Ընտրի համերգ էր:
Չնայած Ռուֆուսը գրել էր նոր վորկալիստի անտիռոք կերպարի մասին, բայց ասեմ, որ ահագին առաջընթաց կա: Էդ տղեն առաջ կարծեմ ինչ-որ Sream of silence խմբում էր, երկու տարի առաջ իրանց Metallica party-ին էի գնացել, իրոք որ անտիռոք կերպար էր իրա շարժուձեւով: Հիմա կերպարը նորմալ ա , բայց մեկ ա իրա երգելը ինձ դուր չեկավ: Metallica-ի Nothing else matters-ը երեկ այլանդակեց թողեց: Համ տեքստն էր խառնում (Never cared for what they do-ի տեղը միշտ ասում էր Never cared for what they say …ՃՃ), համ էլ հեչ Մետալիկայոտ չէր երգում: Մի խոսքով, էս կատարումը ինձ դուր չեկավ, ոչ էլ կիթառիստը լավ նվագեց (չեմ էլ պատկերացնում, թե ոնց կարար միայն մեդիատորով նվագելով լավ ստացվեր):

Մեկ էլ չհասկացա, թե ինչի երբ որ ժողովուրդը վերջում էլի SOAD ուզեց, նորից Aerials-ը նվագեցին, համերգի սկզբում նվագել էին:

Բայց մեկ ա, ընտիր համերգ էր: