Մեկ էլ լավ կլինի ասեք, թե ովքեր են պատրաստ ժյուրիում լինել: Ժամանակի համար պետք չի մտածել, միևնույն է քվեարկությամբ չի լինելու, կարելի է էնքան ժամանակ վերցնել, ինչքան անհրաժեշտ է, ու բոլոր գործերը կարգին քննարկել, գնահատել:

Լավ կլինի, որ գոնե մի 6-7 հոգի լինի ժյուրիում:
Գնահատման համար կարող ենք հետևյալ կարգն ընտրել: Ամեն մեկն իր հավանած լավագույն եռյակին միավորներ է տալիս՝ 5 միավոր առաջին տեղին, 3՝ երկրորդ տեղին, 1՝ երրորդ տեղին: Վերջում հաշվում ենք բոլոր միավորները ու տեսնում հաղթողներին:

Եթե ստեղծագործական նախագծերով հետաքրքրված ու բարի սրտով մարդիկ կան, ովքեր հավես ունեն ժյուրիում լինել, խնդրում եմ գրեք էս թեմայում: Առանց ժյուրին պարզելու, իմաստ չունի նախագիծը սկսել:
Առաջադրման միակ նախապայմանն էն է, որ տարիքը 25+ լինի ու գոնե որոշակի փորձ ունենան մինչ այս անցկացված նախագծերում (որպես ակտիվ քննարկողներ, ընթերցողներ):
Գրեք էստեղ: