Չունեցանք: Գեղարվեստական գործ թարգմանելիս շատ կարևոր է, որ թարգմանիչը «զգա» աշխատանքը (ոչ թե ընթերցողի, այլ, ինչ-որ առումով՝ հեղինակի տեսանկյունից): Տեղյակ լինի ստեղծագործության առաջացման ժամանակաշրջանից, ինչ հեղինակներ են ազդել գրողի վրա, ինչ ոճերի տարրեր է նա ներառել: Այլ կերպ ասած՝ թարգմանիչը պետք է վերլուծի աշխատանքը, հետո նորից հավաքի, այս անգամ՝ ուրիշ լեզվով: Նամանավանդ չափածոյի դեպքում: Այլապես կունենանք Ռոբերտ Բըրնսի Վահագն Դավթյանի թարգմանությունների կարգի արդյունք. կարդում ես ու մտածում՝ լավ էլ թարգմանել է, իսկ հետո կարդում ես բնօրինակն ու տեսնում, որ իրականում ոչ մի ընդհանուր բան չկա. շոտլանդական երգի քնարական ռիթմն ու բառախաղերը գրվել են «պիոներական ոտանավորի» լարված չափով: Մասնավորապես, այսքանը հաշվի առնելով, հանկարծ չասես, թե դու կարող ես, ասենք, Պո ու Դևերո թարգմանել, իսկ ես՝ ասենք, Ախմատովա: Եթե կանխավ որոշվում է, թե ինչ գործ են թարգմանելու մրցույթի մասնակիցները, ապա «ստեղծագործական մրցույթ»-ի միջի «ստեղծագործական»-ը կարելի է դեն նետել, որովհետև դա պարզապես մրցույթ է, որը ստեղծագործական աշխատանքի իմիտացիայով է զբաղվում: Վերջապես՝ եթե իրական ժյուրիով ու սերթիֆիկացիայով մրցույթ լիներ, այն կարող էր գրողներին օգտակար լինել հետագայում՝ հրատարակիչ փնտրելիս, դառնալով ռեզյումեի մաս:
Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ իրականում այս կոնտեքստում չկա «տաղանդը վատնել» հասկացություն, ու որ ցանկացած ստեղծագործական աշխատանք սկսնակ գրողի օգտին է:![]()





Մեջբերել

Էջանիշներ