Chuk-ի խոսքերից
Համբուրվելու մասին ցանկացած խորհուրդ վերացական է:
Ինչպես արդեն ասացի, կարելի է միլիոն ձևի համբուրել: Իսկ առաջին համբույրը... դա ընդհանրապես կարող է միլիարդ ձևի լինել:
Բայց կարելի է որոշ բաներ նախապես պլանավորել (հստակ իմանալով, որ գուցե պլանը չիրագործես):
Այսպես, կարելի է սկսել աղջկա ուսերը զգուշորեն գրկելուց ու մեղմորեն դեպի քեզ քաշելուց: Մանավանդ առաջին անգամ ցանկալի է հնարավորինս մեղմ շոյել, թեկուզ անհամարձակ: Կարելի է թեթևակի շոյել աղջկա վարսերը, մեղմ բառեր շշնջալ: Շատերը մտածում են, որ պետք է զուգընկերոջը զարմացնեն իրենց համբույրի տեխնիկայով: Մոռացի՛ր: Ընդամենը շուրթերով մեղմ դիպիր նրա շուրթերին: Թեկուզ ընդամենը մեկ վայրկյան:
Վերջ.. քո առաջին համբույրն արդեն իրողություն է:
Դրանից հետո շատ ավելի հեշտ է լինելու շարունուկելը:
Եթե վախենում ես, որ ձեր համբույրն ամուր չի լինի, ձեր համբույրը կկտրվի, ապա ընդամենը ձեռքերով զգուշորեն բռնիր նրա գլուխը ու պահիր քեզ մոտ: Բայց կոպիտ չէ, չհամարձակվե՛ս կոպիտ լինել... շատ նուրբ: Հետագայում դուք կգտնեք համբույրի ձեր նախընտրած տարբերակը, գուցե և կոպիտ լինի դա, բայց առաջին անգամը միայն զգույշ, նուրբ, հանգիստ, մեղմ...
Եթե դեռ վախենում ես շուրթերը համբուրել, ապա համբուրիր նրա ականջը, պարանոցը, կարևորը, որ համբույրը լինի նուրբ, մեղմ, էնպիսին, որ զուգընկերոջդ կապացուցի, որ ինքը քո համար կարևոր է, որ դու ուզում ես, որ իր համար քո հետ հեշտ լինի: Շուրթերին միշտ էլ կարող եք հասնել: Կարևորը սկսելն է:
շարունակելի
Էջանիշներ