Ավելի լավ է ընդունել, որ շփոթվել ես կամ վրիպել, քան թե ևս մեկ անգամ անհիմն պնդում անել:
Համոզված եմ, որ այդպես չի կիրառվում, քանի որ հակասում է պարզագույն տրամաբանությանը (իսկ իրավագիտությունը միշտ էլ հիմնված է տրամաբանության վրա): 50%-ի դեպքում «+1»-ը պարտադիր է՝ ձայների բախումը բացառելու համար (50%=50%, բայց 50%+1 =/= 50%-1): Իսկ որակյալ մեծամասնության դեպքում դրա կարիքը չկա, որովհետև այսպես, թե այնպես ձայների բախում չի առաջանալու. 2/3-ի մյուս կողմում չի կարող ևս 2/3 լինել, իսկ 1/3-ը միշտ էլ փոքր է 2/3-ից:
Էջանիշներ