Կարծեմ՝ Զորյանն էր, մի լավ, պատմվածք ասեմ, էսսե ասեմ, ստեղծագործություն ունի, որ ասում ա, եթե մեկին ուզում ենք գովենք, լավ բան ասենք, ասում ենք՝ «Հայ ա» կամ համոզելիս, որ չի համոզվում, ասում ենք «Հայ չե՞ս», իբր որ հայ ա, լավն ա ու կօգնի, իսկ հետևից ասում ենք «Հայ ա», իբր վատն ա, հայ ա, դրա համար էլ չօգնեց, մի խոսքով ամենալավ գովասանքն էլ ա հայը, ամենավատ պարսավանքն էլ ա հայըԻնձ համար այնքան էլ ճիշտ քննարկում չի մեր ազգի լավ ու վատ կողմերը, ազգ ենք էլի, սովորական, ավելի շուտ սովորականը որն ա՝շատ էլ լավն ենք, ումի՞ց ենք պակաս: Եթե ինչ-որ Ոմն Ֆրանսիայում ասենք խանութից գողություն ա արել, դա էդ ոմնի թերությունն ա, մեր ազգինը չի, ու Սարոյանն էլ, որ Սարոյան ա, դա Սարոյանի Սարոյան լինելն ա, մեր ազգը դրանով Սարոյան չդարձավ, էնպես որ ասենք մենք հանճարեղ ազգ ենք, ազգերը հանճարեղ չեն լինում, անհատներն են լինում, որ ասենք գող ու խաբեբա ենք, էդ էլ անհատներին ա բնորոշ, եթե գյուղում շուն կա, չի նշանակում, որ ամբողջ գյուղը շուն ա, ներեցեք կոպիտ օրինակի համար, էնպես որ շատ վեր-վեր թռչելու տեղ չունենք, քաշվելու էլ պատճառ չունենք, հին ժողովուրդ ենք, հա, բայց դե դա ազգային որա՞կ չի, ուղղակի փաստ ա, էնպես ինչպես Արարատի մեր հոգում լինելը, Սասնա ծռերի մեր էպոս լինելը, Նարեկացու հայ լինելը, փաստ որ մեր պատմության մասն ա կազմում, բայց մեզ ոչնչով ավելի լավը կամ վատը չի դարձնում
![]()
Էջանիշներ