
My World My Space (01.11.2010)

My World My Space (01.11.2010), Արևածագ (01.11.2010)

Էլի նոր նախագծի գաղափար. որպես ոգեշնչման աղբյուր ծառայում է որևէ նկար կամ ֆոտո:
Նաիրուհի (03.11.2010)

Այս տարբերակը ժամանակին քննարկվել է չափածոյի համար, բայց այդպես էլ չի իրագործվել:
Նոր կարադացի «Ոգեշնչում է մամուլը» մրցույթի հոդվածը. էդ ինչ մղձավանջ էր:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)


Մոռացել էի տեղեկացնել, որ որոշվել է մրցույթի նյութը թողնել նույնը: Ի վերջո դա եղած լրատվական հրապարակում է ու ընդամենը ոգեշնչման աղբյուր: Ստեղծագործությունները չեն լինելու իրականության արտացոլում (կամ իրականության խեղաթյուրում), այլ լինելու են գրական-գեղարվեստական, ոչ մի կոնկրետ անձի չվերաբերող նյութեր:
Նկարի մասով քննադատությունն ընդունել ենք, գովազդային վահանակից համապատասխան նկարը հեռացվել է 01.11.2010-ին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (03.11.2010), My World My Space (03.11.2010), Շինարար (03.11.2010)

Քանի որ այդպես էլ ոչ ոք ոչինչ չի ուզում քննարկել, ես կառաջարկեմ մի քանի հարցադրումներ, հուսով եմ անպատասխան չեն մնա: Մասնավորապես, վերջին նախագծւմ երկու հակադիր մոտեցումներ ինձ մտորելու տեղիք տվեցին: Ի՞նչ են տալիս այս նախագծերը մեզ, արդյո՞ք ստեղծագործական ինչ-ինչ մտահղացումներ են առաջացնում, դրդում են ստեղծագործելու, թե պարզապե՞ս ժամանց են, պարապ վախտի խաղալիք են: Ըստ էության, թե մեկը, թե մյուսը վատ չէ, բայց ուզում եմ հստակ կոնցեպցիա ունենանք, թե ի՞նչ ենք անում, ինչո՞վ ենք զբաղվում:

Դրդում են ստեղծագործելու, երբ պարապ ես։ Էստեղ մեծ մասը դա որպես զբաղմունք է ընկալում ու հաճույք ստանում։ Ինչ պարտադիր ա, ինչ որ բան տառապելով անես ու զզվելով, որ ստացվի որ լուրջ ես վերաբերվել հարցին, օօօֆ։ Միգուցե ասածս կոպիտ է հնչում, բայց հենց լուրջ մոտեցում են ասում, ինձ մոտ ասոցացվում է ինչ որ պարտադիր ծրագրերի հետ՝ քննություն և այլն, ու հակառակ ռեակցիա է առաջանում մոտս։ Էդ էլ իմ ֆոբիան ա![]()
Վերջին խմբագրող՝ Ariadna: 15.11.2010, 22:57:
When life gives you lemons, make lemonade

Արիադնա ջան, ստեղծագործելը ինքնին ժամանց ա գոնե ակումբցիների համար, քանի դեռ դրանով փող չեն աշխատում, դա պարզ է ու ոչ լավ է, ոչ վատ, բայց կա մի բայց, երբ ստեղծագործական նախագիծը դառնում է լրիվ խաղ, մարդը էլ չի մտածում՝ իր հավեսի, ժամանցի, զվարճանալու համար ստեղծագործելու մասին, այլ մտածում է զուտ խաղալու, այսինքն, իմ ոճը, իմ-ը ես չեմ, այլ նախագծի կամայական մասնակիցը, բոլորը գիտեն, հնարավորինս կեղծեմ, թաքնվեմ, նմանակեմ Ուշաշունյան Դալկուհու կամ Մոլագարյան Խելացնորի ոճին, տեսնենք ինչ կդառնա, ու ուրախանում եմ՝ հետևելով քննարկումների ընթացքիմ, սա արդեն ստեղծագործական ժամանց չի լինում, ստեղծագործականը կորչում ա, մնում ա միայն ժամանցը, ու էս փաստը կա փաստորեն, բնականաբար ոչ ոքի ոչինչ արգելել չենք կարող ու պետք էլ չի, մեկը ե դեմ եմ ամեն տեսակի չափորոշիչներից ստեղծագործողի անկյունում, բայց այս վերջին տարբերակով ովքե՞ր են մասնակցում նախագծին, ով ա դաիր համար նորմալ համարում, ով չէր անի դա, այ սա ուղղակի հետաքրքիր է իմանալ, նենց անկեղծ խոսում ենք էլի![]()
Վերջին խմբագրող՝ Շինարար: 15.11.2010, 23:26:
Շինարար ձաձա, դու երբևէ վերջակետ օգտագործում ե՞ս:
Կեղծելու ու թաքնվելու մասին. հատուկենտ տենց դեպքեր են եղել մինչև հիմա, էլ մի չափազանցրու: Հիմնականում բոլորին էլ դուր ա գալիս գնահատվելը, ու բոլորն էլ աշխատում են հնարավորինս լավ բան գրել:
DIXIcarpe noctem
Ariadna (15.11.2010)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ