Երկիրը երկիր չի... ես չեմ հիշում ինչ էր իմ ժամանակվա ռեկտորի անուն ազգանունը, որին ամբողջ սովորելուս ընթացքում մենակ մի անգամ եմ տեսել՝ դիպլոմս պիտի ստորագրեր, թե ինչ...
Էլի Սլիմի ընկերուհու նկարագրածի նման մեկն էր: Բայց քարտուղարուհին վատիկը չէր...
էհ, ինչ եմ ասում, հա ուրեմն էլի ինքնասիրահարված, գոռոզ ու իրեն Աստծու տեղը դնող մեկը, որը խորը ափսոսանքով է թղթի վրա դնում իր սրբազան ստորագրությունը, դրա համար էդ ստորագրության վրա ծախսված ժամանակը պիտի հնարավորինս ընդգծված կարճ տևեր, մատների ծայրով այդ ստոր թղթի կտորը պիտի հրեր ու երեսը թեքեր ու ինչքան հնարավոր է շուտ ազատվեր այնպիսի ստորացուցիչ (զապադլո) գործողությունից, ինչպիսին ստորագրություն դնելն է: Մենակ պոլիտեխնիկում չի էդպես: Դեռևս մնացել են անդեմ ու անկերպար կոմունիստական մնացուկներ, որ իրենց պաշտոնից էնքան են գոռոզանում, ինքնասիրահարվում ու դեբիլանում, որ մոռանում են մի այնպիսի մանրուքի մասին, ինչպիսին է մարդկանց հետ հարաբերվելու կուլտուրան: Իրենց թվում է, թե դիմացինի հետ խոսեցին այնպես, ինչպես տերն է խոսում ստրուկի հետ, ապա իրենք դրանով ընդգծում են իրենց կարևորությունը, այնինչ փաստորեն ստացվում է հակառակը՝ ընդգծում են իրենց ոչնչությունը, հակառակ պարագայում գոնե առաջադեմ ուսանողս կհիշեր, թե ով է եղել իր ԲՈՒՀ-ի ռեկտորը: Բայց դասախոսներ ունեինք, որ հազար ռեկտոր արժեին իրենց մարկայինությամբ, իրենց տված արժեքներով և սովորեցրածով: Գլուխ պահողների պակաս էլ չունեինք: Դրա համար ով էնտուզիազմ ու սեր ուներ՝ մի բան սովորում էր, իսկ մյուսների համար պոլիտեխնիկը համարժեք էր պոլի տախտակին:
Վերջերս էլի այցելել եմ. նեխած ինստիտուտ է, զարգացում չի երևում, հետևաբար չի կարող ռեկտորը կարգին, տեղը տեղին կառավարիչ լինել, իսկ իր կառավարածը՝ փտած: Ափսոս էն ոլորտները, որ մեր այժմյան պոլիտեխնիկն է ներկայացնում:
Հ.Գ. մոռացա ասել. մարդիկ կան, որ միլիարդների շրջանառություն ունեցող կազմակերպություններ են ղեկավարում, բայց նրանց համեստությունը ուղիղ համեմատական է իրենց դիրքին, այ նրանք ոնց որ աստված լինեն: Հայերի մոտ դեռևս դեռևս համեստության կուլտ չի ձևավորվում, աշխահայացքի կրիզիս է:
Էջանիշներ