Ինձ միշտ թվացել է , թե հայ կինը միայն ծայրահեղ վատ իրավիճակներում կարող է իր նորածնին հանձնել մանկատուն: Սակայն , այդ կարծիքս փոխվում է , երբ հեռուստատեսությամբ կամ մամուլում հանդիպում եմ այդ թեմայով հաղորդումների ու հոդվածների:
Ինձ միշտ թվացել է , թե հայ կինը միայն ծայրահեղ վատ իրավիճակներում կարող է իր նորածնին հանձնել մանկատուն: Սակայն , այդ կարծիքս փոխվում է , երբ հեռուստատեսությամբ կամ մամուլում հանդիպում եմ այդ թեմայով հաղորդումների ու հոդվածների:
Մանկատուն հանձնելը մի բան է..հնարավոր է դժվարանում է փոքրիկին պահել, կերակրել...
ես դեպք գիտեմ, երբ առողջ երեխային պոլիկլինիկայի դիմաց էին թողել.....մինչև աշխատողները տեսել էին, փոքրիկը մի լավ մրսել էր, սակայն բարեբախտաբար լավացավ.. ու նույնիսկ գտավ ընտանիք
ՄԱՅՐ կոչումը ոչ բոլորն են ի զորու հասկանալ....![]()
Ես էլ հենց դա նկատի ունեմ: Ինչու երեխա բերել, եթե համոզված չես թե կարող ես մայրություն անել: Երևի պետք է դեռ դպրոցից երեխաներին սովորեցնել , թե ինչպիսի պատասխանատվություն է կրում աղջիկը , երբ պատրաստվում է կին դառնալ և երեխա ունենալ:Միայն սիրելն ու սիրվելը չէ կարևոր: Պետք է հասկացնել , որ սիրո պտուղները մանկատուն հանձնելը կամ էլ փողոցում թողնելը ոչ մի բանով չի կարելի արդարացնել:
Թեմայի հարցադրումը չհասկացա. իհարկե տարբեր են, ես որ երեխա ունենամ, հաստատ չեմ մայրանաՈւ սա ինչ-որ սրամիտ գրառում չէր, չգիտես ինչու միակողմանի են միշտ նայում, իսկ երեխան միայն մորից չէ, առանց տղամարդու երեխա չի ծնվի, ու էդ նորածնի մայրը, որ երեխային հանձնել ա մանկատուն, ինչո՞վ ա ավելի վատը, քան հայրը, հեշտ է մեղադրելը:
Lianik (04.11.2010)
Համամիտ եմ ուղղակի շատ հաճախ հայրը,եթե կարելի է այդպիսի մարդկանց հայր կամ մայր կոչել մինչև ծնվելն են թողնում ու ամբողջ մեղքը ընկնում է մոր ուսերին: Չնայաց կյանքում չեմ արդարացնի երեխային լքող ծնողներին անգամ,եթե երեխան հիվանդ է չի կարելի լքել որովհետև միայն ծնողների կողքին երեխան կարող է լիարժեք երջանիկ լինել(գիտակցելով,որ ունի ընտանիք և պաշտշանված է):
...Ով որ իմ սիրտը գողացել է,
Արդեն հեռու է ինձանից...
Ինձ միշտ թվացել է ու շարունակում է մնալ, որ ինքնախաբեության հակված ու հետամնացությամբ աչքի ընկնող բոլոր ազգերն էլ իրենց մասին նույնն են ասում: «Տաջիկ կինը միայն ծայրահեղ վատ իրավիճակում կարող է իր նորածնին հանձնել մանկատուն»: Լավ է հնչում, չէ՞:
Խոսքը չի գնում այն մասին, թե մանկատուն հանձնելը խիստ առաջադեմ բան է: Բայց, ինչևէ, լրիվ համաձայն եմ Lianik-ի հետ՝ այն շատ ավելի նախընտրելի է, քան կեղծ բարոյական նկատառումներով, մանկատանը թողնելուց ամաչելով, պարզապես փողոցում թողնել երեխային (կամ պոլիկլինիկայի դռան մոտ):
Ինչ վերաբերում է թեմայի (աբստրակտ ու ակումբին խիստ հատուկ) հարցին, ինչպես ասում են քրիստոնյաները, մի՛ դատիր, որ չդատվես: Բացի, իհարկե, ծայրահեղ դեպքերից:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Խնդրում եմ կարդացեք Hetq.am-ում գրված <Առանց հրաժարականի` մանկատունը երեխա չի ընդունում>[ 2010/11/01 | 11:00 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Ադրինե Թորոսյանի հոդվածը: Ինչ կասեք այդ կնօջ մասին? ունենալ տարբեր ամուսիններից 5 երեխա, և բոլորին էլ հերթով, տարբեր պատճառաբանություններով հանձնել մանկատուն...Դեռ հետո էլ բողոքում է , որ իրեն խաբել են և պարտադրել հրաժարվել մայրությունից:
Վերջին խմբագրող՝ Ariadna: 04.11.2010, 12:47:
Տարբեր են, նույնիսկ շատ տարբեր բաներ: Կինն այն ժամանակ է մայրանում, երբ երեխային մայրություն է անում. այն կինը, ով երեխա է ունենում և լքում, նա երբեք չի կարող մայրանալ, իսկ այն կինը, ով զրկված է երեխա ունենալու մեծ պարգևից, ով երբեք երկունքի ցավ չի զգացել, լքված երեխային խնամելով, իր ողջ ջերմությունն ու քնքշանքը տալով մայր է դառնում:
Իսկ ինչ վերաբերում է քննարկվող հարցին. երեխային լքելը ցավալի փաստ է, բայց այդ հարցում ոչ ոքին դատել չեմ կարող և իրավունք էլ չունեմ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ