ. «պարզ մեծամասնություն» նշանակում է քվեարկությանը մասնկացող անդամների ձայների 50%+1-ը, իսկ բացարձակ մեծամասնությունը տվյալ կառույցի բոլոր անդամների ձայների 50%+1-ն է: Պետք է նշել, որ որակյալ մեծամասնությունը ևս կարող է լինել բացարձակ, եթե ձայների 2/3-ը հիմնվում է բոլոր անդամների քանակի, այլ ոչ թե միայն քվեարկությանը մասնակցող անդամների թվի վրա:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (04.11.2010)

  16. #10
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ներողություն եմ խնդրում: Ճշգրտում մտցնեմ. «պարզ մեծամասնություն» նշանակում է քվեարկությանը մասնկացող անդամների ձայների 50%+1-ը, իսկ բացարձակ մեծամասնությունը տվյալ կառույցի բոլոր անդամների ձայների 50%+1-ն է: Պետք է նշել, որ որակյալ մեծամասնությունը ևս կարող է լինել բացարձակ, եթե ձայների 2/3-ը հիմնվում է բոլոր անդամների քանակի, այլ ոչ թե միայն քվեարկությանը մասնակցող անդամների թվի վրա:
    տենց որ հաշվես շատ խառն ա Վելվետ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  17. #11
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    տենց որ հաշվես շատ խառն ա Վելվետ
    Հա, բայց «պարզ»-ի ու «բացարձակ»-ի տարբերությունը հենց էդ ա. պարզը հաշվարկվում է քվեարկությանը մասնակցող անդամների հիման վրա, իսկ բացարձակը բոլոր անդամների քանակի հիման վրա: Հենց մեր Սահմանադրության մեջ լիքը կիրառվում են էդ մեթոդները: Հիմա օրինակներ կբերեմ, որ ավելի պարզ լինի:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. #12
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարզ մեծամասնություն.

    Հոդված 71. Օրենքները և Ազգային ժողովի որոշումները, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

    Բացարձակ մեծամասնություն.

    Հոդված 79. Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընտրում է Ազգային ժողովի նախագահ:
    Հոդված 72. Հանրապետության Նախագահի առարկությունները և առաջարկությունները չընդունելու դեպքում Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
    Որակյալ մեծամասնություն.

    Հոդված 57. ....Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
    Հոդված 83.1. Ազգային ժողովը մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով՝ վեց տարի ժամկետով։
    Բոլոր մեջբերումները ՀՀ Սահմանադրությունից էին:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  19. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հիմա քո կարծիքով սրանցից որը ինչ մեծամասնություն ա.

    Մարդը պարզապես հարցնում էր թե որն ա բացարձակ ու որակյալ մեծամասնությունը....

    Իսկ ՀՀ սահմանադրության դրույթները պարզպես կանոններ են, որոնք վերը նշված հարցերին հստակ պատասպխաններ չեն տալիս

    Էստեղ հարյուր հարցի որոշման հմարա ձայների հարյուր տեսակ քանակ կարա պահանջվի, բայց սահմանում թե որն ինչ մեծամասնություն է, տալ հնարավոր չէ
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 04.11.2010, 20:42:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (04.11.2010)

  21. #14
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա քո կարծիքով սրանցից որը ինչ մեծամասնություն ա.
    Էդ իմ կարծիքը չի, էդ ընդամենը տեսության վրա բերված պրակտիկ օրինակներ են:

    Մարդը պարզապես հարցնում էր թե որն ա բացարձակ ու որակյալ մեծամասնությունը....
    Հա, ես էլ պատասխանել եմ ու օրինակներ բերել:

    Իսկ ՀՀ սահմանադրության դրույթները պարզպես կանոններ են, որոնք վերը նշված հարցերին հստակ պատասպխաններ չեն տալիս
    Վերը նշված հարցին էդ «կանոնները» պատասխան չեն էլ կարող տալ, նման նպատակ չեն էլ հետապնդում: davidus-ի հարցը տեսության հարց էր: Էդ տերմինները սովորում են, ասենք, իրավունքի տեսության գրքերում կամ սահմանադրական իրավունքի ձեռնարկներում, ոչ թե ամրագրում օրենսդրական ակտերում (չնայած չի բացառվում որ այդպիսի բան էլ լինի) ու դրանց նպատակը մեկն ա՝ հեշտացնել որևէ միտք արտահայտելը:

    Էստեղ հարյուր հարցի որոշման հմարա ձայների հարյուր տեսակ քանակ կարա պահանջվի, բայց սահմանում թե որն ինչ մեծամասնություն է, տալ հնարավոր չէ
    Իհարկե հնարավոր է: «Պարզ», «բացարձակ» կամ «որակյալ մեծամասնություն»-ները ընդամեն մոդելներ են, կաղապարներ, որոնց տակ դասակարգվում են քո ասած «հարյուր հարցի որոշման հմարա ձայների հարյուր տեսակ»-ները՝ ելնելով իրենց հիմնական, բնութագրիչ հատկանիշներից:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (04.11.2010)

  23. #15
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ 2/3 + 1
    Միջազգային կոնֆերանսներում է այդպես կիրառվում։
    Էս նրբությունները, եթե ժամանակ ունենամ, կպարզեմ։
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Խոհարարական հարցեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.07.2008, 16:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •