User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակը կամ տարբերակներն են Ձեզ ամենից շատ դուր եկել

Քվեարկողներ
34. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Կորած Երազը- Chuk

    12 35.29%
  • Ոչխարական- ars83

    23 67.65%
  • Cherchez la femme- Էլիզե

    4 11.76%
  • Անհաս ցնորք իմ հոգու- StrangeLittleGirl

    2 5.88%
  • CIB Û ŞAŞ- Yeghoyan

    3 8.82%
  • Թռիչքներ երազում և հար..եմում- Ministr

    12 35.29%
  • Մի սիրո պատմություն- StrangeLittleGirl

    2 5.88%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 6 23-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 334 հատից

Թեմա: Ոգեշնչում է մամուլը

  1. #76
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրցույթի թեման անհաջող էր ընտրված: Իմ կարծիքով կարելի էր ստեղծագործողների կարծիքը հարցնել ընտրված նյութի վերաբերյալ ու նոր անցնել գործի: Ժամանակը սեղմ էր որևէ նորմալ բան գրելու համար, ուր ենք այդքան շտապում, ի վերջո: Երբ հիմնական զբաղմունքդ գրելը չէ առավել դժվար է հանգիստ ժամանակ գտնել ստեղծագործելու համար: Այս թեմայից այսքան էլ չէի սպասում, դեռ լավ է, որ Ոչխարականը առանձնացավ...

  2. #77
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան, այդ երբվանի՞ց է պարտադիր սեփական տարբերակը ներկայացնել կարծիք հայտնելու համար:
    Արտ ջան, համարիր իմ անձնական խնդրանքը: Ես օրինակներով ավելի լավ եմ ընկալում:

    Թե՞ պարտադիր պետք է ոգևորված բացականչություններ անեի
    Բնավ: Քո նկատողությունները կարդացի հետաքրքրությամբ: Բայց, ի մի բերեմ, տես, թե ինչքան սակավաթիվ են դրանք:
    «Ոչխարական». «սահուն չի, խախտված համաչափություններ են...» Սա ամենակոնկրետն էր: Լիովին համաձայն եմ, ֆակտուրայի հարցում շատ անհաջող է՝ հանգը արհեստական է, կոպիտ, հնչողությունը ներդաշնակ չէ:
    Ունակ չի էս մրցույթի համատեքստից դուրս գոյություն ունենալուն: Այդպիսի նպատակ տվյալ մրցույթում դրվե՞լ է: Արդեն իսկ մրցույթի պայմանները կաշկանդող են՝ տրված է հոդված, որը պետք է մշակել սեփական ձևով: Եթե մեկը գրեր հոդվածի հետ ընդհանրապես չառնչվող պիես, ասենք՝ Հրատ մոլորակի վրա տանձի ծառ աճեցնելու մասին, կհամարվեր՝ մրցույթի կանոնների խախտում: Բայց տվյալ մրցույթը ազատ ստեղծագործելու համար չէ, կարծում եմ: Այն նույնիսկ ավելի սահմանափակող է, քան «Փակ աչքերովը»:

    «Թռիչքներ երազում և հար..եմում». ընդհանրապես կոնկրետ դիտողություններ չկան, ըստ իս: Գրված է արագ, շտապ, էնքան որ գրած լինելու համար, մի քանի զվարճալի արտահայտություններ... Իսկ սահունության, օրիգինալության, կամ գրական այլ չափանիշների մասին խոսք չկա՞:

    Այս երկուսը, թերևս, առանց առանձնապես օրիգինալ նորարարությունների ներկայացնում են հոդվածը՝ շեշտելով զավեշտականը: Հորինվածքի առումով ավելի օրիգինալ մտահաղացումներ են «Կորած երազը», «Cherchez la femme»-ը, «Անհաս ցնորքը» (որում, իմ կարծիքով, կապը սկզբնական հոդվածի հետ առավել թույլերից է): «CIB Û ŞAŞ»-ը դեռ չեմ ընթերցել:

    Հ.Գ. Ես պարզապես փորձում եմ հասկանալ «գրական ստեղծագործություն» լինելու չափանիշերը, շատ եմ կարդում այդ արտահայտությունը: Եթե չեմ սխալվում, այդպիսի թեմա կա, փորձեմ գտնել, կարդալ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (09.11.2010)

  4. #78
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆհու, լրիվ կարդացի: Շնորհակալություններ շարելով իջնում էի :

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքնաբացահայտումը թույլ չի տրվում, բայց գուշակելը, թե ով ով է, կանոններին դեմ չի:
    Ահամ:

    Համ էլ՝ իսկ ո՞նց պիտի իմանանք՝ ինչ-որ մեկը իրո՞ք ինքնաբացահայտվել ա, թե՞ մտել ա ու ջուր ա պղտորում : Հիմա եթե ես ամոթ-աբուռս կորցնեմ ու հայտարարեմ, որ «Օխչարապատումը» ես եմ գրել, ինձ պիտի դատափետե՞ք :

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader, ճիշտն ասած, վերջին մի քանի նախագծերում թույլ տրվել է կռահւմներ անել, բայց ես էլ արդեն կամ ու կաց եմ, թե արդյոք այդպես ճիշտ է: Եթե դեմ ես ու էլի մարդիկ կան, ովքեր դեմ են, պատրաստ եմ քննարկել ու հաշվի առնել քննարկման որոշումը իհարկե ոչ այս թեմայում ու ոչ այս արդեն մեկնարկած նախագծի համար:
    Էն, որ հեղինակները սկզբում դեռ անհայտ են, արդեն իսկ գուշակություններ ա ենթադրում, չէ՞: Թե չէ կարելի էր միանգամից անուն-ազգանուններով, կոշիկի համարով, արյան խմբով-բանով անձնական գործ էլ կցել ամեն տարբերակին ու հարցը գեղական կարգով լուծել :

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիրան, հեղինակին երբ ուղղակի հարցնում ես՝ դու՞ ես, ցանկացած պատասխանը, ինչպես նաև պատասխանի բացակայությունը կարող է համարվել ինքնաբացահայտում:
    Իսկ եթե հարցման ենթարկվածը հեղինակը չի՞ :

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (09.11.2010)

  6. #79
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկ, բայց դու ի˜նչ բիթի ես հետո կասեմ՝ ինչու

    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցույթի թեման անհաջող էր ընտրված: Իմ կարծիքով կարելի էր ստեղծագործողների կարծիքը հարցնել ընտրված նյութի վերաբերյալ ու նոր անցնել գործի: Ժամանակը սեղմ էր որևէ նորմալ բան գրելու համար, ուր ենք այդքան շտապում, ի վերջո: Երբ հիմնական զբաղմունքդ գրելը չէ առավել դժվար է հանգիստ ժամանակ գտնել ստեղծագործելու համար: Այս թեմայից այսքան էլ չէի սպասում, դեռ լավ է, որ Ոչխարականը առանձնացավ...
    Անհաջո՞ղ: Էսքան մարդու ոգեշնչել ա, ու անհաջո՞ղ: Ժամանակը քի՞չ: Հոդվածը կարդալուց հետո ընդամենը հինգ րոպե էր պետք հասկանալու համար՝ ինչ կարելի է գրել: Իսկ դա ամենաբարդ գործն է:

    Մի խոսքով, Շին, հալալ ա քեզ, շատ լավ հոդված ես ընտրել

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.11.2010), ivy (09.11.2010), Ուլուանա (09.11.2010)

  8. #80
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա իմ կարծիքն է, բայց ստեղծագործությունների մեջ հենց ոգեշնչվածությունը չնկատվեց:
    5 րոպե էր պետք? Դե ինչ, մարդ կա 5 րոպե է մտածում, մարդ կա 5 օր, մարդ կա 5 տարի...

  9. #81
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, Շին, հալալ ա քեզ, շատ լավ հոդված ես ընտրել
    Ճիշտն ասած՝ «Հրապարակ», «Հետք» և «Առավոտ» թերթերին անընդհատ հետևում եմ, միշտ կարդում եմ, իրոք, ոչ մի ուրիշ հոդվածի ուղղությամբ չեմ էլ մտածել, բայց ամենքն իրավունք ունի իր կարծիքն ունենալու:

  10. #82
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա իմ կարծիքն է, բայց ստեղծագործությունների մեջ հենց ոգեշնչվածությունը չնկատվեց:
    5 րոպե էր պետք? Դե ինչ, մարդ կա 5 րոպե է մտածում, մարդ կա 5 օր, մարդ կա 5 տարի...
    Դե դրա համար Շինարարը միջին տարբերակ ա առաջարկում յոթ օր: Իսկ հինգ տարի արդեն մի քիչ շատ ա

  11. #83
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ ջան...
    Արս ջան, եթե ես հիմա կետ առ կետ քո հարցերին պատասխանեմ, հետո դու ես կետ առ կետ դրանց արձագանքելու, հետո ես, հետո դու, հետո ուրիշը, հետո ես, հետո դու, հետո ուրիշը: Իսկ իմ նպատակը չի ստեղ ոչ իմ տեսակետը պնդել, ոչ իմ ասածի իրավացիությունը ապացուցել, ոչ էլ բանավիճել կամ նման մի բան:

    Ես եկել եմ էստեղ կարծիքս հայտնեմ: Ես համարում եմ, որ սա գրական գեղարվեստական մրցույթ չէր: Ժամանց էր, ժամանցի համատեքստում լավն ա: Որպես գեղարվեստական գործեր ես էստեղ լավ գործ չեմ տեսել: Ես էդքանն եմ ասում: Ու շնորհակալություն եմ հայտնում, որ դուք կարողանում եք նաև տեսակետների բազմազանությունը ընդունել ու հասկանալ, որ մարդը սենց կարծիք էլ կարող ա ունենա: Եթե ինչ-որ մեկը համաձայն չի իմ հնչեցրած գնահատականներին ու կարծիքներին, ապա բարի, ես չեմ ուզում վիճել ու ընդունում եմ իրենց տեսակետը:

    հ.գ. Եթե իմ կարծիքն ինչ-որ մեկին կամ մեկերին վիրավորել ա, ապա ներողություն եմ խնդրում, սակայն միևնույն է դա ինձ չէր կարող խանգարել կարծիքս բարձրաձայնել:

    հ.գ.2. Ես էլ եմ խոստովանում, որ որպես ժամանցայի մրցույթ առավել քան կայացել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (09.11.2010), Ուլուանա (09.11.2010)

  13. #84
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա իմ կարծիքն է, բայց ստեղծագործությունների մեջ հենց ոգեշնչվածությունը չնկատվեց:
    5 րոպե էր պետք? Դե ինչ, մարդ կա 5 րոպե է մտածում, մարդ կա 5 օր, մարդ կա 5 տարի...
    Մարդու մտածելու ժամանակահատվածը ըստ իս կապ չունի: Ու ընդհանրապես ոգեշնչվածություն կար ու շատ կար: Պարտադիր չի ինչ -որ բան գրելիս, եթե քեզ ոգեշնչել է մի աղջիկ, գրել իր մասին:
    Чеширский КотЭ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.11.2010), StrangeLittleGirl (09.11.2010)

  15. #85
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չվիճեմ, ուրեմն տպավորությունը տարբեր է եղել, բայց ժամանակի առումով ստիպված եմ մեկ անգամ էլ մատնանշել, և սա արդեն միայն իմ կարծիքը չէ, ստեղծագործությունների մի մասը գրված է հապճեպ և այդ պատճառով էլ անկատար:

  16. #86
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերներ, եկեք քննադատություններից նեղվելու փոխարեն, փրձենք մտածել ասվածի շուրջ, ու արդյունքում համաձայնել կամ չհամաձայնել: Արտակի ասածներից մեծ մասի հետ համաձայն եմ, էնպես չլինի էլի, որ ինքը գա ասի ու մենակով վատամարդ լինի Միանգամից հակադարձելու փոխարեն, եկեք`կարդանք տեսակետը, ընդունենք ի գիտություն և մտածենք, թե հետո ինչ անենք

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.11.2010), Ֆոտոն (11.11.2010)

  18. #87
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես եկել եմ էստեղ կարծիքս հայտնեմ: Ես համարում եմ, որ սա գրական գեղարվեստական մրցույթ չէր: Ժամանց էր, ժամանցի համատեքստում լավն ա: Որպես գեղարվեստական գործեր ես էստեղ լավ գործ չեմ տեսել: Ես էդքանն եմ ասում: Ու շնորհակալություն եմ հայտնում, որ դուք կարողանում եք նաև տեսակետների բազմազանությունը ընդունել ու հասկանալ, որ մարդը սենց կարծիք էլ կարող ա ունենա: Եթե ինչ-որ մեկը համաձայն չի իմ հնչեցրած գնահատականներին ու կարծիքներին, ապա բարի, ես չեմ ուզում վիճել ու ընդունում եմ իրենց տեսակետը:
    Մեռա կրկնելով, որ ես հարցնում էի քո կարծիքը գրական ստեղծագործության մասին այն պատճառով, որ այն իրոք ինձ հետաքրքրում էր: Այլապես չէի գրի: Իմ «բանավեճը» ուղղված էր միայն քո տեսանկյան մասին մանրամասներ «կորզելուն»: Բայց որ մի տեղ գրես (պարտադիր չէ՝ այս թեմայում), ու հղումը տաս, կարդամ, շնորհակալ կլինեմ: Կետ առ կետ չեմ պատասխանի, հանգիստ սրտով գրի:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  19. #88
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռա կրկնելով, որ ես հարցնում էի քո կարծիքը գրական ստեղծագործության մասին այն պատճառով, որ այն իրոք ինձ հետաքրքրում էր: Այլապես չէի գրի: Իմ «բանավեճը» ուղղված էր միայն քո տեսանկյան մասին մանրամասներ «կորզելուն»: Բայց որ մի տեղ գրես (պարտադիր չէ՝ այս թեմայում), ու հղումը տաս, կարդամ, շնորհակալ կլինեմ: Կետ առ կետ չեմ պատասխանի, հանգիստ սրտով գրի:
    Արս ջան, արի ես շատ կարճ ասեմ, դու հասկացի:
    Ես ընդհանրապես միշտ դեմ եմ գրականությունը ճաղավանդակների ու սահմանների մեջ դնելուն: Էդ առումով ստեղ բոլորն էլ գրական գործեր են: Ուղղակի մի մասն իմ ճաշակի ու ընկալման համար անընդունելի, ինչը չի նշանակում, որ պետք ա անընդունելի լինի ասենք քո ճաշակի ու ընկալման համար:

    Հիմա գանք կոնկրետ դեպքին:
    Ասենք Ոչխարականին:
    Բոլորը նշում են, որ ստեղ կա կատարման լուրջ թերացում, այդ թվում՝ դու: Խոսքը գնում է ճիշտ հանգավորման, սահունության, վանկավորման մասին: Իր ֆորմատի մեջ ինքն անկատար է: Հետևաբար էստեղ գնահատվում է ոչ թե տվյալ տարբերակի գեղարվեստական ձևը, այլ ասելիքը: Նույն հաջողությամբ կարելի է ասենք անեկդոտ պատմել. «Ուրեմն ոչխարը սիրահարվում ա ալոջին...»: Իրա արժեքը դառնում է ոչ թե ընտրված գրական ոճը, այլ ընդամենը հումորը, տերմինների ընտրությունները, ղժոցին: Ու ես համարում եմ բավական հաջողված՝ հումորի տեսակետից: Ինքս էլ մի կուշտ ծիծաղել եմ կարդալուց: Բայց ես չեմ հասկանում գրական մրցույթում իրա տեղը, դիրքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (09.11.2010)

  21. #89
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ի սկզբանե նպատակը եղել է գրական լուրջ մրցույթը, ապա դրա համար ենթադրում եմ պետք էր մի 2 ամիս ժամանակ հատկացնել գրելու համար Հետո նման մտադրության դեպքում պետք էր այլ հոդված ընտրել ոգեշնչվելու համար և վերջապես լուրջ գրական մրցույթի համար լուրջ գրողներ-ստեղծագործողներ են պետք, որոնք չկան: Իսկ ոչ պրոֆեսիոնալ "Ռոմեո Ջուլիետ" կամ "Սոս և Վարդիթերները" այսպես կոչված "լայն զանգվածների" համար հետաքրքիր չեն, և թեման, ըստ իս, կմահանար դեռ չծնված: Չնայած, որ "ոգեշնչող" հոդվածը հումորային էր, արդյունքում ստացված ոչ բոլոր նյութերն էին հումորային ստացվել` տեղ-տեղ նույնիսկ տաղտկալի, դե պատկերացրեք եթե օրգինալ հոդվածը լիներ մի քիչ տրագիկ ոճի, ապա սիրտ մղկտացնող նյութերի պակաս չէր զգացվի: Չգիտեմ, միգուցե ավելի ճիշտ կլինի մրցույթը տեղափոխել ժամանցային, կամ նույնիսկ զվարճալի բաժին, որ ապագայում համանման մրցույթներին ներկայացված նյութերը մարդիկ կարդային ժպտալու հույսով
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (09.11.2010), Էլիզե (09.11.2010), ՆանՍ (09.11.2010)

  23. #90
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ի սկզբանե նպատակը եղել է գրական լուրջ մրցույթը
    Անձամբ ես չգիտեմ նպատակը որն է եղել, ես գրել եմ, թե իմ սպասելիքն ինչ էր: Ընդ որում լուրջն էլ աստիճաններ ունի: Ես չեմ ակնկալել, որ գրական գլուխգործոցներ են լինելու:

    ապա դրա համար ենթադրում եմ պետք էր մի 2 ամիս ժամանակ հատկացնել գրելու համար Հետո նման մտադրության դեպքում պետք էր այլ հոդված ընտրել ոգեշնչվելու համար և վերջապես լուրջ գրական մրցույթի համար լուրջ գրողներ-ստեղծագործողներ են պետք, որոնք չկան:
    Ժամանակի հաշվով ոչինչ չեմ ուզում ասել, կարծում եմ, որ 7 օրում էլ կարելի է լավ գործեր գրել: Իսկ ինչ վերաբերվում է «լուրջ գրողներ-ստեղծագործողներ» չկան պնդմանը, ապա ես կարծում եմ, որ դու ծանոթ չես ակումբցի ստեղծագործողների պոտենցիալին: Եթե ես չիմանայի, որ ակումբում կան ուղղակի հրաշալի գրողներ-ստեղծագործողներ, իմ ակնկալիքներ, սպասելիքներն էլ ուրիշ կլինեին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (09.11.2010)

Էջ 6 23-ից ԱռաջինԱռաջին ... 234567891016 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •