User Tag List

Էջ 1 96-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1429 հատից

Թեմա: Ստեղծագործական նախագծերի քննարկում

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական նախագծերի քննարկում

    Հարգելի ստեղծագործող ակումբցիներ, քանի որ այս նախագծի ավարտից հետո ցանկանում եմ անմիջապես նոր նախագիծ սկսել, կցանկանայի ձեր տեսակետները լսել, իմա՝ կարդալ, ինչպիսի՞ն կցանկանայիք լիներ հաջորդ մրցույթը, այս թեմայում բազմաթիվ առաջարկներ կան, սակայն գւցե դուք ունեք ձեր տարբերակները, որոնք միասին կքննարկենք, հետո էլ միասին կփորձարկենք, ունենք նաև արդեն փորձված ու կայացած մի քանի այլ ստեղծագործական նախագծեր, սպասում եմ ձեր կարծիքներին, եկեք հաջորդ ստեղծագործական նախագիծը համատեղ ընտրենք ու մշակենք

  2. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Եկեք վերցնենք այնպիսի հեղինակների, որոնց գործերի հայերեն թարգմանությունները չկան: Ու բոլորը նույնը չթարգմանեն,այլ տարբեր գործեր: Այդպիսով ակումբի թարգմանական մրցույթները իրենց պրակտիկ նշանակությունն էլ կունենան. կհարստացնեն մեր թարգմանական գրականության ցանկերը: Չէ՞ որ, ի վերջո, բոլորը չի, որ օտար լեզուներով կարդում են, իսկ այդպես և կմրցենք, և գուցե որևէ ընթերցողի օգուտ կտանք:Մանրամասների վրա էլի կարելի է մտածել:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    delicate (25.05.2015), Հենրիկ Բաբաջանյան (13.04.2010), Շինարար (12.04.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Ավելացնեմ նաև, որ ժամանակին ակումբում անցկացվել է «Ակումբի տաղանդ» նախագիծը, որը կարող եք գտնել «Ժամանց» բաժնում, շնորհակալություն Վահիկին հուշելու համար, ի՞նչ կարծիքի եք՝ նորից չփնտրենք ակումբի նոր տաղանդին:
    Արևածագ ջան, շնորհակալություն առաջարկի համար, այն որ ավելի լավ է թարգմանել մինչ այժմ չթարգմանված գործեր, միանգամայն համամիտ եմ, ուղղակի իմ տեղեկացվածությունը բավականին նեղ է այդ առումով. որևէ բանաստեղծության մասին չեմ կարող վստահաբար պնդել, որ այն երբևիցե չի թարգմանվել, եթե հուշողներ լինեն, միայն շնորհակալ կլինեմ, իսկ ինչ վերաբերվում է նույն մրցույթում տարբեր ստեղծագործություններ թարգմանելուն, մի փոքր տատանվում եմ, որովհետև գնահատելիս մարդիկ կարող է բացի թարգմանությունից ուշադրություն դարձնեն նաև բուն ստեղծագործության վրա, ինչը իհարկե ցանկալի չի, բայց անխուսափելի է: Ամեն դեպքում, եկեք քննարկենք:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sophie (13.04.2010), Yellow Raven (13.04.2010), Արևածագ (13.04.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ հենց այս թեմայում պետք է քննարկվի հաջորդ նախագիծը:
    Դե քանի որ քվեարկելու համար այստեղ հավաքվում են, ձեռքի հետ, ոտքի վրա քննարկենք էլի, հետագայում բոլոր քննարկումները կտեղափոխեմ համապատասխան թեմա

  7. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Հաջորդն արձակ եմ ուզում:
    Ձևը կարևոր չի: Արձակ լինի

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sphinx (13.04.2010), Yeghoyan (13.04.2010), Շինարար (13.04.2010)

  9. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդն արձակ եմ ուզում:
    Ձևը կարևոր չի: Արձակ լինի
    Բայց արձակին մասնակցության գայթակղությանը ես չեմ դիմանա է

  10. #7
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելացնեմ նաև, որ ժամանակին ակումբում անցկացվել է «Ակումբի տաղանդ» նախագիծը, որը կարող եք գտնել «Ժամանց» բաժնում, շնորհակալություն Վահիկին հուշելու համար, ի՞նչ կարծիքի եք՝ նորից չփնտրենք ակումբի նոր տաղանդին:
    Արևածագ ջան, շնորհակալություն առաջարկի համար, այն որ ավելի լավ է թարգմանել մինչ այժմ չթարգմանված գործեր, միանգամայն համամիտ եմ, ուղղակի իմ տեղեկացվածությունը բավականին նեղ է այդ առումով. որևէ բանաստեղծության մասին չեմ կարող վստահաբար պնդել, որ այն երբևիցե չի թարգմանվել, եթե հուշողներ լինեն, միայն շնորհակալ կլինեմ, իսկ ինչ վերաբերվում է նույն մրցույթում տարբեր ստեղծագործություններ թարգմանելուն, մի փոքր տատանվում եմ, որովհետև գնահատելիս մարդիկ կարող է բացի թարգմանությունից ուշադրություն դարձնեն նաև բուն ստեղծագործության վրա, ինչը իհարկե ցանկալի չի, բայց անխուսափելի է: Ամեն դեպքում, եկեք քննարկենք:
    Իսկ մեր մրցույթներն այսպես շատ ինքնանպատակ չե՞ն: Մրցում ենք՝ մրցելու համար: Ես կարճ ժամանակ է, ինչ ակումբում եմ, նախորդ մրցույթից իմացանք, որ Ուլուանան շատ լավ է գրում: Էլի հաջողված տարբերակներ կային: Հետո՞: Ութ ձևով նույն բանաստեղծությունը թարգմանվեց, ժամանցի ու սեփական ամբիցիաները բավարարելու լավ տարբերակ: Ախմատովայի գործերի մեծագույն մասը թարգմանված չեն: Ավելի լավ չէ՞ր լինի ութ բանաստեղծություն թարգմանել: Տարբեր բանաստեղծություններ թարգմանողների մրցույթում էլի կքվեարկենք լավագույնի օգտին, իսկ վերջին երկու տեղը գրաված թարգմանությունները ուղղակի կարելի է հանել համացանցից:
    Երևի հիմա բազմաթիվ առարկություններ կգրվեն, բայց ըստ իս, այստեղ հավաքված բավականին շնորհալի մարդիկ նպատակադրված որևէ ԳՈՐԾ պիտի անեն՝ «հավայի» թեմաներում պարապ ժամավաճառությունից բացի: Բոլորս էլ հասկանում ենք՝ մեր պետությունը հիմա հնարավորություն չունի ո'չ թարգմանելու, ո'չ էլ գիրք տպելու: Համաշխարհային արձակը հսկայական քայլերով առաջ է գնում, հայերեն պոտենցիալ ընթերցողն ինչի՞ց է տեղյակ: Լավ արձակ գրողներ կան այստեղ. Ինչու՞ չվերցնել,համատեղ թարգմանել ասենք՝ հենց Նիլ Գեյմանի պատմվածքներից մի քանիսը:
    Ես լավ ճառեր եմ ասում, բայց «զանգ կարող եմ կախել» միայն ռուսերենից:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (13.04.2010), Rhayader (13.04.2010), Sphinx (13.04.2010), Tig (13.04.2010), Շինարար (13.04.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Արևածագ ջան, նախ շնորհակալություն առաջարկիդ համար Դեմ չե՞ս լինի, եթե մաս-մաս պատասխանեմ:
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մեր մրցույթներն այսպես շատ ինքնանպատակ չե՞ն: Մրցում ենք՝ մրցելու համար:
    Ոչ, մրցում ենք ստեղծագործելու համար, կարծում եմ նման մրցույթները, որոնք անցնում են ընկերական մթնոլորտում, որևէ ֆինանսական շահագրգռություն չեն ենթադրում, խթան են մարդկանց ստեղծագործելու, փորձելու իր ուժերը գրականության տարբեր ոլորտներում, և ոչ մի վատ բան չկա դրանում:
    Ես կարճ ժամանակ է, ինչ ակումբում եմ, նախորդ մրցույթից իմացանք, որ Ուլուանան շատ լավ է գրում: Էլի հաջողված տարբերակներ կային: Հետո՞: Ութ ձևով նույն բանաստեղծությունը թարգմանվեց, ժամանցի ու սեփական ամբիցիաները բավարարելու լավ տարբերակ:Ախմատովայի գործերի մեծագույն մասը թարգմանված չեն: Ավելի լավ չէ՞ր լինի ութ բանաստեղծություն թարգմանել:
    Դե կարելի է քննարկել այդ առաջարկը, նորից եմ ասում, եթե շատ համակիրներ գտնվեն, դա էլ կփորձենք, սակայն շեշտը զուտ թարգմանության վրա դնել էլ պետք չէ, կարծում եմ սեփական ստեղծագործությունների մրցույթներն էլ հետաքրքիր են, ու իմաստ ունի դրանք անցկացնել: Գուցե համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից շատերը թարգմանված չեն, բայց ո՞վ գիտե, գուցե այս ստեղծագործական մրցույթների ընթացքում մի օր ծնվում է մի ստեղծագործույուն, որը նույնպես կդասվի համաշխարհային գրականության լավագույն գործերի շարքում, միայն մեկ նմանատիպ քառյակի ծնվելու հնարավորության դեպքում էլ այս հազարավոր ոչ այնքան ուժեղ ստեղծագործությունների գրվելը այստեղ խրախուսելի եմ համարում:
    Տարբեր բանաստեղծություններ թարգմանողների մրցույթում էլի կքվեարկենք լավագույնի օգտին, իսկ վերջին երկու տեղը գրաված թարգմանությունները ուղղակի կարելի է հանել համացանցից:
    Սրան դեմ եմ, նույնիսկ ոչ մի ձայն չվաստակած ստեղծագործությունը չի հանվելու

    Ուրեմն, ամփոփելով՝ առայժմ ունենք երեք առաջարկ.
    1. Արևածագ- Թարգմանության մրցույթ, որում յուրաքանչյուրը թարգմանելու է տարբեր ստեղծագործություն:
    2. Գալաթեա- Ստեղծագործական մրցույթ արձակում
    3. Վահիկ- Ակումբի տաղանդ

    Շնորհակալություն երեքիդ էլ արձագանքների համար, սպասենք նոր առաջարկների

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (13.04.2010), Արևածագ (13.04.2010)

  14. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    :Ոչ, մրցում ենք ստեղծագործելու համար
    լավ կոնցեպցիա է՝ մրցում ենք ստեղծագործելու համար, ստեղծագործում ենք մրցույթին մասնակցելու համար, փաստորեն՝ նաև ստեղծագործում ենք մրցելու համար
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (13.04.2010), Շինարար (13.04.2010)

  16. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ կոնցեպցիա է՝ մրցում ենք ստեղծագործելու համար, ստեղծագործում ենք մրցույթին մասնակցելու համար, փաստորեն՝ նաև ստեղծագործում ենք մրցելու համար
    Չնայած կասկածում եմ, որ ասածս կարող է քո նման կարդացած, խելացի մեկի կողմից սխալ ընկալված լինի, ամեն դեպքում թավսիր անեմ Ընկերական մթնոլորտում կազմակերպում ենք ստեղծագործական մրցույթ, որում չկա որևէ այլ շահագրգռվածություն, քան ուժերը փորձել գրական որևէ բնագավառում և տեսնել, թե որքանով քո ստեղծածը կհավանեն մյուսները՝ առանց չարության, առանց նախանձի: Կոնկրետ սոնետի նախագծի մասին, ինձ բազմաթիվ արձագանքներ են եկել, որ մարդիկ մինչ այս չգիտեին, թե ինչ է սոնետը, հիմա այդ մարդիկ ոչ միայն գիտեն, այլ սոնետներ են գրում

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (13.04.2010), Ձայնալար (13.04.2010)

  18. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած կասկածում եմ, որ ասածս կարող է քո նման կարդացած, խելացի մեկի կողմից սխալ ընկալված լինեմ, ամեն դեպքում թավսիր անեմ Ընկերական մթնոլորտում կազմակերպում ենք ստեղծագործական մրցույթ, որում չկա որևէ այլ շահագրգռվածություն, քան ուժերը փորձել գրական որևէ բնագավառում և տեսնել, թե որքանով քո ստեղծածը կհավանեն մյուսները՝ առանց չարության, առանց նախանձի: Կոնկրետ սոնետի նախագծի մասին, ինձ բազմաթիվ արձագանքներ են եկել, որ մարդիկ մինչ այս չգիտեին, թե ինչ է սոնետը, հիմա այդ մարդիկ ոչ միայն գիտեն, այլ սոնետներ են գրում
    Իմ նման կարդացած ու խելացի մարդը գիտի, որ մրցույթի մեջ շահագրգռվածություն կա միշտ: Չեմ ասում, թե դա վատ բան է, բայց դե...
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (13.04.2010)

  20. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Առաջարկում եմ Պատմվածք Փակ Աչքերովը վերակենդանացնել, հավես էր
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.04.2010), Արևհատիկ (13.04.2010), Շինարար (13.04.2010), Ֆրեյա (14.04.2010)

  22. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մի մրցույթի մեջ տարբեր ստեղծագործություններ թարգմանելուն դեմ եմ երկու պատճառով։ Նախ էդպես գնահատումը չի կարող հավասար հիմքերի վրա լինել, քանի որ մեկը կարող է ավելի հաջող ստեղծագործություն թարգմանել, մյուսն՝ ավելի անհաջող, ու մարդիկ գնահատելու են ընդհանուր արդյունքը՝ պատրաստի բանաստեղծությունը, ոչ թե թե ով է իր բնագիրն ավելի լավ թարգմանել, ինչն արդեն օբյեկտիվ չի լինի թարգմանողի նկատմամբ։ Բացի դրանից, ինչի՞ հիման վրա ենք ենթադրում, որ բոլորը հաջող են թարգմանելու, որ արժեքավոր օտարալեզու թարգմանված գրականությունը դրա հաշվին համարենք ավելի հարստացած։ Իսկ եթե բոլորը նույնը թարգմանեն, հույս կա, որ գոնե մեկը կամ մի երկուսը քիչ թե շատ հաջող կլինեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.04.2010), My World My Space (13.04.2010), Արևհատիկ (13.04.2010), Երկնային (13.04.2010), Շինարար (13.04.2010), Ռուֆուս (13.04.2010)

  24. #14
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի մրցույթի մեջ տարբեր ստեղծագործություններ թարգմանելուն դեմ եմ երկու պատճառով։ Նախ էդպես գնահատումը չի կարող հավասար հիմքերի վրա լինել, քանի որ մեկը կարող է ավելի հաջող ստեղծագործություն թարգմանել, մյուսն՝ ավելի անհաջող, ու մարդիկ գնահատելու են ընդհանուր արդյունքը՝ պատրաստի բանաստեղծությունը, ոչ թե թե ով է իր բնագիրն ավելի լավ թարգմանել, ինչն արդեն օբյեկտիվ չի լինի թարգմանողի նկատմամբ։
    Դրա համար թող թարգմանողն ընտրի, թե տվյալ հեղինակի հատկապես ո՞ր գործն է ուզում թարգմանել: Բանաստեղծությունը «լավ կամ վատ» որակելը սուբյեկտիվիզմի արդյունք է: Իսկ մինչև հիմա մեր գրականության մեջ եղած թարգմանությունները մի՞թե միայն գլուխգործոցներ են: Ով ինչպես կարողացել է, այնպես էլ թարգմանել է: Գրել էի, որ քվեարկության արդյունքներով վերջին տեղ գրավածները կարելի է հանել համացանցից՝ առանց հեղինակին նշելու: Պարզվեց՝ դա էլ անհնար է: Ափսոս:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (14.04.2010)

  26. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ ջան, համացանցից հանելու մասին, մենք ամենաշատը կարող ենք ակումբից հանել, բայց միայն այն բանի համար, որ տվյալ թարգմանությունը կամ ստեղծագործությունը ոչ մի ձայն չի ստացել, արդա՞ր է ակումբից հանելը կարծում եմ, որ ոչ, այդ դեպքում ստեղծագործողի անկյունում բազմաթիվ ստեղծագործություններ ունենք, որոնց համար հեղինակները ոչ մի շնորհակալություն չեն ստացել, ի՞նչ ես կարծում, ճի՞շտ կլինի դրանք ջնջելը, կոնկրետ իմ ոտանավորները եթե ջնջվեն միայն այն բանի համար որ ոչ ոք չի հավանել, ես խիստ կվիրավորվեմ Իսկ ինչ վերաբերվում է տարբեր ստեղծագործություններ թարգմանելուն, առաջարկդ առայժմ քննարկվում է, ես հակված չեմ, սակայն միայն իմ հակված չլինելը
    դեռ չի նշանակում, որ նման նախագիծը ակումբում բացառվում է: Եթե պարզվի, որ շատերը կան, ովքեր կմասնակցեն նման նախագծի, անպայման կկազմակերպենք

Էջ 1 96-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 689
    Վերջինը: 01.10.2013, 09:06
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •