User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Մանուշի աղբյուրը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,639
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մանուշի աղբյուրը...

    Մանուշի աղբյուրը


    Ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր հայտվել Մանուշն իրենց գյուղում: Որբ մի աղջնակ էր, երբ ցնցոտիներով գյուղ մտավ: Ավդալը ամին Մանուշին իր տունն առավ: Պահեց սեփական երեխու պես, իր հեռուներում ապրող երեխեքի կարոտը նրանից առավ: Գյուղը սիրեց Մանուշին:
    Հենց գարնան հալը սկսվում էր Մանուշը վազում էր սարերը, մանուշակներից պսակ էր հյուսում, դնում գլխին ու երգելով գյուղ էր գալիս: Գյուղի ջահելներն էլ խելքահան էին լինում Մանուշի տեսքից:
    Մի անգամ երբ Մանուշը աղջիկների հետ դաշտ էր գնում, Վանիկը կանգնեցրել էր նրան:
    - Մանուշա՜կ,- հուզմունքից դողացող ձայնով դիմել էր նա:
    - Չէ մի` Մանուշակ: Ես Մանուշն եմ , բոլորն էլ Մանուշ են ասում ինձ, - նրա խոսքը չարաճճիորեն կտրել էր Մանուշը:
    - -Լավ, թող Մանուշ լինի,- հնազանդվել էր Վանիկը և հուզված վրա բերել,- երեկոյան տուն գալուց աղբրի մոտով արի, բան ունեմ ասելու

    Մանուշը չէր պատասխանել, բայց չէր էլ փորձել այդ պահին իմանալ: Լուռ շրջվել էր ու ընկերուհիների հետևից կամաց գնացել, որ հուզմունքն անցնի: Երեկոյան մի պատրվակով բաժանվել էր ընկերուհիներից ու հասել աղբրի մոտ:
    - Էկա՞ր Մանուշակ ջան, - Ուրախացել էր Վանիկն ու դողդողացող ձեռքերով բռնել էր Մանուշի բարալիկ մատները
    - Ես քեզ չասի`ինձ Մանուշ ասա, ոնց որ բոլորը:
    - Չէ, դու իմ Մանուշակն ես, ուզում եմ իմը լինես ու ես, մենակ ես, քեզ Մանուշակ ասեմ:
    Մանուշը զգացել էր, թե ինչպես են դողում Վանիկի ձեռքերը: հասկացել էր որ Վանիկը սիրում է իրեն ու ձեռքը չէր քաշել նրա լայն ափից:
    - Սիրողը հորս մոտ մարդ կուղարկի,- ասել էր նա Վանիկին:
    - Ցանքսը պրծնենք, կուղարկեմ,- ասել էր Վանիկն ու կարծես աշխարհն իրեն էին տվել: Դողդողացող ձեռքերով ամուր գրկել էր մանուշին ու համբուրել:
    Ցանքսը պրծան, բայց Վանիկը չհասցրեց մարդ ուղարկել Մանուշենց տուն: Պատերազմը Վանիկին ֆրոնտ տարավ:

    Չգիտես ինչի գյուղը Վանիկի ու Մանուշի սերը վերջնական համարեց: Ու թեև Վանիկը հեր ու մեր ուներ, բայց գյուղը նրան սկսեց Մանուշի մեջ տեսնել: Մանուշին գյուղը դասակարգեց էն կանաց ցուցակում, որոնք ամուսին ունեին ֆրոնտում: Մանուշը լռելյան ընդունեց էդ կարգավիճակը և սպասեց Վանիկին: Աղջիկներից շատերի ընկերները գնացին, բայց Մանուշը ընտրեց կանանց, նրանց հետ ըկերացավ: Կանայք իրենց ամուսիններին էին սպասում իսկ Մանուշը դեռ չամուսնացած` իր Վանիկին: Ինքն էլ չհասկացավ թե ինչպես եղավ, որ սկսեց բարձրաձայն խոսել Վանիկի մասին, նրանից լուր հարցնել պատերազմից ետ եկողներից:

    Պատերազմը մի օր վերջացավ, բայց Վանիկը հետ չեկավ: Ցանկացողներ էղան, որ Մանուշն էլ բախտավորվի, ամուսնանա պատերազմից եկած ջահելներից մեկի հետ:
    Սակայն Մանուշը սպասում էր: Ամեն օր գնում էր իրենց աղբյուրի մոտ, նստում էր ու լալիս: Ամեն օր ամեն ժամ սպասում էր, որ Վանիկը հետ կգա, իր ձեռքվ կարած սպիտակ շապիկը կհագնի ու ժամ կտանի իրեն….
    Մի օր ելավ, թե`
    - Կարող է հիմա Վանիկը երկնքում ինձ է սպասում, գնա՜մ նրա մոտ….
    Գնաց: Գնաց իրենց աղբրի մոտ լացեց ու ու լվացք անող կանաց աչքի առջև իրեն ձորը նետեց:
    Գյուղը շանթահար էղավ:
    Մանուշին թաղեցին աղբրի մոտ, որ Վանիկից հեռու չմնա: Աղբյուրին էլ Մանուշի աղբյուր կոչեցին:

    ****
    Գարուն էր: Լուր տարածվեց թե Վանիկը հետ է էկել: Վանիկը եկավ, բայց ամաչեց Մանուշի մասին բան հարցնի: Դե հինգ տարի է անցել, կարող է կարգվել է, ուրիշի կնոջ մասին ի՞նչ հարցնի:
    Երբ իմացավ ողջ պատմությունը, դաշտ գնաց, մի փունջ մանուշակ ձեռքին գյուղ էկավ, տարավ, մի մասը աղբրի մեջ լցրեց, մի մասն էլ դրեց Մանուշի գերեզմանին ու գլխիկոր տուն էկավ:

    Վանիկը չամուսնացավ: Հոր` ամուսնանալու հորդորին մի օր կտրուկ պատասխանեց.
    - Ապրում եմ, որ Մանուշակիս մանուշակ տանեմ, որ իմանայի, թե մի տանող կլինի, վաղուց գնացած կլինեի մոտը:

    Վանիկը ծերացել էր արդեն, բայց դարձյալ դաշտի առաջին մանուշակներն ինքն էր փնջում, գյուղ բերում ու դնում Մանուշի գերեզմանին: Վերջին ձմեռն անընդհատ պատուհանից նայում էր ձյան խոշոր փաթիլներին ու մտածում. “տեսնես գարունը ե՞րբ կգա, մանուշակները ե՞րբ կբացվեն, կդիմանա՞մ, կապրե՞մ մինչև գարուն…”:
    Վանիկն ապրեեց ու գարնան էլի դաշտ գնաց : Երբ ցեխոտ ու թրջված ոտքերով տուն եկավ, քույրը` Նազոն, հասկացավ էր, որ էլի դաշտ է գնացել:
    - Վանիկ ջան, ախր կմրսես: Համբերեիր մինչ օրերը բացվեին:
    Վանիկը մեղավորի նման ժպտաց ու լռեց: Երեկոյան սովորականից շուտ խնդրեց անկողինը գցել:

    Առավոտյան, երբ գյուղացիք գնացին Մանուշի գերեզմանի կողքին փոս փորելու, թարմ մանուշակների մի փունջ գտան այնտեղ: Վանիկին հողին հանձնելուց հետո մանուշակների ծաղկեփունջը բաժանեցին երկու մասի, սփռեցին նրանց զույգ գերեզմանաթմբին` ասելով.
    - Երանի ձեր սիրուն….

    Մինչ էսօր էլ գյուղի սիրահարների հանդիպման տեղն է Մանուշի աղբյուրը, իսկ մանուշակների առաջին փունջը նրանց գերեզմանին է հայտնվում….…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 02.11.2010, 09:14: Պատճառ: հեղինակի խնդրանքով
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 39 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.11.2010), A.r.p.i. (02.11.2010), Agni (01.11.2010), Ariadna (01.11.2010), Chilly (01.11.2010), Chuk (02.11.2010), E-la Via (01.11.2010), einnA (01.11.2010), Gayl (01.11.2010), impression (02.11.2010), ivy (01.11.2010), Mark Pauler (02.11.2010), matlev (02.11.2010), Moonwalker (01.11.2010), murmushka (01.11.2010), Nadine (01.11.2010), Nare-M (01.11.2010), Ohanyan (01.11.2010), paniaG (02.11.2010), Rhayader (07.11.2010), Smokie (01.11.2010), Sona_Yar (01.11.2010), SSS (01.11.2010), Tig (01.11.2010), Valentina (03.11.2010), Yeghoyan (03.11.2010), Ամպ (01.11.2010), Անտիգոնե (01.11.2010), Արևածագ (01.11.2010), Դեկադա (01.11.2010), Եկվոր (01.11.2010), Ժունդիայի (02.11.2010), Լուսաբեր (01.11.2010), Նաիրուհի (01.11.2010), ՆանՍ (03.11.2010), Շինարար (01.11.2010), Ջուզեպե Բալզամո (01.11.2010), Ռուֆուս (02.11.2010), Ֆրեյա (02.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •