հասել ենք էն աստիճանի, որ էլ հետաքրքիր չի ինչ, մենակ մի բան
Chuk, Շինարար աու ուր եք?
հասել ենք էն աստիճանի, որ էլ հետաքրքիր չի ինչ, մենակ մի բան
Chuk, Շինարար աու ուր եք?
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

Շինարար (15.03.2011)

Շնորհակալությունը դրել եմ «Շինն էլ վերջապես կմասնակցի»-ի համար, թե չէ, գիտե՞ք ինչ, ես ինձ անգերազանելիորեն թարմ եմ զգում![]()
einnA (15.03.2011)
Chuk - ին
Ինչ գրանցված եմ ակումբում երկու մրցույթ է կայացել, որոնց վերաբերյալ արտահայտել եմ իմ դժգոհությունը ու նաև ստացել պատասխան: Այնուամենայնիվ ևս մեկ անգամ ցանկանում եմ անդրադառնալ այդ հարցին:
Արդեն ասել եմ, որ ընտրած թեմաներն անհաջող են թվացել ինձ: Շատերն այդ կարծիքը չեն կիցել, նույն թվում նաև, Արտակ ջան, դու: Սակայն ինքդ էլ չես կարող չհամաձայնել, որ մրցույթի մասնակիցների գրած ստեղծագործությունները մեծ որակով չեն փայլում, իսկ դրա պատճառն ըստ իս նաև ժամանակի սղությունն է: Ինչն է խանգարում, որ մեկ շաբաթի փոխարեն ասենք մեկ ամիս ժամանակ տրվի, որպեսզի մարդիկ հանգիստ աշխատեն իրենց գործերի վրա: Կարծում եմ նաև, որ պետք է ընդլայնել մրցույթների շրջանակները: Ինչու չլինի դետեկտիվ պատմվածքի մրցույթ, սարսափ պատմվածքի մրցույթ, պատմական, սիրային... թեմաների բազմազանությունը հավանաբար ինձանից լավ գիտես:
Եվս մեկ մրցույթի գաղափար: Ասենք տրվում է չորս - հինգ նախադասություններից կազմված սյուժե, իսկ մրցույթի մասնակիցներն իրենց ձևով վերապատմում են այն:
Ինձ թվում է նման միջոցառումները բավական կաշխուժացնեն ակումբի <Ստեղծագործողի անկյուն> բաժինը: Տաղանդավոր ստեղծագործողներ շատ ունենք:
Խնդրում եմ պատասխանիր վերը նշված հարցերին ի ցույց բոլորի:
Իսկ ակումբի անդամներին կոչ եմ անում գրել իրենց կարծիքը և առաջարկություններ անել մրցույթի վերաբերյալ:
Վերջին խմբագրող՝ Malxas: 26.03.2011, 23:01:
Yellow Raven (26.03.2011)

Մալխաս, իմ առաջին արձագանքը մոդերատորական է. նախքան թեմա բացելը կատարիր որոնում ու համոզվիր, որ նման թեմա գոյություն չունի: Քո նոր բացած թեման միացվել է արդեն գոյություն ունեցողին:
Մնացածի մասին. շնորհակալություն տեսակետի ու առաջարկների համար:
Դրանք բոլորի (այլ ոչ թե առանձնահատուկ՝ իմ) կողմից քննարկման ենթակա են այս թեմայի բազում ուրիշ առաջարկների նման:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Malxas (26.03.2011)

Ժող, նախորդ գրառումները իհարկե կարող եմ նայել ու նայելու եմ: Բայց քանի որ այժմ ժամանակի այլ փուլում ենք, նախկին քննարկումներն այնքան էլ ակտուալ չեն, առաջարկում եմ ակտիվ առաջարկել, թե հաջորդ մրցույթն ինչ ֆորմատով է լինելու, ինչ ոճի: Ես ցանկանում եմ հաջորդ մրցույթը հայտարարել հաջորդ շաբաթվա վերջին օրերին, ցանկալի է՝ ուրբաթ օրը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վերջին շրջանում Անինայի Ֆիայի շուրջ բավականին քննարկումներ եղան, հեղինակն էլ իր գիրքը համարում էր հայկական առաջին ֆենթզին էր համարում
Հաշվի առնելով, որ ինչքան հասկացանք ֆենթզիից տարիներով հեռու էր էդ գիրքը, հետևաբար կարելի է ենթադրել, որ հայկական գրականության մեջ չկա ֆենթզի ստեղծագործություն(կամ եթե նույնիսկ կա, բավականին անհայտա):
Առաջարկս էր կազմակերպել մրցույթ հենց ֆենթզի ժանրում... Ու, բնականաբար, մի փոքր շատ ժամանակ տալ, քանի որ էս ոճում ստեղծագործելն մի փոքր ավելի շատ ժամանակ կխլի իմ կարծիքով: Եթե համաձայնվողներ կան, կարող եք զարգացնել միտքը, էս որպես ուղղակի առաջարկ![]()

Հմմ, իհարկե կոնկրետ ոճում ստեղծագործելու միտքը վատ չէ, բայց կոնկրետ ֆենթզին կարծում եմ, որ այնքան էլ ճիշտ չէ, որովհետև, եթե սխալվում եմ, թող ինձ շտկեն, կարծում եմ, որ ֆենթզիին բացի ամեն ինչից ծավալներ է պետք: Այլ կերպ ասած այս բաժնի մրցույթներին մասնակցելու համար ոչ մեկը վիպակ չի նստելու գրի: Գրելու դեպքում էլ՝ քչերը կհաղթահարեն ու կկարդան ամբողջովին: Մեզ պետք է այնպիսի մրցույթ, իմ կարծիքով, որը ենթադրում է ոչ մեծ ստեղծագործություններ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, նախ արի լսենք մյուս ստեղծագործողներին էլ: Անձամբ ես համամիտ եմ քեզ հետ, որովհետև հիմնականում ծավալուն եմ գրում: Բայց գուցե մյուսներն այլ կերծիքի են:
Իսկ եթե ֆենթզին այնուամենայնիվ չընդունվի, իմ կողմից առաջարկում եմ դետեկտիվ ժանրին անդրադառնալ: Նախ սա մեր ամենաաղքատ ժանրերից է և մարդիկ պետք է որ դրա մեջ հաճույքով խորանան: Իսկ եթե սա էլ ծավալուն ստացվի (նկատի չունեմ վիպակի պես ծավալուն) կառաջարկեի քննարկման ժամկետները նույպես երկարաձգել. ասենք 3 - 4 օրը մեկ 2 ստեղծագործություն դնել քննարկման: Իսկ հետո հաջորդ երկուսը: Առաջարկիս իմաստն այն է, որ այս կերպ բարձրացնենք ակումբակիցների գրած ստեղծագործությունների որակը: Վստահ եմ, որ կստացվի:


Առաջարկում եմ մրցույթ կազմակերպել սարսափի ժանրում. էդ ժանրում Ակումբում ստեղծագործություններ ոնց որ թե չկան, նորություն կլինի՝ թարմ, կարդացվող: Ի դեպ, սարսափի ժանրը կարելի է բազմակողմանի զարգացնել՝ մեջը այլ ժանրեր ներառելով:
Մրցույթն էլ կարելի է պայմանականորեն անվանել «Սարսափելի պատմություն»:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ