Smokie (20.04.2019)
Նրանով չհասավ վերջին, որ էդ գրքերը, որոնց վրա էդքան ժամանակ ու միջոցներ ծախսվեցին, ու ահագին մեծ քանակով էլ տպագրվեցին, տենց էլ չհասան գրախանութներ. մեծ մասը նույնիսկ տպարանից չի էլ վերցվել: Ափսոս էր շատ:
Վերջին խմբագրող՝ ivy: 20.04.2019, 09:05:
Նիկեա (20.04.2019)
Քանի որ ընդամենը մեկուկես գրանցում ունենք, էս անգամ չի ստացվի Գաղթականի առաջարկը կյանքի կոչել:
Թեման միշտ բաց է նոր գաղափարների համար:
ivy (24.04.2019)
Մի գրական առաջադրանք էր մտքովս անցել՝ արձակ կամ ծափածո 39-տառանոց շարադրանք, որտեղ բառերը հերթականությամբ սկսվում են այբուբենի տառերով՝ սկսած ա-ից, վերջացրած ֆ-ով: Երեկ մտքով փորձում էի. սկի կեսին չհասա, բայց հետաքրքիր կլիներ փորձել:
Որ բացեմ գրական առաջադրանքի թեման, կուզենա՞ք փորձել:
Վերջին խմբագրող՝ ivy: 25.04.2019, 15:16:
Նիկեա (25.04.2019)
Ես մի հատ ծափածո արդեն գիտեմ...
Արարիչ Բովանդակ Գոյութեանց,
Դատաւոր Երկնից,
Զօրաւոր Էութիւն Ըստհուն,
Թագաւոր Ժամանակաց,
Իրաց, Լուսոյ, Խաւարի, Ծովուց,
Կենսականաց Համայնից,
Ձայն Ղողանջական,
Ճեմարան Մտաց`
Յիսուս Նազովրեցի,
Շնորհ Ոգեշունչ,
Չարից Պաղատիչ,
Ջանադիր Ռաբբի,
Սրբոց Վկայարան,
Տէր մեՐ Ցանկալի
Ւ Փառք Քրիստոսի:
Կոչվում է "Սակավագիրք"
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Հենց նոր առաջադրանք ուզեք, ձայն հանեք. մեկն արդեն կա մտքիս:
Smokie (02.05.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ