User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: «Պատմվածք փակ աչքերով». գլխիվայր

  1. #1
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,715
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Պատմվածք փակ աչքերով». գլխիվայր

    1. Ակումբի ցանկացած անդամ PM-ով ուղարկում է ինձ իր մի ամբողջական և թարմ պատմվածք, որը երբևէ չի տպագրվել, չի ընթերցվել որևէ մեկի կողմից, չի տեղադրվել որևէ ֆորումում, առավել ևս` Ակումբում: Միաժամանակ երաշխավորում է, որ պատմվածքի բովանդակության և հեղինակի ով լինելու մասին տեղեկությունները դուրս չեն գա իմ ու իր միջից:
    2. Ես պատմվածքը բաժանում եմ երկու պայմանական կեսերի և տեղադրում եմ Ակումբում միայն վերջին հատվածը:
    3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ինձ ուղարկել այդ հատվածի իր սկիզբը: Ես դրանք կտեղադրեմ ըստ վերնագրերի՝գաղտնի պահելով հեղինակներին: Այդպիսիներից մեկը կլինի նաև պատմվածքի վերջաբանի հեղինակի նախաբանը, նույնպես ինկոգնիտո:
    4. Մեկ շաբաթ անց կքվեարկենք, թե որ նախաբանն էր ավելի լավը և կբացահայտենք բոլոր հեղինակներին:

    Նախագծի հեղինակներն են Չուկը և Հայկօն, նորարարությունը՝ StrangeLittleGirl -ի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 01.11.2010, 11:43:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (01.11.2010), Chuk (01.11.2010), E-la Via (01.11.2010), einnA (01.11.2010), ivy (01.11.2010), Moonwalker (01.11.2010), Morg (16.12.2010), SSS (02.11.2010), StrangeLittleGirl (01.11.2010), Արշակ (17.11.2010), Ինչուիկ (02.11.2010), Նաիրուհի (02.11.2010), Ուլուանա (03.11.2010), Ֆոտոն (06.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,715
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ ոչ ոք նախագծի համար սեփական պատմվածք չդրեց, որոշվեց որ դրվի որևէ գրողի պատմվածքի վերջաբան: Ստորև ներկայացված է այլազգի մի հեղինակի ստեղծագործության վերջաբանը, իսկ նախագծին մասնակցության կանոնները ներկայացված են վերը: Ձեր նախաբանները կարող եք ուղարկել մինչև դեկտեմբերի 22 լույսի 23-ի կեսգիշեր: Չենք մոռանում նախաբանների հետ ուղարկել նաև պատմվածքի վերնագրի սեփական տարբերակը: Թարգմանությունը կատարել է ivy-ն: Բուն ստեղծագործության՝ քվեարկությանը մասնակցելու հարցը դեռ քննարկվում է: Ստեղծագործական նոր ոգեշնչումներ բոլորիդ:

    Վերջաբան

    Դժբախտությունները սկսվեցին գյուղատնտեսական աշխատանքների հայտերից: Ոմանք դժգոհում էին, թե մարդիկ շատ են, իսկ կենտավրոսը՝ մեկը, իսկ ոմանք էլ պնդում էին, որ հենց այդ պատճառով էլ նրան պետք է գյուղատնտեսական աշխատանքի լծել: Ալեքսանդր Ֆիլիպովիչի կինը ժամանակի հետ սկսել էր մարդկանց առջև ամաչել նրանից (թեև ուրիշներից հեռու՝ շարունակում էր սիրել), և աներ պրոֆեսորն էլ այս անգամ չկանգնեց իր փեսայի մեջքին: Իսկ փոխտնօրենը, ուղարկելով նրան կոլտնտեսական աշխատանքի, բլանկի վրա՝ «մարդկանց քանակ»-ի դիմաց, նշեց՝ 1, ու երկար մտատանջվելուց հետո փակագծերում պարզաբանեց՝ «+1 ձի»:

    - Ա՜յ քեզ բան,- կոլտնտեսությունում հիացավ բրիգադիր Վասյան,- ինչպիսի՜ օգտակար տեսակ են ստեղծել մարդիկ: Վաղո՜ւց էր պետք: Տեսեք՝ ուր է հասել գիտությունը:
    Եվ Ալեքսանդր Ֆիլիպովիչը գիտակցաբար լծվեց կարտոֆիլի սայլին. նա ինքն էլ կարտոֆիլը լցնում էր պարկերի մեջ, բեռնում, տանում, տեղ հասցնում, դատարկում, պահեստավորում ու հաշվառում, իսկ Վասյան ծոցատետրում նշումներ էր անում՝ փայտիկներ դնելով:
    - Աշխատեցնելիս ձիու տեղ եք դնում, կերակրելիս՝ մա՞րդու,- կատակեց Ալեքսանդր Ֆիլիպովիչը ճաշարանում:
    Նրան չոր պատասխանեցին, թե սննդի համընդհանուր կարգ կա, իսկ ով գոհ չի, կարող է գնալ դաշտում արածելու:

    Դա դեռ քիչ էր, հավաքարարն էլ նրան ներս չթողեց հյուրանոց՝ մեծ աղմուկ բարձրացնելով:
    Հաջորդ օրը կիսասոված ու անքուն Ֆիլիպովիչը գործադուլ հայտարարեց: Վասյան ձեռքը գցեց մտրակին: Վրդովված Ալեքսանդր Ֆիլիպովիչը վարգելով գնաց կոլտնտեսության նախագահին բողոքելու: Իսկ վերջինս առանց կենտավրոսների էլ ահագին գլխացավանք ուներ, և մի քիչ փորփրելով թղթերը՝ ղեկավարական տոնով կարճ կապեց.
    - Նշված է՝ «1 մարդ + 1 ձի»: Եթե հրաժարվում եք աշխատել, այնպիսի բողոք կներկայացնենք, որ ձեզ գիտնականից կգցեն ձիերի շարքը:

    Ալեքսանդր Ֆիլիպովիչը սկսեց աչքի առաջ հալումաշ լինել: Սմքեց, ճլորեց: Աչքերը ներս ընկան, դրա տեղը կողերը դուրս ցցվեցին: Իսկ ինչն ամենից վիրավորականն էր, նրան սկսեցին ցավակցական խրխնջոցով դիմավորել դաշտի ձիերը: Զոոտեխնիկը նրան տեսնելիս սարսափում էր, իսկ կոլտնտեսության ակումբի ղեկավարը ձգտում էր նրա սայլով մի հատուկ տեղ գնալ ու պայմանավորվել «Առասպել և իրականություն» թեմայով անվճար դասախասության համար:

    Մի ամբողջ օր անցկացնելով անձրևի տակ՝ Ալեքսանդր Ֆիլիպովիչը հիվանդացավ, անկողին ընկավ: Բժիշկը, տեսնելով վերմակի տակից դուրս ցցված կճղակներն ու պոչը, զայրացած հայտնեց, թե բրիգադիր Վասյայի հարբած կատակների մասին կտեղեկացնի ուր որ պետքն է, և հեռացավ: Վասյայի կողմից հրավիրված անասնաբույժը մտավախություն հայտնեց, որ ամենայն հավանականությամբ պետք կլինի սատկացնել նրան: Այդպիսի կանխատեսումից հետո հիվանդը կտրականապես հրաժարվեց բուժում անցնել Վասյայի գտած անասնաբույժի մոտ և նույնիսկ վախեցավ ընդունել նրա նշանակած ասպիրինը. սատանան գիտի, թե դրա տեղը ինչ կարող էր լինել:

    Բարի Վասյան օղի բերեց, Ալեքսանդր Ֆիլիպովիչը խմեց ու քնեց: Վասյան կարևոր խնդրի առաջ էր կանգնած՝ Ֆիլիպովիչին մարդավայել թաղել, թե մաշկը հանձնել մշակման, ստացված գումարով էլ քելեխ անել:
    Իսկ այդ ժամանակ Ալեքսանդր Ֆիլիպովիչը երազում տեսնում էր անտիկ Հունաստանը, որտեղ ծաղկած բլրակների վրա մարդիկ զբոսնում էին կենտավրոսների հետ՝ մեղմիկ զրուցելով պատմության իմաստի և ընդհանուր հրեշ թշնամիների մասին, իսկ կենտավրոսներից ամենաիմաստունը, որին Խիրոն էին անվանում, զբաղվում էր փոքրիկ տղայի՝ Հերակլեսի դաստիարակությամբ, և ոչ ոք դրա մեջ վատ բան չէր տեսնում:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (16.12.2010), Moonwalker (16.12.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,715
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի ակումբցիներ, պատմվածքի համար նշված ժամանակահատվածում ոչ ոք սկիզբ չի գրել: Ներողություն եմ խնդրում չհաջողված նախագծի համար և շնորհակալություն եմ հայտնում ivy-ին Միխայիլ Վելլերի «Կենտավրոսը» պատմվածքի՝ իր կատարած թարգմանությունը սիրով նախագծին տրամադրելու համար: Ստորև ներկայացնում եմ պատմվածքն ամբողջությամբ:

    Միխայիլ Վելլեր

    Կենտավրոսը


    թարգմանությունը՝ ivy-ի

    Թե ով ինչ է ծնվել, իր անձնական գործն է: Ամաչելու բան չկա: Մեզ մոտ, ինչպես ասում են, բոլորը հավասար են: Ալեքսանդր Ֆիլիպովիչը հաջողացրել էր կենտավրոս ծնվել: Դեռ հին Հունաստանում կենտավրոսների բանը բուրդ էր: Իսկ հիմա նրանց մասին ընդհանրապես շատ բան չէիր լսի:

    Սկզբում նրան չէին ընդունում մանկապարտեզ. ակնարկում էին, որ հատուկ տեսակի կոշկեղեն է հարկավոր, մահճակալ ու այլ բաներ: Ստիպված էին մանկարտեզի վարիչին մի երկու անգամ անցավ ատամքաշուկ պատիվ տալ՝ ծանոթի կարգով դասավորելով մասնավոր ատամնաբույժի մոտ: Բայց նույնիսկ այդ դեպքում թույլ չէին տալիս, որ Ֆիլիպովիչը սմբակներով անկողին մտնի, իսկ զբոսանքի ժամանակ նա պետք է մնար հետևի շարքում ու պոչը չթափահարեր:

    Դպրոցում, որտեղ նրան գրանցեցին՝ հակառակ իր կամքի (դե ինչ արած, համընդհանուր ուսումը մնում է համընդհանուր ուսում), նա մեծ պատիվ ու հարգանք էր վայելում՝ որպես արտառոց անձնավորություն, ով այդ ամենով հանդերձ օժտված էր «հետանց ձախով» մահացու քացիի ունակությամբ: Ֆիզկուլտուրայի դասերին նրան օրինակ էիր բերում, բայց երբ քաղաքային մրցումների ժամանակ ժյուրին չհաշվեց նրա հաղթանակը վազքում և ցատկում, նա ներքուստ խռովեց և սառեց սպորտային կարերիայի հանդեպ՝ հակառակ մարզիչների հորդորների:

    Նա սկսեց միտք անել պատմության մեջ կենտավրոսների ճակատագրի մասին: Եվ կարողացավ մրցույթային կարգով ընդունվել պատմության ֆակուլտետ (թեև նախապատվությունը տրվում էր արտադրական փորձ ունեցողներին), որտեղ մեծ հռչակ ձեռք բերեց՝ որպես դիմակահանդեսներում լավագույն կերպարանափոխումների հեղինակ և բոլոր խնջույքների իսկական համուհոտ, որոնց ժամանակ նա աղջիկներին թողնում էր հեծնել իրեն ու մի լավ քշել: Նա երկար ժամանակ ապրում էր վախով, որ դուր չի գա աղջիկներին, բայց իրականությունն այն էր, որ շատերը նրա հանդեպ մեծ հետաքրքրություն էին տածում: Եվ վերջին կուրսում այնպես եղավ, որ Ֆիլիպովիչը հաջողությամբ կնության առավ պրոֆեսորի դստրիկին: Ճիշտ է, աղջկան անիծեցին սեփական ընտանիքի անդամները, բայց հետո ուշքի եկան՝ ընդունելով իրենց մինուճար զավակին, իսկ Ալեքսանդր Ֆիլիպովիչին մեծահոգաբար թողեցին ասպիրանտուրայում:

    Թեկնածուականի պաշտպանությունը՝ «Կենտավրոսների դերը ժամանակակից աշխարհում», շատ բուռն ընթացք ունեցավ: Պրոֆեսորներից մեկը, հանկարծ արթնանալով քնից, հարձակումով վրա տվեց, թե պատմությունը հակագիտական կեղծման է ենթարկվում՝ պնդելով, որ անտիկ կենտավրոսներն իրականում վեց ոտք են ունեցել, որոնցից երկուսը էվոլուցիայի արդյունքում վերածվել են ձեռքերի: Բարեբախտաբար պարզվեց, որ պրոֆեսորը կենտավրոսներին շփոթում է հնդկական աստվածների հետ:

    Կադրերի բաժնի վարիչը դեմ կանգնեց, որ Ալեքսանդր Ֆիլիպովիչին ընդունեն պատմության գիտահետազոտական ինստիտուտ՝ հայտարարելով, որ վերջինս իր գոյությամբ հակասություններ է առաջացնում գիտական աշխարհում և խանգարում է աթեիստական պրոպագանդային: Այնպես որ, Ֆիլիպովիչի աներ պրոֆեսորը ստիպված էր գործի դնել իր բոլոր կապերը՝ հարցը լուծելու համար: Հին Հունաստանի բաժանմունքում Ալեքսանդր Ֆիլիպովիչը դարձավ մեծ հեղինակություն՝ նախանձ առաջացնելով մյուս բաժանմունքների մոտ. միջին դարերի մասնաճյուղը այդ հողի վրա նույնիսկ փորձեց իր մոտ գործի դասավորել իսկական վհուկի, բայց այդ միտքը հեչ դուր չեկավ տնօրենին՝ իբր թե իրենց արդեն բավական էին այն բոլոր վհուկները, որ աշխատում էին ինստիտուտում:
    Ալեքսանդր Ֆիլիպովիչին չսիրեցին միայն շենքի տնտեսվարը, որը զայրանում էր, թե անընդհատ ստիպված է փոխել մանրահատակը, և մեկ էլ հսկիչը, որի դեմքն ամեն անգամ այլայլվում էր, երբ առավոտյան նայում էր Ֆիլիպովիչի անցաթղթին:


    Դժբախտությունները սկսվեցին գյուղատնտեսական աշխատանքների հայտերից: Ոմանք դժգոհում էին, թե մարդիկ շատ են, իսկ կենտավրոսը՝ մեկը, իսկ ոմանք էլ պնդում էին, որ հենց այդ պատճառով էլ նրան պետք է գյուղատնտեսական աշխատանքի լծել: Ալեքսանդր Ֆիլիպովիչի կինը ժամանակի հետ սկսել էր մարդկանց առջև ամաչել նրանից (թեև ուրիշներից հեռու՝ շարունակում էր սիրել), և աներ պրոֆեսորն էլ այս անգամ չկանգնեց իր փեսայի մեջքին: Իսկ փոխտնօրենը, ուղարկելով նրան կոլտնտեսական աշխատանքի, բլանկի վրա՝ «մարդկանց քանակ»-ի դիմաց, նշեց՝ 1, ու երկար մտատանջվելուց հետո փակագծերում պարզաբանեց՝ «+1 ձի»:

    - Ա՜յ քեզ բան,- կոլտնտեսությունում հիացավ բրիգադիր Վասյան,- ինչպիսի՜ օգտակար տեսակ են ստեղծել մարդիկ: Վաղո՜ւց էր պետք: Տեսեք՝ ուր է հասել գիտությունը:
    Եվ Ալեքսանդր Ֆիլիպովիչը գիտակցաբար լծվեց կարտոֆիլի սայլին. նա ինքն էլ կարտոֆիլը լցնում էր պարկերի մեջ, բեռնում, տանում, տեղ հասցնում, դատարկում, պահեստավորում ու հաշվառում, իսկ Վասյան ծոցատետրում նշումներ էր անում՝ փայտիկներ դնելով:
    - Աշխատեցնելիս ձիու տեղ եք դնում, կերակրելիս՝ մա՞րդու,- կատակեց Ալեքսանդր Ֆիլիպովիչը ճաշարանում:
    Նրան չոր պատասխանեցին, թե սննդի համընդհանուր կարգ կա, իսկ ով գոհ չի, կարող է գնալ դաշտում արածելու:

    Դա դեռ քիչ էր, հավաքարարն էլ նրան ներս չթողեց հյուրանոց՝ մեծ աղմուկ բարձրացնելով:
    Հաջորդ օրը կիսասոված ու անքուն Ֆիլիպովիչը գործադուլ հայտարարեց: Վասյան ձեռքը գցեց մտրակին: Վրդովված Ալեքսանդր Ֆիլիպովիչը վարգելով գնաց կոլտնտեսության նախագահին բողոքելու: Իսկ վերջինս առանց կենտավրոսների էլ ահագին գլխացավանք ուներ, և մի քիչ փորփրելով թղթերը՝ ղեկավարական տոնով կարճ կապեց.
    - Նշված է՝ «1 մարդ + 1 ձի»: Եթե հրաժարվում եք աշխատել, այնպիսի բողոք կներկայացնենք, որ ձեզ գիտնականից կգցեն ձիերի շարքը:

    Ալեքսանդր Ֆիլիպովիչը սկսեց աչքի առաջ հալումաշ լինել: Սմքեց, ճլորեց: Աչքերը ներս ընկան, դրա տեղը կողերը դուրս ցցվեցին: Իսկ ինչն ամենից վիրավորականն էր, նրան սկսեցին ցավակցական խրխնջոցով դիմավորել դաշտի ձիերը: Զոոտեխնիկը նրան տեսնելիս սարսափում էր, իսկ կոլտնտեսության ակումբի ղեկավարը ձգտում էր նրա սայլով մի հատուկ տեղ գնալ ու պայմանավորվել «Առասպել և իրականություն» թեմայով անվճար դասախասության համար:

    Մի ամբողջ օր անցկացնելով անձրևի տակ՝ Ալեքսանդր Ֆիլիպովիչը հիվանդացավ, անկողին ընկավ: Բժիշկը, տեսնելով վերմակի տակից դուրս ցցված կճղակներն ու պոչը, զայրացած հայտնեց, թե բրիգադիր Վասյայի հարբած կատակների մասին կտեղեկացնի ուր որ պետքն է, և հեռացավ: Վասյայի կողմից հրավիրված անասնաբույժը մտավախություն հայտնեց, որ ամենայն հավանականությամբ պետք կլինի սատկացնել նրան: Այդպիսի կանխատեսումից հետո հիվանդը կտրականապես հրաժարվեց բուժում անցնել Վասյայի գտած անասնաբույժի մոտ և նույնիսկ վախեցավ ընդունել նրա նշանակած ասպիրինը. սատանան գիտի, թե դրա տեղը ինչ կարող էր լինել:

    Բարի Վասյան օղի բերեց, Ալեքսանդր Ֆիլիպովիչը խմեց ու քնեց: Վասյան կարևոր խնդրի առաջ էր կանգնած՝ Ֆիլիպովիչին մարդավայել թաղել, թե մաշկը հանձնել մշակման, ստացված գումարով էլ քելեխ անել:
    Իսկ այդ ժամանակ Ալեքսանդր Ֆիլիպովիչը երազում տեսնում էր անտիկ Հունաստանը, որտեղ ծաղկած բլրակների վրա մարդիկ զբոսնում էին կենտավրոսների հետ՝ մեղմիկ զրուցելով պատմության իմաստի և ընդհանուր հրեշ թշնամիների մասին, իսկ կենտավրոսներից ամենաիմաստունը, որին Խիրոն էին անվանում, զբաղվում էր փոքրիկ տղայի՝ Հերակլեսի դաստիարակությամբ, և ոչ ոք դրա մեջ վատ բան չէր տեսնում:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.12.2010, 00:18:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.01.2011), Ariadna (23.12.2010), Moonwalker (23.12.2010), Արևածագ (23.12.2010), Ռուֆուս (16.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.06.2012, 14:22
  2. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 147
    Վերջինը: 25.09.2010, 20:23
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 107
    Վերջինը: 07.11.2008, 00:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •