Դեռևս 08.07.2010-ին SSS-ը ներկայացրել է նման առաջարկ.
Ես խոստացել էի, որ ղեկավար կազմում կքննարկենք ու որոշում կկայացնենք, սակայն այս հարցում կարծիքները տարաբնույթ են ու կողմնորոշվելը այնքան էլ հեշտ չի: Փաստարկված եմ համարում երկու կողմերի կարծիքներն էլ:
Որոշ կարծիքներ եղել են նաև տեղեկացման թեմայում, որոնք ներկայացնում եմ ստորև.
Հարցին վերջնական լուծում տալու համար առաջարկում եմ այն համակողմանի քննարկել այստեղ՝ երեք-չորս օր: Կախված քննարկման ընթացքից հետո հավանաբար կբացեմ մինչև մեկ շաբաթ տևողությամբ քվեարկություն ու ըստ քվեների կորոշվի բաժինը բացել-չբացելու հարցը:
Պարզապես շատ կարևոր է, որ քվեարկությունը լինի կարծիքների բախման արդյունքում, որպեսզի այս կամ այն տեսակետի օգտին քվեարկողը ծանոթ լինի նաև հակառակ կողմի տեսակետին, հիմնավորումներին:
Ղեկավար կազմի քննարկումները այստեղ չեմ տեղափոխում, որովհետև կոռեկտ չէ, բայց յուրաքանչյուրն իրավունք ունի իր գրառումը պատճենել կամ միտքը կրկնել այստեղ:
Բարի ու անաչառ քննարկում եմ մաղթում:
Էջանիշներ