Բայց ախր իրարից շատ են տարբեր սփյուռքահայն ու արևմտահայը… Լեզվով տարորոշել կամ ապրած վայրով՝ իրար բոլորովին մոտ բաներ չեն: Անձամբ ես գերադասոմ եմ լեզվական առանձնացումը, քանի որ արևմտահայերենն, այսպես ասեմ, ավելի շատ էսթետիկական հաճույք է պատճառում, իսկ արևելահայերենն ավելի հասու և «դյուրամարս» է: Իսկ եթե սփյուռքահայ գրողը պիտի իր ոճով առանձնանա ոչ սփյուռքահայից, թող հենց նույն բաժնում էլ առանձնանա, միևնույն է, առանձին բաժնում միմյանցից են ոճերով տարբերվելու:
Լեզվական բաժանումն ուզում եմ զուտ հնչողության տեսանկյունից, հավանական եմ համարում, որ դա էլ առանձնապես հիմնավորում չի:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ձայնալար (07.11.2010)
Ան, ես կարող եմ էս հարցումը զրոյացնել ու մի քիչ ավելի ծավալուն հարցում առաջարկել, մոտավորապես նման կետերով հարցում.
- Կողմ եմ, որ բացվի «Սփյուռքահայ գրականություն» ենթաբաժին
- Կողմ եմ, որ բացվի «Արևմտահայերեն գրականություն» ենթաբաժին
- Կողմ եմ, որ բացվի «Սփյուռքահայ ու արևմտահայերեն գրականություն» ենթաբաժին
- Դեմ եմ տարածաշրջանային և լեզվական տարբերակումով հայ գրականության ենթաբաժնի բացմանը
- Ձեռնպահ եմ
Երևի թե այդպես ավելի ճիշտ կլինի: Բայց նայելով քննարկման ու քվեարկության հիմնական ընթացքին կարծում եմ, որ անիմաստ է. այսպես էլ պարզ է, որ երկու տարանջատումներին էլ մեծամասնությունը դեմ է: Բայց ուրախ կլինեմ, եթե կարծիքներ գրեք: Եթե համարում եք, որ էդպիսի հարցումը ավելի ճիշտ է, ապա ներողություն կխնդրեմ վատ հարցում բացելուս համար, կջնջեմ սա, կբացեմ նորը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ձայնալար (07.11.2010)
Իմհկ, ոչ մի նպատակահարմարություն չկա, զուտ բաժնի մոդերատորի դիրքերից էլ կրկնեմ վերի գրառումս՝Եթե գրականագետները, հայ գրականության մասնագետները չեն կարող այդ գրողներին այս կամ այն թևին դասել՝ իրենց գրվածքների սկզբում արևմտահայերեն, հետո՝ խառը, հետո արևելահայերեն լինելու պատճառով, բաժնի մոդերատորները հայ գրականության մասնագետ չլինելով՝ ո՞նց պետք է հիմնավորեն այդ գրողների՝ երկու բաժիններից ցանկացածում ներառելը, հո նոր գրականագիտական ուսումնասիրություններ չեն անիՏարածքայինը մի կողմ, նույնիսկ զուտ լեզվի առումով էլ կան հեղինակներ, ում դժվար է որոշել՝ արևմտահայ է, թե արևելահայ, եթե այդպես կարելի է ասել, երկլեզու են, օրինակ՝ Լեռ Կամսար, Զապել Եսայան և այլն:
Վայ քու արա, էս թեման ո՞նց ա աչքիցս վրիպել:
Առաջարկում եմ ոչ միայն «Սփյուռքահայ Կամ Արևմտահայ գրողներ» բաժին, այլեւ լեննականցի, վայոց ձորցի, լոռեցի, սյունիքցի, …, երեւանցի եւ իհարկե ղարաբաղցի գրողներին նվիրված առնձին բաժիններ:
SSS ջան, նեղանալ չկա:
Եթե լուրջ` ես էլ եմ դեմ տարածքային տարանջատմանը: Եթե առաջարկվի լեզվական տարանջատում (օրինակ` ինչպես արդեն թեմայում բազմիցս նշվեց, «Արեւմտահայերեն գրականություն»), կողմ կլինեմ:
Իսկ ես ո՞րտեղ եմ կոնկրետ նշել` ինչ լինի, ինչ չլինի:
Եթե գոյություն ունի հայերենի` գրական հայերենից զգալի չափով տարբերվող ճյուղ, որով զգալի քանակի ստեղծագործություններ կան, ապա ինչո՞ւ չառանձնացնել:
Եթե լեննականերենով էդքան շատ ստեղծագործություններ կան, ու եթե էդ բարբառը գրականից շատ ա տարբերվում (հասկանալու-չհասկանալու համար եմ ասում), ապա խնդրեմ, կարաս իմ գրառման մեջի «Արեւմտահայերեն»-ը մտքումդ փոխարինես «Լեննականերեն» բառով:
Ռամշ ջան, ուղղակի զի քո համենայն դեպս ասեմ, որ լեննականերենը արևմտահայերեն ա, ինչպես կիրովականերենն ու երևաներենը արևելահայերեն են, գրական լեզվի երկու տարբերակներն էլ, գիտես, Պոլսի ու Արարատյան բարբառների հիման վրա են ձևավորվել, բայց նաև հսկայական գրականություն ունենք, որ Թիֆլիսի բարբառով են, Գյումրվա բարբառով այդքան չկա ոնց որ, մի խոսքով, մինչև կողմ լինելը, լավ կլնի համապարփակ ներկայացնեք, թե այն, ինչին կողմ եք, ինչպես պետք է իրագործվի, որովհետև եղած, առաջարկված բաժանումներից և ոչ մեկի հնարավորինս ամբողջական իրագործումը ես չեմ պատկերացնում, գոնե որ այնքան ամբողջական լինի, որքան ներկայիս ակումբում մեր ունեցած բաժանումն է
Ես ահավոր վիրավորված եմ, որ ակումբում մինչև հիմա երևանցիների ստեղծագործողներին «ղուրբան» արած թեմա չկա: Ինչպե՞ս կարող են երևանցի ու ոչ-երևանցի հեղինակները ստեղծագործեն կողք կողքի: Դա խորը հարված ա երևանցիների ինքնասիրությանը:
Հ.Գ. Առաջարկում եմ նաև յուրաքանչյուր ստեղծագործություն տեղադրելիս կից ներկայացնել ԺԵԿ-ի տեղեկանքը` բնակության վայրի մասին: Սա որոշակի հստակություն կմտցնի բնակության վայրը ճշտելու հարցում:
My World My Space (07.11.2010), Արևածագ (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010)
Ամփոփում. հաշվի առնելով, որ քվեարկողների բացարձակ մեծամասնությունը դեմ է նման տարանջատմանը՝ «Հայ գրականություն» բաժինը մնում է անփոփոխ:
Թեման շարունակում է բաց մնալ՝ հարցի վերաբերյալ հնարավոր քննարկումների համար:
Քննարկման ու քվեարկության բոլոր մասնակիցներին շնորհակալություն եմ հայտնում՝ ցուցաբերած հետաքրքրության ու ակտիվության համար:
Վերջին խմբագրող՝ Chuk: 12.11.2010, 21:44:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
My World My Space (12.11.2010), Հայկօ (12.11.2010), Նաիրուհի (13.11.2010), Շինարար (12.11.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ