Նորից հիշեցնեմ, որ ցանկացած ժամանակ կարող եք մասնակցել «Գրական դիմակին» և «Գրական դուետներին»:
Գրական դիմակի համար ընդամենը ուղարկեք ինձ ստեղծագործությունը, որը կդրվի համապատասխան թեմայում՝ առանց հեղինակի անվան:
Գրական դուետների համար գրանցվեք նամակագրական կապի միջոցով. ամեն երկու գրանցումից հետո կբացվի նոր դուետ:
Բացի դրանից, կարող ենք փորձել մի հին նախագիծ վերակենդանացնել:
Հիշո՞ւմ եք «Պատմվածք փակ աչքերով»-ը: Անունը մի քիչ տարօրինակ է, բայց դե էսպես էլ կարող ենք թողնել:
1. Ակումբի ցանկացած անդամ նամակագրական կապի միջոցով ուղարկում է մի ամբողջական պատմվածք:
2. Պատմվածքը բաժանվում է երկու պայմանական կեսերի և Ակումբում տեղադրվում միայն առաջին հատվածը:
3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Բոլոր շարունակությունները, ներառյալ՝ նախաբանը գրած հեղինակինը, կդրվեն համապատասխան թեմայում՝ փակ անուններով:
4. Կբացվի քվեարկություն և կորոշվի, թե որ վերջաբանն էր ավելի լավը:
Ցանկության դեպքում, կարող ենք նաև ուրիշ բաներ կազմակերպել:
Նոր թարգմանչաց մրցո՞ւյթ:
Կամ ուրիշ մի բա՞ն:
Ցանկություններով, առաջարկներով և գաղափարներով կարող եք էստեղ կիսվել:
Էջանիշներ