User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1429 հատից

Թեմա: Ստեղծագործական նախագծերի քննարկում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ստեղծագործական նախագծերի քննարկում

    Հարգելի ստեղծագործող ակումբցիներ, քանի որ այս նախագծի ավարտից հետո ցանկանում եմ անմիջապես նոր նախագիծ սկսել, կցանկանայի ձեր տեսակետները լսել, իմա՝ կարդալ, ինչպիսի՞ն կցանկանայիք լիներ հաջորդ մրցույթը, այս թեմայում բազմաթիվ առաջարկներ կան, սակայն գւցե դուք ունեք ձեր տարբերակները, որոնք միասին կքննարկենք, հետո էլ միասին կփորձարկենք, ունենք նաև արդեն փորձված ու կայացած մի քանի այլ ստեղծագործական նախագծեր, սպասում եմ ձեր կարծիքներին, եկեք հաջորդ ստեղծագործական նախագիծը համատեղ ընտրենք ու մշակենք

  2. #2
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Եկեք վերցնենք այնպիսի հեղինակների, որոնց գործերի հայերեն թարգմանությունները չկան: Ու բոլորը նույնը չթարգմանեն,այլ տարբեր գործեր: Այդպիսով ակումբի թարգմանական մրցույթները իրենց պրակտիկ նշանակությունն էլ կունենան. կհարստացնեն մեր թարգմանական գրականության ցանկերը: Չէ՞ որ, ի վերջո, բոլորը չի, որ օտար լեզուներով կարդում են, իսկ այդպես և կմրցենք, և գուցե որևէ ընթերցողի օգուտ կտանք:Մանրամասների վրա էլի կարելի է մտածել:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    delicate (25.05.2015), Հենրիկ Բաբաջանյան (13.04.2010), Շինարար (12.04.2010)

  4. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Ավելացնեմ նաև, որ ժամանակին ակումբում անցկացվել է «Ակումբի տաղանդ» նախագիծը, որը կարող եք գտնել «Ժամանց» բաժնում, շնորհակալություն Վահիկին հուշելու համար, ի՞նչ կարծիքի եք՝ նորից չփնտրենք ակումբի նոր տաղանդին:
    Արևածագ ջան, շնորհակալություն առաջարկի համար, այն որ ավելի լավ է թարգմանել մինչ այժմ չթարգմանված գործեր, միանգամայն համամիտ եմ, ուղղակի իմ տեղեկացվածությունը բավականին նեղ է այդ առումով. որևէ բանաստեղծության մասին չեմ կարող վստահաբար պնդել, որ այն երբևիցե չի թարգմանվել, եթե հուշողներ լինեն, միայն շնորհակալ կլինեմ, իսկ ինչ վերաբերվում է նույն մրցույթում տարբեր ստեղծագործություններ թարգմանելուն, մի փոքր տատանվում եմ, որովհետև գնահատելիս մարդիկ կարող է բացի թարգմանությունից ուշադրություն դարձնեն նաև բուն ստեղծագործության վրա, ինչը իհարկե ցանկալի չի, բայց անխուսափելի է: Ամեն դեպքում, եկեք քննարկենք:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sophie (13.04.2010), Yellow Raven (13.04.2010), Արևածագ (13.04.2010)

  6. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելացնեմ նաև, որ ժամանակին ակումբում անցկացվել է «Ակումբի տաղանդ» նախագիծը, որը կարող եք գտնել «Ժամանց» բաժնում, շնորհակալություն Վահիկին հուշելու համար, ի՞նչ կարծիքի եք՝ նորից չփնտրենք ակումբի նոր տաղանդին:
    Արևածագ ջան, շնորհակալություն առաջարկի համար, այն որ ավելի լավ է թարգմանել մինչ այժմ չթարգմանված գործեր, միանգամայն համամիտ եմ, ուղղակի իմ տեղեկացվածությունը բավականին նեղ է այդ առումով. որևէ բանաստեղծության մասին չեմ կարող վստահաբար պնդել, որ այն երբևիցե չի թարգմանվել, եթե հուշողներ լինեն, միայն շնորհակալ կլինեմ, իսկ ինչ վերաբերվում է նույն մրցույթում տարբեր ստեղծագործություններ թարգմանելուն, մի փոքր տատանվում եմ, որովհետև գնահատելիս մարդիկ կարող է բացի թարգմանությունից ուշադրություն դարձնեն նաև բուն ստեղծագործության վրա, ինչը իհարկե ցանկալի չի, բայց անխուսափելի է: Ամեն դեպքում, եկեք քննարկենք:
    Իսկ մեր մրցույթներն այսպես շատ ինքնանպատակ չե՞ն: Մրցում ենք՝ մրցելու համար: Ես կարճ ժամանակ է, ինչ ակումբում եմ, նախորդ մրցույթից իմացանք, որ Ուլուանան շատ լավ է գրում: Էլի հաջողված տարբերակներ կային: Հետո՞: Ութ ձևով նույն բանաստեղծությունը թարգմանվեց, ժամանցի ու սեփական ամբիցիաները բավարարելու լավ տարբերակ: Ախմատովայի գործերի մեծագույն մասը թարգմանված չեն: Ավելի լավ չէ՞ր լինի ութ բանաստեղծություն թարգմանել: Տարբեր բանաստեղծություններ թարգմանողների մրցույթում էլի կքվեարկենք լավագույնի օգտին, իսկ վերջին երկու տեղը գրաված թարգմանությունները ուղղակի կարելի է հանել համացանցից:
    Երևի հիմա բազմաթիվ առարկություններ կգրվեն, բայց ըստ իս, այստեղ հավաքված բավականին շնորհալի մարդիկ նպատակադրված որևէ ԳՈՐԾ պիտի անեն՝ «հավայի» թեմաներում պարապ ժամավաճառությունից բացի: Բոլորս էլ հասկանում ենք՝ մեր պետությունը հիմա հնարավորություն չունի ո'չ թարգմանելու, ո'չ էլ գիրք տպելու: Համաշխարհային արձակը հսկայական քայլերով առաջ է գնում, հայերեն պոտենցիալ ընթերցողն ինչի՞ց է տեղյակ: Լավ արձակ գրողներ կան այստեղ. Ինչու՞ չվերցնել,համատեղ թարգմանել ասենք՝ հենց Նիլ Գեյմանի պատմվածքներից մի քանիսը:
    Ես լավ ճառեր եմ ասում, բայց «զանգ կարող եմ կախել» միայն ռուսերենից:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (13.04.2010), Rhayader (13.04.2010), Sphinx (13.04.2010), Tig (13.04.2010), Շինարար (13.04.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Արևածագ ջան, նախ շնորհակալություն առաջարկիդ համար Դեմ չե՞ս լինի, եթե մաս-մաս պատասխանեմ:
    Մեջբերում արեւածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մեր մրցույթներն այսպես շատ ինքնանպատակ չե՞ն: Մրցում ենք՝ մրցելու համար:
    Ոչ, մրցում ենք ստեղծագործելու համար, կարծում եմ նման մրցույթները, որոնք անցնում են ընկերական մթնոլորտում, որևէ ֆինանսական շահագրգռություն չեն ենթադրում, խթան են մարդկանց ստեղծագործելու, փորձելու իր ուժերը գրականության տարբեր ոլորտներում, և ոչ մի վատ բան չկա դրանում:
    Ես կարճ ժամանակ է, ինչ ակումբում եմ, նախորդ մրցույթից իմացանք, որ Ուլուանան շատ լավ է գրում: Էլի հաջողված տարբերակներ կային: Հետո՞: Ութ ձևով նույն բանաստեղծությունը թարգմանվեց, ժամանցի ու սեփական ամբիցիաները բավարարելու լավ տարբերակ:Ախմատովայի գործերի մեծագույն մասը թարգմանված չեն: Ավելի լավ չէ՞ր լինի ութ բանաստեղծություն թարգմանել:
    Դե կարելի է քննարկել այդ առաջարկը, նորից եմ ասում, եթե շատ համակիրներ գտնվեն, դա էլ կփորձենք, սակայն շեշտը զուտ թարգմանության վրա դնել էլ պետք չէ, կարծում եմ սեփական ստեղծագործությունների մրցույթներն էլ հետաքրքիր են, ու իմաստ ունի դրանք անցկացնել: Գուցե համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից շատերը թարգմանված չեն, բայց ո՞վ գիտե, գուցե այս ստեղծագործական մրցույթների ընթացքում մի օր ծնվում է մի ստեղծագործույուն, որը նույնպես կդասվի համաշխարհային գրականության լավագույն գործերի շարքում, միայն մեկ նմանատիպ քառյակի ծնվելու հնարավորության դեպքում էլ այս հազարավոր ոչ այնքան ուժեղ ստեղծագործությունների գրվելը այստեղ խրախուսելի եմ համարում:
    Տարբեր բանաստեղծություններ թարգմանողների մրցույթում էլի կքվեարկենք լավագույնի օգտին, իսկ վերջին երկու տեղը գրաված թարգմանությունները ուղղակի կարելի է հանել համացանցից:
    Սրան դեմ եմ, նույնիսկ ոչ մի ձայն չվաստակած ստեղծագործությունը չի հանվելու

    Ուրեմն, ամփոփելով՝ առայժմ ունենք երեք առաջարկ.
    1. Արևածագ- Թարգմանության մրցույթ, որում յուրաքանչյուրը թարգմանելու է տարբեր ստեղծագործություն:
    2. Գալաթեա- Ստեղծագործական մրցույթ արձակում
    3. Վահիկ- Ակումբի տաղանդ

    Շնորհակալություն երեքիդ էլ արձագանքների համար, սպասենք նոր առաջարկների

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (13.04.2010), Արևածագ (13.04.2010)

  10. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    :Ոչ, մրցում ենք ստեղծագործելու համար
    լավ կոնցեպցիա է՝ մրցում ենք ստեղծագործելու համար, ստեղծագործում ենք մրցույթին մասնակցելու համար, փաստորեն՝ նաև ստեղծագործում ենք մրցելու համար
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (13.04.2010), Շինարար (13.04.2010)

  12. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ հենց այս թեմայում պետք է քննարկվի հաջորդ նախագիծը:
    Դե քանի որ քվեարկելու համար այստեղ հավաքվում են, ձեռքի հետ, ոտքի վրա քննարկենք էլի, հետագայում բոլոր քննարկումները կտեղափոխեմ համապատասխան թեմա

  13. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Հաջորդն արձակ եմ ուզում:
    Ձևը կարևոր չի: Արձակ լինի

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sphinx (13.04.2010), Yeghoyan (13.04.2010), Շինարար (13.04.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Գրում ենք սոնետ

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդն արձակ եմ ուզում:
    Ձևը կարևոր չի: Արձակ լինի
    Բայց արձակին մասնակցության գայթակղությանը ես չեմ դիմանա է

  16. #10
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան, ու մի բան էլ ավելացնեմ էլի, ակումբը դա տեղ է, որտեղ լիցքաթափվում ենք, շփվում, ինչ որ թեմաներ քննարկում, մրցույթներ անցկացնում, որոնք էլի զբաղմունքի մի ձև են, պետք չի էդքան լուրջ մոտենալ էս ամեն ինչին։ Անձամբ ես, երբ մասնակցում եմ ակումբի որևէ մրցույթի, եթե դրան որպես խաղ չնայեմ, երբեք չեմ հանդգնի մասնակցել։ Ու փորձը ցույց է տվել, որ ակումբում կան մարդիկ, որոնք ակումբին վերաբերվում են էնպես, ինչպես կվերաբերվեին իրենց ամուսնուն կամ կնոջը։ Ժամանակ առ ժամանակ նեղանում են, ինքնահրկիզվում, հրաժեշտի հուզիչ նամակներ են գրում, հետո փյունիկի պես կենդանանում են, երբեմն էդպես էլ չեն կենդանանում... Մի խոսքով ասածս էն ա, որ ավելի թեթև նայեք էս ամեն ինչին, առանց այդ էլ կյանքը էնքան դաժան ա, գոնե էստեղ լիցքաթափվենք։ Կներեք օֆֆտոպի համար, եթե ուզում եք ջնջեք, չնայած ասածս հենց էս և գալիք մրցույթներին էր վերաբերում հիմնականում
    When life gives you lemons, make lemonade

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (18.04.2010), Ծով (18.04.2010), Հայկօ (18.04.2010), Շինարար (18.04.2010)

  18. #11
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ու մի բան էլ ավելացնեմ էլի, ակումբը դա տեղ է, որտեղ լիցքաթափվում ենք, շփվում, ինչ որ թեմաներ քննարկում, մրցույթներ անցկացնում, որոնք էլի զբաղմունքի մի ձև են, պետք չի էդքան լուրջ մոտենալ էս ամեն ինչին։ Անձամբ ես, երբ մասնակցում եմ ակումբի որևէ մրցույթի, եթե դրան որպես խաղ չնայեմ, երբեք չեմ հանդգնի մասնակցել։ Ու փորձը ցույց է տվել, որ ակումբում կան մարդիկ, որոնք ակումբին վերաբերվում են էնպես, ինչպես կվերաբերվեին իրենց ամուսնուն կամ կնոջը։ Ժամանակ առ ժամանակ նեղանում են, ինքնահրկիզվում, հրաժեշտի հուզիչ նամակներ են գրում, հետո փյունիկի պես կենդանանում են, երբեմն էդպես էլ չեն կենդանանում... Մի խոսքով ասածս էն ա, որ ավելի թեթև նայեք էս ամեն ինչին, առանց այդ էլ կյանքը էնքան դաժան ա, գոնե էստեղ լիցքաթափվենք։ Կներեք օֆֆտոպի համար, եթե ուզում եք ջնջեք, չնայած ասածս հենց էս և գալիք մրցույթներին էր վերաբերում հիմնականում
    Ամեն, դեպքում, խնդրում եմ իմ կազմակերպած մրցույթների հանդեպ լուրջ մոտեցում ցուցաբերել:

  19. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտվեց ևս մեկ ստեղծագործական նախագիծ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և թեմային հետևողներին: Խնդրում եմ բոլորից այստեղ քննարկել՝ իմաստ ունե՞ն նման նախագծերը, նշել այն թերությունները, որոնք եղել են արդեն կայացած նախագծերում, հանդես գալ նոր նախագծերի առաջարկներով: Հիշեցնում եմ նաև, որ հատուկ արձակը նախընտրողների համար բացվել է թեմա՝ «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ, որին առայժմ արձագանքողներ չեն եղել:

  20. #13
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավարտվեց ևս մեկ ստեղծագործական նախագիծ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և թեմային հետևողներին: Խնդրում եմ բոլորից այստեղ քննարկել՝ իմաստ ունե՞ն նման նախագծերը, նշել յն թերությունները, որոնք եղել են արդեն կայացած նախագծերում, հանդես գալ նոր նախագծերի առաջարկներով: Հիշեցնում եմ նաև, որ հատուկ արձակը նախընտրողների համար բացվել է թեմա՝ «Պատմվածք փակ աչքերով». մաս չորրորդ, որին առայժմ արձագանքողներ չեն եղել:
    Դե որ էսպիսի անկեղծ խոսակցություն գնաց, Շինարար ջան, ասեմ, որ ապրես, շատ հավես էր, ես շատ հաճույքով եմ մասնակցում հատկապես էս երկուսին, թարգմանությանը ու փակ աչքերովին։ Անհամբեր սպասում եմ հաջորդ թարգմանչաց մրցույթին ։) եռյակներին օրինակ երբեք չեմ մասնակցել, որովհետև իմ բնույթով շատ պատասխանատու մարդ եմ, ու միշտ մտածում եմ, բա որ դուրս չեկավ առաջարկվող սկիզբը կամ մեջտեղը, հո մարդկանց չեմ քաշելու, իսկ միայն սկիզբ գրելն էլ հեչ հետաքրքիր չի։ Իսկ սրանք էնքանով են լավ, որ ոչ մեկին ոչինչ չես խոստանում՝ մուսադ էկավ գրում ես, չեկավ՝ հետևում ուրիշների գրածներին
    When life gives you lemons, make lemonade

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (29.04.2010), Արևածագ (30.04.2010), Երկնային (30.04.2010), Շինարար (29.04.2010)

  22. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջարկում եմ այս թեմայում քննարկել, թե ինչ ստեղծագործական նախագծեր կցանկանայիք, որ անցկացվեն: Առայժմ ունենք Հայկօ-ի առաջարկը՝լրագրային հոդվածների հիման վրա գեղարվեստական ստեղծագործություն գրելու, Արևածագի առաջարկը՝ երգիծական պատմվածք գրելու, ivy-ի առաջարկը` նորից թարգմանչաց մրցույթ անցկացնելու: Ակտիվ եղեք քննարկումներում, ձեր առաջարկներից է կախված, թե որ նախագիծը կիրականացնենք հաջորդը: Ես հակված եմ այնպիսի նախագիծ կազմակերպելու, որին հնարավորինս շատ ստեղծագործողներ կմասնակցեն:

  23. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ այս թեմայում քննարկել, թե ինչ ստեղծագործական նախագծեր կցանկանայիք, որ անցկացվեն: Առայժմ ունենք Հայկօ-ի առաջարկը՝լրագրային հոդվածների հիման վրա գեղարվեստական ստեղծագործություն գրելու, Արևածագի առաջարկը՝ երգիծական պատմվածք գրելու, ivy-ի առաջարկը` նորից թարգմանչաց մրցույթ անցկացնելու: Ակտիվ եղեք քննարկումներում, ձեր առաջարկներից է կախված, թե որ նախագիծը կիրականացնենք հաջորդը: Ես հակված եմ այնպիսի նախագիծ կազմակերպելու, որին հնարավորինս շատ ստեղծագործողներ կմասնակցեն:
    Ու լռություն...
    Քանի որ ինձ շատ է դուր եկել Հայկօ-ի մտահղացումը, իմ կողմից առաջարկում եմ աչքի տակով անցկացնել հայալեզու ինտերնետային կամ իրական ամսագրեր-թերթերը՝ փորձելով գտնել հարմար հոդված կամ թեկուզ դրա մի հատված: Գտնելուց հետո այդ հոդվածները կարող ենք դնել էստեղ ու քննարկել, թե որին արժի գեղարվեստական շարունակություն տալ:
    Ի՞նչ կասեք:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (26.09.2010)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  2. Ստեղծագործական մրցույթ: Նմանակում: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 296
    Վերջինը: 24.02.2014, 20:41
  3. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 689
    Վերջինը: 01.10.2013, 09:06
  4. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Կարճ պատմվածք (Քվեարկություն և քննարկում)
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 554
    Վերջինը: 07.09.2013, 19:56
  5. Գրառումներ: 737
    Վերջինը: 24.03.2013, 01:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •