Դե ուրեմն եկեք էդպես անենք. սրանից հետո թվերի տեղը վերնագիրը կգրեմ: Դիմակի համար ուղարկվող գործերն անպայման վերնագրեք:
Աշխատանքները կարող եք ուղարկել իմեյլով, ցանկացած պահի:
iparika(at)gmail(dot)com
Դե ուրեմն եկեք էդպես անենք. սրանից հետո թվերի տեղը վերնագիրը կգրեմ: Դիմակի համար ուղարկվող գործերն անպայման վերնագրեք:
Աշխատանքները կարող եք ուղարկել իմեյլով, ցանկացած պահի:
iparika(at)gmail(dot)com
Վոլտերա (15.06.2016)
Ես առաջադրանքների անուններն ավելացրի
Blessed the poison which brings the end
Մարի, արդեն որոշե՞լ ես՝ ինչ մրցույթ ես ուզում անել հուլիսին:
Ես մի միտք ունեմ, կարող ենք քննարկել: Վերապատմել որևէ պատմություն: Վերցնում ենք մի փոքր պատմվածք՝ որևէ գրողից: Ու պիտի ամեն մեկը նույն սյուժեն վերապատմի՝ բայց իր ձևով: Ընդ որում, կարելի է ժանրը փոխել, լիքը նոր դետալներ մտցնել պատմության մեջ, հերոսներին ավելի «գունավոր» դարձնել, հարաբերությունները՝ ավելի տեսանելի:
Մենակ թե հիմնական սյուժետային գիծը փոխել չի կարելի: Պիտի նույն պատմությունը լինի, բայց ուրիշ ձև պատմած:
boooooooom (17.06.2016), Smokie (17.06.2016), Արէա (17.06.2016), Ուլուանա (17.06.2016)
Ի դեպ, եթե հինգերորդ առաջադրանքից հավեսներդ հանել եք արդեն, ասեք, նորը դնեմ![]()
Մարին էլ էր ուզում նոր առաջադրանք դնել, երկուսդ էլ դրեք, երկուսն էլ կանենք:
ivy (17.06.2016)
Բյուր, դիր նորը, դա կվերջանա, նորից ես կդնեմ
Blessed the poison which brings the end
Այվ, ի դեպ, նմանատիպ միտք ինձ մոտ էլ կար վերջերս, ուղղակի մի քիչ այլ կերպ. հայտնի ստեղծագործության հերոսներին, տեղանքը, ժամանակը ու մնացած դետալները պահել, բայց լրիվ ուրիշ լույսի տակ նոր պատմվածք գրել: Ոնց որ թե քո առաջարկածի հակառակն է ստացվում` սյուժեի գիծը փոխված, մնացածը` նույնը:
Ու կարելի ա նույն կերպ ինչ-որ ֆիլմ վերցնել ու դա վերածել պատմվածքի:
Ճիշտն ասած հուլիսի մրցույթի համար երկու բան էի որոշել ու դեռ չէի կողմնորոշվել, որ մեկը.
Առաջինը. երաժշտական ստեղծագործությամբ ոգեշնչված պատմվածք, սենց բան ոնց որ թե չենք արել, այսինքն նկարի հիման վրա արել ենք, պարային կատարման հիման վրա` էլի արել ենք, բայց երաժշտականը ոնց որ թե չէ
Մյուսը. Էս տիպի.
Ժանրը- Տռագիկոմեդիա
Հերոսը- Կապուտաչյա, կակազող
Խնդիրը- Դուռը փակ էր
Բացառություն- Բաց տեսարաններ կամ սենտիմենտալ տեսարաններ
Սա ուղղակի օրինակ բերեցի, որ պատկերացնեք: Ու պետք ա էդ բոլոր տրված պայմանների համապատասխան պատվածք գրել
չգիտեմ, որն ա ավելի շատ դուր գալիս, ասեք, քննարկենք: Իհաիկե կարանք բոլորն էլ հերթով անել, բայց որն ամենաշատն եք ուզում` առաջինը կանեմ![]()
Blessed the poison which brings the end
Smokie (17.06.2016)
Եթե կարծիքներ չկան, ուրեմն կանեմ այն, ինչ մտքովս է անցնում![]()
Եկեք մի բան ասեք, քննարկենք, մի քանի օրից մրցույթն է սկսվելու
Blessed the poison which brings the end
Նոր առաջադրանքի հավես ունե՞ք, մինչև մրցույթը զբաղվենք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ