Եթե գուշակելու հնարավորությունը դուրս գա, քննարկումները շաաատ կկրճատվեն: Եթե քննարկումները կրճատվեն, հետաքրքրությունը էս թեմայի հանդեպ կքչանա, դրա հետևանքով էլ կարդացողներն ու քվեարկողները կքչանան:
Համ էլ որ գուշակելու հնարավորությունը հանեք, ձեռի հետ «ինքդ քեզ ձայն տալու» հնարավորությունն էլ դուրս կգա (էլ ո՞րն է իմաստը). առաջ արվում էր ուրիշներին մոլորության մեջ գցելու համար, որ դու չես տվյալ գործի հեղինակը: Հիմա որ դադարեն գուշակել, էլ ո՞ւմ պիտի խաբես՝ ինքդ քեզ ձայն տալով, էլ ո՞ւմ է հետաքրքիր:
Ով չգիտի, ասեմ, որ քո գրածին տված ձայնը խաղի վերջում հաշվի չի առնվում:



Մեջբերել


Չէ, իրոք, օրինակ թարգմանություն անելիս, կամ սոնետների ժամանակ, բնական է, որ ավելի լուրջ ենք բոլորս էլ մոտենում, փակ աչքերովի դեպքում՝ դա կրկին կախված է պատմվածքի սկզբից, ըստ դրա էլի որոշվում է, ավելի լուրջ մոտենալ, թե պարզապես «կայֆ բռնել», իսկ էս դեպքում հաստատ լուրջ տրամադրվել հնարավոր չէր, ու դա շատ հավես էր, ես դա բացասական երանգով չեմ ասում, մեկ–մեկ դա էլ ա պետք
: Սիրուն, համաչափ, հնարամտորեն, ճաշակով, գրագետ գրված ա, ապրի գրողը: Ռոմաաաաաաանծիկա... Գրողը վարդագույն ակնոցները դրել ա ու անցել գործի: Դիտմամբ ա դրել, հաստատ: Մի տեսակ ոնց որ նույնիսկ վարդագույն ակնոցներ չի ունեցել, ստիպված՝ սովորական անգույն ակնոցը ֆլոմով վարդագույն ա ներկել, որ մտահղացումը կարողանա գլուխ բերել
:
: Կարդալուց հատկապես բոցավառ տողերը առանձնացնում էի, հետո զգացի, որ եթե սենց գնա՝ բոլորը պիտի քոփի-փասթ անեմ. բայց ամեն դեպքում՝ էս մասերը լրիվ զզզզզզզզզզզզզզզզզ էին.
: «Չափածո զրույց» եմ ուզում էս թեմաներով...
: Ու ոչ միայն: Կարդացվող ցնորք էր. ինձ թվում ա՝ հեղինակը սկզբում վերջին նախադասությունն ա մտածել, հետո էդ նախադասության վրա կառուցել ա մնացած պատմվածքը:
:
: Հեղինակը կատոկով անցել ա «Ստեղծագործողի անկյան» վերոնշյալ բաժնի վրայով: Էնքան էլ հիմնավորապես չի անցել, կատոկը քշել ա սահուն, աննշմար` որպես քնքուշ մութի թև (տարբերակ՝ ի՜նչ նազանքով, երազանքով), լիքը բաներ բաց ա թողել, բայց ես դա կվերագրեմ հեղինակի բնածին համեստությանն ու չափի զգացումին
: Իսկ հետո... (ի դեպ՝ էս «իսկ հետո» ու բազմակետն էլ հեչ չեմ սիրում) հա, իսկ հետո՝ ոչ դես, ոչ դեն. Ասկյարը սառեց դռան առաջ ու մեռավ: Կարճ-կոնկրետ: Մենակ էս մի նախադասության համար արժեր թեման սկզբից մինչև վերջ կարդալ
: Հայկ, դու ե՞ս գրել, հլը խոստովանի:
Էջանիշներ