Արէան![]()
StrangeLittleGirl (14.08.2013), Արէա (14.08.2013)
Մի հատ գրեցի, ուղիղ հազար նիշ ա բացատներով: Դնե՞մ էս թեմայում:
Բյուր, հիմա ուզում ես քննարկե՞մ թե չէ… I can make you a deal…
Չէ, Բյուր, արդեն ասել եմ, որ մրցույթների դարն ապրել եմ, դնեմ, նայեք:
Ասադը
Հսկա կաթսայից բարձրացող գոլորշին խառնվում էր Ասադի խիտ մազերին, հետո ջուր դարձած ծորում ներքև՝ փայլուն գծեր թողնելով թուխ ճակատին: Նա դանդաղորեն խառնում էր եփվող զանգվածը՝ իրար տալով դաղված սոխի ու սուր համեմունքների հոտերը:
-Ասա՛դ,- վրա բերեց կինը:
Ապա մատը ցուցադրաբար խփեց դաստակի ժամացույցին ու դուրս եկավ սենյակից՝ տարուբերելով շիկահեր գլուխը:
Տղան ցնցվեց, շերեփն ընկավ ձեռքից:
Գազօջախի մոտ կանգնած փոքր խոհարարին նմանվող մի քանի տղաներ ներս մտան, տնկվեցին իրենց ընկերոջ գլխավերևում:
-Մեր Ասադ շատ անի դանդաղ,- ասաց նրանցից մեկը ծիծաղելով:
Այդ ծիծաղն ինձ ինչ-որ բան հիշեցրեց: Ծիծաղից տարբերվող ուրիշ մի բան:
Պատին ձեթոտված թուղթ էր փակցված, վրան տղաների անուններ կային ու ամսաթվեր: «Երեքշաբթի. ընթրիքի պատրաստություն. Ասադ»:
-Օգնե՞մ,-ասացի:
Տղայի շուրթերը թրթիռով կիսաբացվեցին, բայց ոչ մի բառ չհնչեց: Միայն հոնքերը շարժվեցին:
-Որ շուտ լինի,- փորձեցի բացատրել:
Հայացքը որսալ չհաջողվեց. այն մնացել էր Սոմալիում՝ ինչ-որ տեղ , հանգչող հարազատների կողքին:
-Քանի՞ տարեկան ես,-հարցրեցի:
Կամաց շշնջաց.
-Ասադ:
Mephistopheles (15.08.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ