«Ակումբը բաց ֆորում ա, ու անդամների քննարկումներն ու անձնագրերը տեսնել կարող են բոլորը՝ լինեն գրանցված թե չգրանցված: «Պրոֆիլ մտնել» հասկացությունն էստեղ էնքան էլ տեղին չի. էստեղի անձնագրերը ուրիշ բան են: Եթե սոց.ցանցերում մարդու անձնագրում կարելի ա նայել նրա լուսանկարները, հաղորդակցությունը ուրիշ մարդկանց հետ և այլն, և ցանցն օգտագործելու առանցքն էլ հենց էդ պրոֆիլն ա, ապա «Ակումբում» լուսանկարների համար կա առանձին բաց թեմա, պրիվատ հաղորդակցության համար գործում ա նամակների համակարգը, ֆորումում գրելու համար բնավ կարիք չկա անձնագիր մտնել, մի խոսքով՝ անձնագրին բավականին փոքր դեր ա հատկացված: Ավելին՝ ինքը՝ անձնագրի տերը, որևէ մեխանիզմ կամ միջոց չունի՝ կարգավորելու համար էն մարդկանց հոսքը, ովքեր կարող են դիտել իր անձնագիրը. լռելյայն ենթադրվում ա, որ ցանկացած ոք ազատ ա դիտելու ցանկացածի անձնագիրը: Այսինքն՝ այցելուների անունները տեսնելը լինելու ա ոչ թե ինչ-որ ռեալ օգուտ տվող գործիք, այլ պարզապես բամբասանքի ու երևակայությանը զոռ տալու նոր աղբյուր: Գուցե էդ առաջարկությունը արդարացված լիներ, եթե առաջարկի հեղինակը հիմնավորեր դա, ցույց տար, որ «Ակումբում» անձնագիր մտածների անունները իմանալը կարող ա ինչ-որ իրական օգուտ տալ. բայց հիմնավորում ոնց որ թե հլը չկա: Հակառակ փաստարկն էլ չկա. գուցե անձնագիրդ մտած մարդկանց անուններն իմանալով կարելի ա ինչ-որ անդուր երևույթներից կամ անցանկալի բաներից խուսափե՞լ: Էս էլ ա բավականին կասկածելի. 1. անձնական ինֆորմացիայի գաղտնի պահելը շատ ավելի լայն հասկացություն ա, քան այցելուներին ճանաչելը, 2. անձնագրերը «Ակումբի» շփման հարթակներից ամենափոքրն են, երևի, հիմնական շփումն անձնագրերում չի լինում, 3. ամեն դեպքում՝ գոյություն ունեն ՊՄ-ներ: Կարճ ասած՝ էս առաջարկի իրականացումը օգուտ չի տալու, բայց հնարավոր ա, որ հանգեցնի մարդկանց ազատության արհեստական սահմանափակմանը, հազարումի լրացուցից ինչուներ ու եթեներ ավելացնի, ավելացնի «թաքնված» անդամների թիվը:
Էջանիշներ