Cassiopeia-ի խոսքերից
Բայց Սլիմի բերած վերոհիշյալ պատմությունը որևէ դեկանատի հետ կապ չունի, այլ ուղղակի կապ ունի ռեկտորատի և նրա մանր համակարգերի հետ:
Չեմ ասի, թե որ ֆակուլտետի ուսանող եմ, ուղղակի մի դեպք կպատմեմ: Նախ նշեմ, որ ավարտել եմ 2000-ին: 4-րդ կուրսում մի առարկա էինք անցնում, որը բոլոր ֆակուլտետներում էլ անցնում են: Դասախոսը մեր ֆակուլտետի դեկանի կինն էր: Արդարության համար նշեմ, որ լեկցիաների ընթացքում ներկա, առարկայով հետաքրքրվող անձանց հարցման ժամանակ նորմալ գնահատում էր, բայց այդ կինը ատամ ուներ մի փոքր լավ հագնված ուսանողի վրա: Եթե ուսանողը մի կամ 2 դաս բացակայել էր, ու լավ էր հագնվում - վայն եկել, դրան տարել էր: Ստուգարքը չէր նշանակում: Բազմիցս տանում-բերում էր, վերջում էլ ասում - էսքան որ գնում-գալիս ես, տրանսպորտիդ փողը հավաքի բեր ինձ տուր, կդնեմ ստուգարքդ: (ասեմ, որ այդ առարկան դիմպլոմայինի մաս էր, ու ես ինքս այդ ստուգարքում ամենաբարձր միավորներն եմ վաստակել):
Հ.Գ. Ասեմ նաև, որ ուսումնառությանս ընթացքում ընդամենը մի առարկա ենք փողով ստացել, ընդ որում ամբողջ կուրսով ենք գումարը հավաքել, տվել դասախոսին: Սոցիոլոգիա առարկայի Մելս Փիլոյանին (երևի շատերը կճանաչեն): Նրա լեկցիաներին չէինք նստում, որովհետև ահավոր բաբնիկ էր ու աղջիկներից աչք չէր կտրում, ու վայ նրան, ով համեմատաբար բաց վզով հագուստ էր հագնում կամ փոքր-ինչ կարճ շրջազգեստ: Նա էլ իբր գիրք էր գրել, ասեց - գիրքս ձեռք բերեք, անխոս 100-ները ստացեք: Ու քանի որ մեզ գիրքը պետք չէր, գրքի գումարը հավաքեցինք ու տվեցինք նրան, իսկ 100-ները հայտնվեցին ստուգարքային գրքույկում:
Էջանիշներ