Մինա (27.02.2012)
Բայց էս կետը դուրըս շատ ա եկել, ինչքան էլ բոլորը հավատացնում են թե դա էական չէ, բայց անձամբ ես, ամեն ինչ կանեմ, որ էդ նշանից ունենամ իմ ավատարի տակ
Գուցե սկզբի մի քանի մրցույթի ընթացքում դրա արդյունավետությունն այդքան զգալի չլինի, բայց մի քանի մրցույթ հետո, երբ արդեն մի քանի հոգի կունենան այդ պատվոգիր-նշանից, իսկ ինչպես ցույց է տվել փորձը, հաղթում են իրոք արժանի մարդիկ, հետևաբար այդ նշանից կունենան ակումբում հարգանք վայելող մարդիկ, այդ պատվոգիր-նշանի արժեքն էլ կբարձրանա, ու շատերը կձգտեն ունենալ դրանից, որն էլ լրացուցիչ խթան կլինի մրցույթների ավելի մարդաշատ ու ավելի որակով անցկացնելու համար:
ու՞ր ա նոր մրցույթը![]()
E-la Via (02.03.2012), Moonwalker (02.03.2012), StrangeLittleGirl (02.03.2012), unknown (02.03.2012), Արէա (02.03.2012), Նարե91 (02.03.2012)
Խնդրում եմ Բյուրին արգելել յոթ «մրցունակ» տարբերակ ուղարկել, թեկուզ ու խոստում ա տվել սևով սպիտակի վրա
Բյուր, հավատում ենք, որ կարող ես... Չանե՜ս...
StrangeLittleGirl (02.03.2012)
Chuk (03.03.2012)
Ես մի առաջարկ ունեմ, սակայն չգիտեմ՝ ինչքանով հաճելի ու խելքին մոտ կլինի
Առաջարկս ստեղծագործական մրցույթում քննարկումները ավելի հետաքրքրացնելու համար է: Կարծում եմ զգացել եք, որ քիչ չեն դեպքերը, երբ հեղինակին ուզում են հարց տան, հնարավոր է նաև, որ հեղինակը ուզում է պատասխանել այդ հարցին, բայց չի կարում, իսկ քվեարկության արդյունքներն իմանալուց հետո արդեն մի տեսակ հավեսը, համն ու հոտը կորում է:
Առաջարկում եմ ամեն մրցույթի ժամանակ ստեղծվի մրցույթի ստեղծագործությունների քանակով պրոֆիլներ (հեղինակ x անունով), օրինակի համար եթե 5 հատ է՝
Հեղինակ 1,
Հեղինակ 2
.................
Հեղինակ 5
Ամեն մի հեղինակին կտրվի համապատասխան պռոֆիլի գաղտնագիրը: Ու այսպես հեղինակը չբացահայտվելով կկարողանա մասնակցել քննարկումնեին՝ որպես հեղինակ:
Համաձայն եմ, ինչ-որ տեղ այդքան էլ կարող է հավանության չարժանանա, կարող ենք ասել, որ հեղինակը իր խոսքը միայն իր պատմվածքի մեջ պիտ ասի և վերջ:
Չգիտեմ՝ մտքիս եկավ, ասեցի առաջարկեմ![]()
Դեմ եմ, անիմաստ ա, չեմ ուզում, որ մրցույթը ծերից ծեր վերացվի մաֆիա խաղի: Հեղինակներն էլ շատ հանգիստ կարող են երեք-չորս օր սպասեն, մինչև քվեարկությունը ավարտվի ու բոլոր հարցերին պատասխանեն:
I may be paranoid but no android!
Հաջորդ մրցույթը ե՞րբ ա: Առաջարկում եմ Ակումբի մրցույթները կանոնակարգել: Օրինակ, ունենալ ամիսը մի մրցույթ էսպիսի կառուցվածքով. ամեն ամսի 1-ին հայտարարվում ա թեման, մասնակիցներին երկու շաբաթ ժամանակ ա տրվում գործերն ուղարկել: Երկու շաբաթից, ասենք, մի հինգ օրով քվեարկություն ա բացվում: Քվեարկությունն ավարտվում ա, հաղթող-մաղթող, հետմրցութային քննարկումներ, նոր առաջարկներ և այլն: Մի քանի օր հանգիստ: Հաջորդ ամսի 1-ին նոր թեմա:
Դե թեմաներ մտածեք, մեկ էլ տեսաք՝ ապրիլին նոր մրցույթ լինի:![]()
Ես օրինակ կուզենայի, որ մի անգամ «ռոմանտիկ, սիրային» թեմայով մրցույթ լիներ: Էդ խեղճ թեման էնքան վատ համբավ ունի էս կողմերում, էլ «ծեծված», էլ եսիմ ինչ:
Հենց դրա համար էլ արժի փորձել մի անգամ նման մրցույթ անցկացնել ու ապացուցել, որ էս թեմայով էլ կարելի է էնպես գրել, որ ոչ ծեծված լինի, ոչ օրագրային, ոչ էլ պրիմիտիվ, այլ լրիվ թարմ, նոր ու կլանող:
Համ էլ դե գարուն է...![]()
Chuk (19.03.2012), Claudia Mori (19.03.2012), E-la Via (19.03.2012), Nare-M (20.03.2012), StrangeLittleGirl (20.03.2012), Արէա (20.03.2012)
Մինչև ամսի 1-ը (ապրիլի 1-ը), ուզում եմ նոր մրցույթ հայտարարել: Կարող ենք թեկուզ էսօր կամ վաղը սկսել: Արձակ զվարճալի ստեղծագործությունների մրցույթ, մոտավորապես «Ով այնպիսի՜ սուտ ասի» խորագրով: Բայց ավելի լավ դեռ չեմ կարողանում ձևակերպել պահանջը: Ի՞նչ կասեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Claudia Mori (19.03.2012), ivy (19.03.2012), Արէա (20.03.2012), Ռուֆուս (19.03.2012)
Arpine (20.03.2012), Chuk (19.03.2012), Claudia Mori (19.03.2012), StrangeLittleGirl (20.03.2012), Նաիրուհի (21.03.2012)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ