User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Հարցեր իրավագիտությունից և քաղաքագիտությունից

  1. #46
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար խիստ կարևոր հարց. համաներումը կարո՞ղ է տարածվել այն անձանց վրա, ովքեր նախնական կալանքի տակ են կամ դատավարությունն ընթացքի մեջ է, թե՞ դատավճիռը պարտադիր պետք է կայացված լինի…
    Ճիշտն ասած՝ դեռ հայտնի չեն, թե հատկապես որ տեսակի կամ որ հոդվածներով հանցագործությունների վրա է տարածվում համաներումը, բայց եթե տարածվի նաև (նախնական) կալանքի տակ գտնվող անձանց վրա, ապա նրանք ազատ կարձակվեն, քրեական գործը կկարճվի և քրեական հետապնդումը կդադարեցվի:

    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    դատավճիռը պետք է լինի, որ համաներում լինի, թե չի ինչի՞ հիման վրա պետք է համաներում տան
    Պարտադիր չի, որ դատավճռից հետո համաներումը «գործի»: Անկախ գործի վարույթի փուլից, երբ որ եղավ համաներումը, այդ պահից այն գործում է:

    Համաներման հասկացությունը տրված է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածում.

    Հոդված 82.

    Համաներումը

    Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (23.05.2011), Chuk (23.05.2011), yerevanci (23.05.2011), Նաիրուհի (23.05.2011)

  3. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայտնի է դարձել, որ մոտ օրերս ազատ կարձակվեն բազմաթիվ դատապարտյալներ (100-ավոր) :
    Որևէ տեղեկություն ունենալու դեպքում, խնդրում եմ ասել, թե, կոնկրետ որ հոդվածների վրա է տարածվել դատապարտյալներին լրիվ ազատելը, և որ հոդվածների վրա է տարածվել դատապարտյալների պատժաչափը կրճատելը:
    Բարև Ձեզ

  4. #48
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի է դարձել, որ մոտ օրերս ազատ կարձակվեն բազմաթիվ դատապարտյալներ (100-ավոր) :
    Որևէ տեղեկություն ունենալու դեպքում, խնդրում եմ ասել, թե, կոնկրետ որ հոդվածների վրա է տարածվել դատապարտյալներին լրիվ ազատելը, և որ հոդվածների վրա է տարածվել դատապարտյալների պատժաչափը կրճատելը:
    Դա իմանալու համար պետք է նայել համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի ընդունած համապատասխան որոշումը: Ես մամուլին չեմ հետևել, բայց այն arlis-ում արդեն կա.

    http://www.arlis.am/DocumentView.asp...U=0&DocID_EN=0
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (29.05.2011)

  6. #49
    Մշտական անդամ Morg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    299
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օգնեք գրեմ դիմում դեկանիս, որ ես կորցրել եմ ստուգարքային գրքույկս ու չգիտեմ որտեղ, որ նորը տան: Եթե կարաք հենց միանգամից word-ով հավաքած էլի: Դեկանիս ազգանունը Բարեղամյանա, իմ անուն ազգանունն էլ Մուշեղ Դավթյան: ՀՊՃՀ Կիբեռնետիկա 3-րդ կուրս կ839 խումբ:

  7. #50
    Պատվավոր անդամ Artyom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    513
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարց.
    ՀՀ օրենսդրության մեջ տարբեր օրենքների խախտման համար սահմանված են տուգանքներ նվազագույն աշխատավարձի X-ապատիկի չափով: Ինձ հետաքրքրում է այդ նվազագույն աշխատավարձի չափը ընդունվում է 1000 դրամ թե՞ 32500 դրամ:

  8. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arty0m-ի խոսքերից Նայել գրառումը
    1000 դրամ թե՞ 32500 դրամ:
    1.000 դրամ:
    Բարև Ձեզ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Artyom (30.06.2011)

  10. #52
    Մշտական անդամ stepanyanarg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2010
    Հասցե
    Armenia,Erevan,...
    Գրառումներ
    229
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան ինձ թվումա ճիշտ տեղում եմ գրում հարցս. Հայաստանի իրավական համակարգը ո՞ր համակարգին է համապատասխանում՝ Անգլո-Սաքսոնական, թե Հռոմանո-Գեռմանական.
    УЧИСЬ ТАК КАК БУДТО ТЕБЕ ПРЕДСТОИТ ЖИТЬ ВЕЧНО ,ЖИВИ ТАК КАК БУДТО ТЕБЕ ПРЕДСТОИТ УМЕРЕТЬ ЗАВТРА

  11. #53
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում stepanyanarg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան ինձ թվումա ճիշտ տեղում եմ գրում հարցս. Հայաստանի իրավական համակարգը ո՞ր համակարգին է համապատասխանում՝ Անգլո-Սաքսոնական, թե Հռոմանո-Գեռմանական.
    Անգլուխ-Սեքսոնականին
    Մերը ֆրանսիական մոդելով է, տեսականորեն դրան էլ համապատասխանում է:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aragats (06.08.2012)

  13. #54
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում stepanyanarg-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան ինձ թվումա ճիշտ տեղում եմ գրում հարցս. Հայաստանի իրավական համակարգը ո՞ր համակարգին է համապատասխանում՝ Անգլո-Սաքսոնական, թե Հռոմանո-Գեռմանական.
    Գտա` Ֆրանսիականը Ռոմանո-Գերմանական իրավական ընտանիքի, ռոմանական խմբի մեջ է:
    Ըստ դասակարգման մայրցամաքային իրավական համակարգն է:
    Ռոմանո-գերմանական իրավական համակարգի հիմքում ընկած են օրենքերը, իսկ անգլո-սաքսոնականի հիմքում` դատական համակարգի որոշումները (ընդհանուր կարդացածիցս էդ հասկացա):
    Ու էդ համակարգին բնորոշ է սահմանադրությունը` որպես գլխավոր օրենք:
    ՀՀ-ն ունի սահմանադրություն և իրավական համակարգի հիմքը օրենքն է: Ուստի համարվում է մայրցամաքային իրավական համակարգ կրող և ռոմանո-գերմանական իրավական ընտանիքի, ռոմանական խմբի անդամ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (06.08.2012), stepanyanarg (06.08.2012), _Հրաչ_ (06.08.2012)

  15. #55
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրավաբագիտությունից 0 եմ, բայց վիկիում էս քարտեզը գտա: Կապույտ - ռոմանո-գերմանական, կարմիր - անգլո-ամերիկյան, դեղին - իսլամական, շագանակագույն՝ խառը (ռոմանո-գերմանական ու անգլո-ամերիկյան)

    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    stepanyanarg (06.08.2012), Vaio (06.08.2012), Varzor (06.08.2012), Նաիրուհի (18.12.2012)

  17. #56
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանն էլ ա խառը համակարգին անցնում կամաց: Արդեն լայն կիրառություն են ստանում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որպես հիմք են ընդունվում մեր իրավակիրառ պրակտիկայում, նաև դատարաններում՝ որոշումներ, վճիռներ ու դատավճիռներ կայացնելիս:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    stepanyanarg (06.08.2012), Varzor (07.08.2012)

  19. #57
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    սենց շատ կարևոր հարց. բանակում զինվորին ինքնասպանության հասցնելը օրենքով ինչպիսի՞ պատիժ է ենթադրում: Ասենք եթե մի խումբ զինվորներ մեղադրվում են իրենց ծառայակցին ինքնասպանության հասցնելու մեջ:
    Օրենքով խմբակայինի համար երևի առանձին պատիժ է սահմանվում, որը ես չգտա, իսկ ինքնասպանության հասցնելու հոդվածով առավելագույնը 5 տարվա ազատազրկում էր նախատեսվում ոնց որ:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  20. #58
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    սենց շատ կարևոր հարց. բանակում զինվորին ինքնասպանության հասցնելը օրենքով ինչպիսի՞ պատիժ է ենթադրում: Ասենք եթե մի խումբ զինվորներ մեղադրվում են իրենց ծառայակցին ինքնասպանության հասցնելու մեջ:
    Օրենքով խմբակայինի համար երևի առանձին պատիժ է սահմանվում, որը ես չգտա, իսկ ինքնասպանության հասցնելու հոդվածով առավելագույնը 5 տարվա ազատազրկում էր նախատեսվում ոնց որ:
    Կարծում եմ ստորև բերված երկու հոդվածով:

    Հոդված 110.

    Ինքնասպանության հասցնելը
    1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
    2. Նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
    Հոդված 359.

    Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում
    1. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝
    պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
    2. Նույն արարքը, որը կատարվել է՝
    1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
    2) մի խումբ անձանց կողմից,
    3) զենք կամ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով,
    4) անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝
    պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
    3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
    պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
    4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
    պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
    Կարծում եմ, հանցավորներից յուրաքանչյուրը կարող է դատապարտվել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով և 359-րդ հոդվածի 3-րդ մասով (նկատի ունենալով, որ հոդվածի առավել ծանր մասով արարքը որակելիս դրա առավել մեղմ մասը որակման դեպքում չի նշվում, բայց հաշվի է առնվում):
    Բայց այդ՝ հոդվածների կիրառումը տվյալ դեպքում միանշանակ չէ: Անձը հանցանք կատարելու համար մեղավոր է ճանաչվում դատարանի կողմից կայացված մեղադրական դատավճռով. և դա այնքանով, որքանով դատարանը կոնկրետ հոդվածով սահմանված հանցանքի կատարումը հիմնավորված և ապացուցված կհամարի:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (19.12.2012)

  22. #59
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր էն էլեկտրաշոկ թեման էի կարդում, կարծիք հնչեց, որ էլեկտրաշոկ պատրաստելու համար պատասխանատվության ես ենթարկվում, ցույց կտա՞ք հոդվածը, եթե իհարկե այդպիսին կա:

  23. #60
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի շատ լակոնիկ հարց ունեմ.<<Ինչ է պետությունը>>
    Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է:

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հարցեր պլանշետներից
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հարց ու պատասխան
    Գրառումներ: 107
    Վերջինը: 24.10.2015, 20:59
  2. Հարցեր SQL-ից
    Հեղինակ՝ rostrix, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 92
    Վերջինը: 02.06.2015, 21:55
  3. Հարցեր PHP-ից
    Հեղինակ՝ ARMbrain, բաժին` Վեբ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 12.07.2012, 12:53
  4. Հարցեր Ucoz - ից
    Հեղինակ՝ xaker00, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 07.06.2010, 19:13
  5. Խոհարարական հարցեր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 13.07.2008, 16:22

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •