Chilly խնդիր չի![]()
Chilly խնդիր չի![]()
Want to know the truth ?
Համբուրվելու մասին ցանկացած խորհուրդ վերացական է:
Ինչպես արդեն ասացի, կարելի է միլիոն ձևի համբուրել: Իսկ առաջին համբույրը... դա ընդհանրապես կարող է միլիարդ ձևի լինել:
Բայց կարելի է որոշ բաներ նախապես պլանավորել (հստակ իմանալով, որ գուցե պլանը չիրագործես):
Այսպես, կարելի է սկսել աղջկա ուսերը զգուշորեն գրկելուց ու մեղմորեն դեպի քեզ քաշելուց: Մանավանդ առաջին անգամ ցանկալի է հնարավորինս մեղմ շոյել, թեկուզ անհամարձակ: Կարելի է թեթևակի շոյել աղջկա վարսերը, մեղմ բառեր շշնջալ: Շատերը մտածում են, որ պետք է զուգընկերոջը զարմացնեն իրենց համբույրի տեխնիկայով: Մոռացի՛ր: Ընդամենը շուրթերով մեղմ դիպիր նրա շուրթերին: Թեկուզ ընդամենը մեկ վայրկյան:
Վերջ.. քո առաջին համբույրն արդեն իրողություն է:
Դրանից հետո շատ ավելի հեշտ է լինելու շարունուկելը:
Եթե վախենում ես, որ ձեր համբույրն ամուր չի լինի, ձեր համբույրը կկտրվի, ապա ընդամենը ձեռքերով զգուշորեն բռնիր նրա գլուխը ու պահիր քեզ մոտ: Բայց կոպիտ չէ, չհամարձակվե՛ս կոպիտ լինել... շատ նուրբ: Հետագայում դուք կգտնեք համբույրի ձեր նախընտրած տարբերակը, գուցե և կոպիտ լինի դա, բայց առաջին անգամը միայն զգույշ, նուրբ, հանգիստ, մեղմ...
Եթե դեռ վախենում ես շուրթերը համբուրել, ապա համբուրիր նրա ականջը, պարանոցը, կարևորը, որ համբույրը լինի նուրբ, մեղմ, էնպիսին, որ զուգընկերոջդ կապացուցի, որ ինքը քո համար կարևոր է, որ դու ուզում ես, որ իր համար քո հետ հաճելի լինի: Շուրթերին միշտ էլ կարող եք հասնել: Կարևորը սկսելն է:
շարունակելի
Վերջին խմբագրող՝ Chuk: 01.11.2010, 14:47:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջապես մի իտոգի եկաք:Շատ եմ սպասել այս պահին:
Այ ժող. ջան ես առավոտից էս թեմայի կողքով հա անցնում եմ ու անկեղծ ասած չեմ կարդում, բայց մի բան լրիվ հասկացա սա մեր ադմինին պետք էր…![]()
Շատերը ոչ միայն առաջին համբույրից առաջ, այլև դրանից հետո չգիտեն, թե ինչ անեն իրենց ձեռքերի հետ:
Իսկ ի՞նչ անել: Միլիոն բան կարելի է անել: Ցանկալի է, որ ձեռքերը դառնան սիրո արտահայտման բաղկացուցիչներից մեկը: Զուգընկերը միշտ սիրում է, երբ իրեն շոյում են, փաղաքշում են:
Կարելի է համբուրվելու ընթացքում մեղմ շոյել զուգընկերոջ վարսերը, ձեռքերը սահեցնել նրա դեմքի վրայով՝ շոյել, կարելի է գրկել մեջքը ու շարժել վեր ու վար՝ շոյելով: Կարելի է ուսերը գրկել, կարելի է վիզը շոյել, կարելի է ձեռքերը բռնել: Անգամ կարող ես ձեռքերդ իր գրպանները դնել: Երբ արդեն հարաբերություններն այլ էտապ կանցնեն, կարելի է շոյել նրա կուրծքը, ոտքերը, փափլիկ մասերը:
Կարևորը ձեռքերն օգտագործելն ու դրանից ինքդ էլ հաճույք ստանալով իրեն հաճույք պատճառելն է: Հիմարի նման չկախե՛ս ձեռքերդ...
շարունակելի
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (01.11.2010), davidus (01.11.2010), Moonwalker (01.11.2010), Tig (01.11.2010)
ըըըըըըըըը....շատ հետաքրքիր էր լսել, թե տղաները ոնց են դրան մոտենում,շաաաաատ հետաքրքիրա կարդալը![]()
Want to know the truth ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ