Մոդերատորական. Մի պահ ենթադրելով, որ գուցե նամակների համակարգի տեղը չգիտեք ու չեք ստացել արված զգուշացումները, գրում եմ հրապարակային ու այստեղ: Կարդացեք Ակումբի կանոնադրությունը։ Մասնավորապես ակումբում արգելվում են լատիներեն տառերով հայերեն գրառումները: Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» թեման: Կամ էլ օգտվեք Փոխարկիչից։
Հայերեն մեքենագրման ներկցված հնարավորությունը միացնելու համար հարկավոր է ընդամենը էջի վերևի մասում նշել «Միացնել հայերենը» կետը, կողքի ցանկից ընտրել Ձեզ հարմար դասավորությունն ու արդեն կարող եք առանց որևէ խնդրի գրել հայերեն:
Մենք մարդկայնորեն կարող ենք մտնել Ձեր ծանր դրության մեջ, մտահոգվել, սակայն չենք կարող թույլատրել խախտել ակումբի կանոնները: Մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Դուք գրեք հայատառ, հետևաբար զգուշացնում եմ վերջին անգամ. բավական է ևս մեկ տրանսլիտով գրառում անեք ու այլևս որևէ հանգամանք հաշվի չառնելով արգելափակվելու եք:
Էջանիշներ