anahit96 (07.09.2013)
anahit96 (07.09.2013)
Մի հարց ունեմ,արդյոք արդեն ընդունվել է" Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին օրենքը"
Շնորհակալություն:
Արեգակը կրկին բացվեց, էն մնացածը ոչինչ ...
1000 դրամ
Ժող, սենց մի խնդիր ա ծագել։
Շենքի բնակիչները մեծամասնությունը որոշել ա շենքի մուտքի վրա դամաֆոն դնի։ Հիմի ով համաձայն ա, վճարում ա 26.000, ու ստանում ա տանը դամաֆոն (տնից մուտքի դուռը բացելու համար) ու 2 չիպ։
Ով համաձայն չի, ստանում ա մենակ մի չիպ, որ դուրսը չմնա։ Ամեն լրացուցիչ չիպի համար փող են ուզում (շատ չի՝ 1100դր)։
Ուշադրություն. հարց։
Ի՞նչ իրավունք ունի որևէ մեկը իմ ու իմ ընտանիքի անդամների առաջ մուտքի դուռը փակել, ու բանալու համար փող պահանջել։ Եթե ես իմ համաձայնությունը չեմ տվել, իրավունք ունե՞մ արդյոք զանգել ոստիկանություն, ու պահանջել, որ իմ, դեպի տանս մուտք ընկած ճանապարը բացեն։
Հըլը թազա տուն չգնացած ոնց որ ուզում եմ թարսվեմ շենքի լիազորի հետ։
Ի դեպ, մի հարց էլ դրա հետ կապված։
Ո՞վ ա էդ լիազորը, ի՞նչ իրավունքներ ու լիազորություններ ունի, ո՞նց ա ընտրվում։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Իմ կարծիքով, լիազոր բառը վաղուց դուրսա եկել օգտագործումից: Ժամանակին (սովետի) դա այն մարդն էր, ով ուներ որոշ լիազորություններ ԺԵԿԻ կողմից և հեղինակություն էր վայելում հարևանների մեծամասնության մոտ: Լուծում էր մանր մունր կազմակերպչական հարցեր և այլն...քանի որ ԺԵԿ չունենք...ունենք համատիրություն, որի իմաստը ես մինչև հիմա չեմ հասկանում, ունենք Ազատ Անկախ Հայաստան և դու հանդիսանում ես այդ Հայաստանի ազատ քաղաքացին ու, ինչքան որ ես գիտեմ, գոյություն չունի օրենք, որը կարա քեզ խանգարի ազատ տեղաշարժ դեպի քո բնակվելու վայրը ու հակառակը (խաղաղ պայմաններում), դու կարող ես հանգիստ պահանջել, որ քեզ չծանրաբեռնեն այդ հարցով: Իսկ եթե իրանք (հարևանները) ուզում են ինչ ինչ պատճառներով իրենց համար հարմարավետություն ստեղծեն, թող անեն դա իրենց հաշվին ու հավասար ձևով բաշխեն բոլոր դոմոֆոնի հնարավորությունները(հարմարավետության հետ չխառնել) չհամաձայնվող հարևանների մեջ(տվյալ դեփքում քո):
Դա տենց չորով...
Լիազորներին(ոչ բոլոր իհարկե), որպես կանոն, մեկ մեկ օգտակարա ցույց տալ իրա տեղը:
Իսկ հարևանների մասին...եթե քեզ չեն հասցրել ջղայնացնել, տենց շատ պետք չի չորով...
Спасай себя от себя, от других как - нибудь увернешься.
P.S.
Бить лежачего некрасиво. Зато безопасно
Cassiopeia (06.10.2016), Աթեիստ (06.10.2016)
Ինձ ստեղ ուրիշ բան հետաքրքրեց. էդ ի՞նչ թիթիզ դամաֆոն ա, որ չիպով ա աշխատում։ Կարելի ա ուղղակի կոմպրոմիսի գնալ ու դնել նենցը, որ ով ուզի, կարանա տնից դուռը բացի, իսկ ով չուզի, բանալիով մտնի-դուրս գա։
Փաստորեն շենքի լիազոր, իսկ իրավաբանորեն ասված՝ լիազորագրային կառավարիչ հասկացություն գոյություն ունի: Մեջբերումը «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքից ա:
Օրենքում ահագին հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ չկիրառվող հասկացություններ և գործողություններ կան: Դրա համար էլ հարց ա՝ պարտավոր եք ընդունել լիազորի պահանջները, թե չէ: Չնայած որ նշված են պարտականություններ, բայց նշված չի, թե դրանց չկատարումն ինչ-որ պատասխանատվություն առաջ ա բերում, թե չէ: Ես որ տենց պատասխանատվության մասին չեմ լսել:Հոդված 19. Լիազորագրային կառավարիչը (ներկայացուցչությունը)
1. Լիազորագրային (ներկայացուցչական) կառավարումը, սույն օրենքի համաձայն, ինչպես նաև շինության սեփականատերերի գրավոր լիազորագրի և կնքված լիազորագրային կառավարման պայմանագրի հիման վրա շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման իրականացումն է:
Սա էլ բնակչի (սեփականատիրոջ) իրավունքներն ու պարտականություններն են:
Սենց մի հոդված էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից:Հոդված 15. Շինությունների սեփականատերերի իրավունքները և պարտականությունները շենքի կառավարման բնագավառում
1. Շինության սեփականատերերն իրավունք ունեն`
ա) տեղեկատվություն ստանալ շենքի կառավարման մարմինների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև սահմանված կարգով մասնակցել շենքի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունմանը.
բ) ցանկացած պահին լիազորություններ վերապահել շենքի կառավարման մարմնին կամ հետ վերցնել նրան տրված իր լիազորությունները.
գ) ցանկացած պահին կառավարման լիազորություններ վերապահել շենքի կառավարման մարմին չհանդիսացող անձանց (բացառությամբ սույն օրենքով միայն շենքի կառավարման մարմնին վերապահված լիազորությունների) կամ հետ վերցնել նրանց տրված լիազորությունները.
դ) սահմանված կարգով ստանալ հաշվետվություն շենքի կառավարման մարմնի գործունեության վերաբերյալ.
ե) առաջարկություններ ներկայացնել շենքի կառավարման մարմնին ընդհանուր բաժնային սեփականության կառավարման վերաբերյալ.
զ) մասնակցել շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարմանը:
2. Շինության սեփականատերերը պարտավոր են`
ա) կատարել սահմանված պարտադիր վճարները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով հաստատված այլ վճարները.
բ) պահպանել շենքի ընդհանուր բաժնային սեփականության օգտագործման սահմանված կարգի պահանջները.
գ) բարեխղճորեն վերաբերվել շենքի ընդհանուր բաժնային սեփականությանը, պահպանել շենքի շահագործման և պահպանման պարտադիր նորմերը.
դ) կատարել սեփականատերերի ժողովի և կառավարման մարմնի որոշումները:
Մի խոսքով, խառն ա: ))Հոդված 152.1. Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքի պահանջները խախտելը
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով կամ ժամկետներում հաշվետվությունները կամ պարտադիր հրապարակման ենթակա իրազեկումները կամ ծանուցումները չհրապարակելը կամ չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Նոր ստեղծված կամ օրենքով սահմանված կարգով լիազորությունները դադարած բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից այդ մասին սահմանված ժամկետներում շենքի սեփականատերերին կամ համայնքի ղեկավարին չծանուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Սույն հոդվածի 2-րդ մասում նշված արարքը, որի հետևանքով պատճառվել է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից ավելի վնաս`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձ կառավարման մարմնի կամ իրավաբանական անձ կառավարման մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Համայնքի ղեկավարի կամ նրա նշանակած պատասխանատու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով կամ դեպքերում բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի գործառույթները չիրականացնելը կամ ոչ պատշաճ իրականացնելը կամ օրենքով սահմանված տեղեկանքները սահմանված կարգով կամ ժամկետներում շենքի սեփականատերերին չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Մնացած մանրամասները՝ նշածս օրենքներում: Ես ալարեցի լրիվ կարդալ:
Բյուր, սենց բան ա։
Կամ տան կոդը հավաքում ես, խոսում, ներսից բացում են, կամ էդ «չիպը» դեմ ես տալիս, բացվում ա։ Բանալին չիպն ա, որը ծախում են հատը 1100 դրամ (մի հատը անվճար են տալիս)։
Հիմա խնդիրն էն ա, որ սա փաստորեն խոչընդոտ ա իմ ու իմ տան դռան միջև։
Ավելորդ դուռ, որի կարիքը ես չունեմ, որտև եթե ես ասենք չիպը մի տեղ թողեցի, չեմ կարում մտնեմ տուն։
Նույնիսկ եթե չիպերն անվճար տային, մեկ ա ինձ ձեռ չի տալիս։
Ես որ արդեն տեղափոխված ըլնեի էդ շենք, բնակիչներին կհամոզեի, որ գոնե կոդով դնեն, ոչ թե չիպով։ Բայց էս պահին ես մենակ էդ դռները տուլիտ անող ընկերության հետ եմ կապի մեջ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ահագին հետաքրքիր նյութեր գտա։
Փաստորեն դրանց մեծ մասը բացելու թաքուն կոդեր ունեն
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Երանի մեր պադյեզդում տենց դամաֆոն դնեին։ Արդեն հոգնել եմ պատահական մարդկանցից։ Արտակ, արի տներով փոխվենք։
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ