Mamij
Ես էլ եմ Պոլիտեխնիկի ուսանող ու շաաատ զարմացած եմ գրածներից: Իհարկե ՀՀ-ում բոլոր բնագավառներն են կոռումպացված, բայց պոլիտեխնիկը այդ առումով փառք է: Ես ինքս երբեք այդ օղակում կաշառքների մասին չեմ լսել: ԻՆչպես նաև չեմ լսել, որ պոլիտեխնիկում կա քննություն, որի մաքսիմալը 15 միավոր է/ ինչպես նշել էր քոմենթ թողած user-ներից մեկը/: Մի խոսքով շաաատ վիճահարույց գրառում էր: Որպես հավելում պատմեմ մի իրական պատմություն, որը տեղի է ունեցել ՀՀ այլ պետական բուհերից մեկում.
Այդ բուհում կար մի ստուգարք, որի "ֆիքսված" արժեքն էր 1500 դրամ, ընդ որում բոլոր ուսանողները` անկախ իրենց առաջադիմությունից, վճարում էին այդ կաշառքը: Ուսանոնղերից մեկը, չունենալով 500 դրամանոց կոպեկ, ստուգարքային գրքույիի մեջ դնում է 2000 դրամ և փոխանցում դասախոսին: Ստուգարքային գրքույկը ետ վերցնելուց հետո նա տեսնում է, որ իր ստուգարքը նշանակած է և ստուգարքայինի մեջ դրված է..........500 դրամ մանրը: Մնում էր միայն ՀԴՄ կտրոն տային))))))))) Այնպես որ մեր պոլիտեխնիկը կաշառքների տեսանկյունից ամենամաքուրներից մեկն է:
Էջանիշներ