Մեջբերում h_jak-ի խոսքերից Նայել գրառումը
Դե ես էլ կարող եմ ամերիկայի օրինակը բերել, կինս ամեն տարի գնում է, մի առիթով ասեց երեխային քար էր ուզեցել տար, գետնին քար չէր գտել. Մաքուր է որովհետև աղբ նետելու համար ահավոր մեծ տուգանքներ են հասնում. Դե իհարկե բիզնես և անհաջող թաղամասերը այդքան մաքուր չէ, սակայն դա չէ կարեվոր, ցավալի է , որ ստեղի փնթի բանվորությամբ մարդը, որը ամեն պատահած աղբը առանց երկմտելու գետին է նետում գնում է արտասահման և տուգանքներից ու ձերբակալություններից խուսափելու համար դառնում շատ «կիրթ և մաքրասեր».
Թե ինչ կապ ուներ քարը կեղտի հետ, անձամբ ինձ համար պարզ չէ:
Ամերիկայում էլ եմ եղել: Նյու-Յորքը առանձնապես մաքուր չէր, աղբը աղբարկղերից ելել, թափվում էր: Մանր-մունր քաղաքներին կրկին կպնելու տեղ չունեմ:
Ինքդ ես նշում, որ տուգանքներ են մտցրել, դրա համար էլ մաքուր է: Էլ ի՞նչ կապ ունի ազգի փնթիությունը: Մի խոսքով, գրառմանդ իմաստը առանձնապես չհասկացա:
Ընդամենը մեկ տարի պահանջվեց հայերի համար, որպեսզի մեքենաները սկսեն հետիոտններին զիջել սահմանված տեղերում: Հիմա եթե կառավարությունը մտքին տեղ անի քաղաքների մաքրությունն ապահովելու, շատ արագ կանի: Ժողովուրդը վատը չի