Ես ինքս Պոլիտեխնիկն եմ ավարտել ու միշտ էլ գովել եմ մեր ՀՊՃՀ-ն,բայց էն ինչ կատարվելա մի քանի օր առաջ ուղակի շշմեցնումա, համալսարանում շունը տիրոջը չի ճանաչում:
Ընկերուհիս էս տարի ավարտելա մագիստրատուրան, օրեր առաջ գնացել էր միջուկը վերցնելու: Նախ իրանից 10.000 դրամ գումար են պահանջել միջուկը տալու համար ու բացի դա էտ գումարը պետք է առձեռն տար միջուկ տվողին ոչ թե ինչպես հարկն է մուծեր համալսարանի դրամարկղում ու ստանար համապատասխան հդմ կամ այլ գրություն: Էն հարցին թե ինչի համար ինքը պիտի կատարի էտ մուծումը հստակ պատասխան չստանալով ընկերուհիս գնացել էր համալսարանի իրավաբանի մոտ, որը սկզբում ասել էր , որ նման բան բացառվում է , ոչ մի մուծում էլ չկա, հետո ավելացրել էր , որ միգուցե պետք է մուծի անհայտ պատճառով: Ընկերուհիս պահանջել է կանոնադրությունը, որտեղ նշված կլինի վերոհիշյալ մուծման մասին: Իրավաբանը ուղարկել է պատի վրա փակցված կանոնադրությունը կարդալու, որում ոչ մի խոսք չի եղել նմանատիպ մուծման մասին, միայն եղել է այն կետը , որ եթե ուսանողը կորցնում է միջուկը , արխիվից հանելու և վերականգնելու համար պիտի մուծի 5000 դրամ: Իրավաբանը պատասխանել է , որ չի կարող պատասխանել այս հարցին , որ դա իր իրավասություններից վեր է: Ընկերուհիս գնացել է համալսարանի ֆինանասական գծով պրոռեկտորի մոտ (Հովհաննիսյան), որը իր հերթին լսելով հարցը պատասխանել է , որ դա վեր է իր իրավասություններից ու որ նա չի կարող ոչինչով օգնել: Ընկերուհիս գնացել է ռեկտորի մոտ:
Ու էստեղ ամենահետաքրքիրնա, բառացի կգրեմ.
Ընդունարանում նստած քարտուղարուհին չգիտեմ ում հագուկապով` գունավոր նկարներով ինչ որ կալգոտկայով, կարճ շորիկով, երեկոյան դիմահարդարմամբ, ինչ որ անհասկանալի ու ոչ տեղին բիժույով դիմավորել է ընկերուհուս:
ընկերուհիս - բարև ձեզ, ես կարող եմ խոսել ռեկտորի հետ?
քարտուղարուհի - իսկ ինչ հարցով?
ընկերուհիս - ես այս բուհի շրջանավարտ եմ և ունեմ հարցեր , որոնք պատասխանի կարիք ունեն , որոնց ինչպես հասկացա կարող է պատասխանել միայն այս բուհի ռեկտորը
քարտուղարուհին - ես ձեզ չեմ կարող ներս թողնել մինչև չիմանամ ինչի մասին եք խոսելու
ընկերուհիս - ներեցեք իսկ դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում
քարտուղարուհին - գործավարուհու
ընկերուհիս - հա , այսինքն քարտուղարուհին եք?
քարտուղարուհին - ասենք թե հա
ընկերուհիս - դե եթե ասենք թե հա, իմ հարցը ձեզ չի վերաբերվում, և ընդհանրապես եթե ես չեմ կարող մտնել ռեկտորի մոտ , ինձ տվեք թուղթ, որի վրա ես կգրեմ, որ ինձ ներս չեն թողել և դուք կստորագրեք
քարտուղարուհին - թուղթ չկա.......
ընկերուհիս - գիտեք իմ մոտ թն տպավորություննա , կարծես ես ձեր ամուսնուն եմ ուզում տեսնել, եթե ես ձեր տու գայի ու ցանկանայի ձեր ամուսնաու հետ խոսել, ձեր հարցերը տեղին կլինեին...................................
Մի խոսքով խոսակցությունը ձգվել է բավականին երկար, մինչև կատաղած քարտուղարուհին որոշել է ներս թողնել ընկերուհուս:
Վերջապես հասնելով ռեկտորին, ընկերուհիս հնչեցնում է հարցը, ի պատասխան որի ռեկտորը գոռում է դուրս կորի.... դուրս կորի....հլա սրա ռիսկին, եկելա ինչա հարցնում,դուրս կորի....
Մինչ ռեկտորը իրան կճղեր ընկերուհիս լավ ասումա էն ինչ կա, ասումա, որ էստեղ գալով հույս էլ չունենք գիտելիքներ ստանալու, գոնե տվեք էն ինչի համար փող ենք տվել, էս ինչ նոր հարկեր ու գանձումներ են, կամ հիմնավորեք էտ գումարահավաքը:
Ռեկտորը ասել է , որ գնա ով քեզանից փողա ուզում իրան հարցրա ինչի համարա, ինձ չի հետաքրքրում: Ընկերուհիս էլ ավելացրելա, որ դուք ինչ եք , որ ձեր անձնակազմը ինչ լինի , դուռը շրկացրել ու գնացելա:
Ինձ պատմեց, ես շշմեցի,փաստորեն հիմա չես էլ կարա հարցնես ինչի համար պիտի վճարես
Էջանիշներ