Chuk-ի խոսքերից
Նախ ուզում եմ ներողություն խնդրել Magic-Mushroom-ից ու մյուսներից, որ դեռ չեմ հասցրել «Հարցեր բժիշկներին» թեմային անդրադառնալ: Ուղղակի չեմ ուզում առանց նայելու ջնջել, գուցե պետքական բաներ ջնջվեն, ինչպես նաև չեմ ուզում այդ ամբողջի առկայությամբ թեման վերաբացել:
Universe, այո, vBulletin-ն այդ հնարավորությունը տալիս է ու միացնելը վայրկյանի հարց է: Նախկինում միացված եղել է: Ու պետք է խոստովանեմ, որ ուղղակի չեմ հիշում անջատելու պատճառը: Հիշում եմ, որ դրա համար կար լուրջ պատճառ, եղել է քննարկման առարկա: Բայց մտքիցս թռել է այդ ամբողջ պատմությունը: Ես հիմա քո առաջարկը կխնդրեմ քննարկել ղեկավար կազմում ու կփորձենք հիշել պատճառները, եթե դրա անջատված լինելու նպատակահարմարության լուրջ արգումենտներ չլինեն, կմիացնեմ, հակառակ դեպքում այստեղ կգրեմ այդ արգումենտները:
Էջանիշներ