Առաջարկում եմ այստեղ քննարկենք մեր ազգի լավ ու վատ կողմերը.
Առաջարկում եմ այստեղ քննարկենք մեր ազգի լավ ու վատ կողմերը.
Լսեք երաժշտություն Erger.am կայքում:
Դե ուրեմն սկսեցինք.
Ես շատ տխրում եմ երբ տեսնում եմ որ ժողովուրդը չի հավատում օրենքի ուժին, և ամեն նոր օրենքի մեջ փնտրումա թե էտ օրենքը իշխանաորներից ում ինչքան օգուտա բերելու. իմ կարծիքով դա չուզողությունա
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
նախ ասեմ սիրում եմ մեր ազգը..բայց ինչ ճիշտն է ճիշտ...
բավականին անօրեն ենք....
ինձ ամենից շատ ազգային փնթիությունն է անհանգստացնում....![]()
eduard30 (28.01.2011)
անկեղծ ասած դա իմ միտքը չէ... մեր մասին օտարազգին է ասել, հետո ես համաձայնվեցի...
շատ քիչ մարդ է, որ փողոցում քայլելիս իր մոտ հայտնված աղբը կգցի աղբարկղը կամ էլ չլինելու դեպքում կպահի, որ գցի աղբարկղի մեջ....շատերը պարզապես նետում են գետնին...
դա ավելի ակնհայտ է դառնում տոնական օրերից հետո... հրապարակները վեր են ածվում աղբանոցի.....
բայց սրա կողքին դրականն էլ ասեմ.... շատերի տները մաք-մաքուր են լինում...
Ես մի բանի վրա եմ զարմանում մարդը հայաստանից գնումա ասենք ԱՄՆ ու էնտեղ համ դառնումա օրինապաշտ, համ փնթիություն չի անում, բա ինչի իրա երկրում չի կարա փնթիություն չանի? ես փնթի մարդ եմ բայց գետնին բան չեմ նետում, մենակ մեքենայիս բառդաչոկը տեսնեք, լրիվ համապատասխանումա անվանը, բարդակա, ինչ աղբ լինումա գցում եմ ենտեղ, շաբաթը մեկ էլ, որ արդեն տեղ չի լինում դատարկում եմ.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Lianik (28.10.2010)
Մեր ազգի վատ և վնասակար կողմերիցա նաև օրենքներ չիմանալը. Տարածված կարծիք կա որ եթե իրավաբան չէս ւրեմն օրենքները կարաս չիմանաս. Դրա համար էլ ով ինչ դեմա տալիս ստորագրում են, կամ էլ կաշառք են տալիս որ շատ չխորանան.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
eduard30 (28.01.2011)
Ցավոտ հարց ա, լիքը բացասական կողմեր ունենք (դե ես մի քիչ պեսիմիստ եմ): Մեկ-մեկ էնքան եմ ներվայնանում մեր ազգից, որ ասում եմ «պետք ա միջուկային բոմբ գցել ու բոլորին պայթացնել, պետք ա հատ-հատ գյուլլել, եւ այլն»: Բայց դե հույս ունեմ մենք էլ կդառնանք նորմալ ազգ` եւրոպական ստանդարտներին համապատասխան (
):
Հատկապես ներվայնանում եմ մեր ազգի օտարամոլությունից ու հատկապես մեծամտությունից: 3 միլիոն ենք մնացել էս փոքրիկ բոստանում, բայց գլուխ գովելու համար խելքներս մերը չի, մենք ենք, որ կանք:
Մեկ էլ էն տաքսու շոֆեռներից եմ ներվայնանում, էն որ ասում են «Ախպեր, ստե մնալու տեղ չի, պետք ա թողել էթալ, բայց հավատա, ընձնից ավելի հայրենասեր մարդ ոշ մի տե չես կարա քթնես…»:
Բայց դե ամեն դեպքում որոշ դրական բաներ էլ ունենք, ուղղակի դրականը էնքան սովորական ա թվում, որ չեմ էլ մտաբերում, որ թվարկեմ:![]()
Zhor(ARM) (29.10.2010)
Չկա որևէ ազգ, որը առավել է մեզանից: Հայը երբ գնում է օրինակ Գերմանիա, դառնում ամենա օրինապաշտ ու ճշտապահ քաղաքացին, եթե գերմանացին գա Հայաստան կապրի մեր թելադրած կանոններով, որովհետև մարդը գայթակղությանը չի դիմանում, ինչու՞ սպասել կանաչ լույսին, երբ կարող ես կարմիրի տակով քայլել և չպատժվել:
Վայ քու արա…Իրո՞ք:
Հենց սրա մասին էի ասում, որ ասում էի չեմ սիրում հայերի մեծամտությունը: Հենց տենց ենք մտածում, դրա համար էլ ոչ մեկից ոչ մի բանով ավել չենք, որտեւ մինչեւ մեր թերությունները չտեսնենք, չենք կարա դրանք շտկել:
Ինչի հայի ձեռին ճար կա՞, հլը թող փորձի գնալ Գերմանիա կամ մեկ այլ նորմալ տեղ ու օրինապաշտ չլինել… Ստեղ հայ լինել չլինելը կապ չունի: Որ հայ աղջիկն էլ գնում ա Պարսկաստան, պետք ա գլուխը էն զահուրմարով ծածկի, ու դրա համար ինչ-որ հատուկ ընդունակություններ պետք չեն, որոնք ունենան միայն հայերը:![]()
Եթե պատկերացնենք, որ ՀՀ ում ապրում է 3 միլիոն հայ և եթե այդ երեք միլիոնն էլ հնարավորություն ունենա այս թեմայում գրառում կատարել, ապա 90 տոկոսը կփնովի և կքննադատի:Ստացվեց սեփական թերությունները տեսնող ազգ ենք:
Մեծամտությու՞նշատ լավ:Քո ասած Եվրոպայում կա՞ այնպիսի մարդ ով քեզանից բարի է կամ քաղաքակիրթ կամ չգիտեմ ինչ, իհարկե կգտնվեն, իսկ դու կարո՞ղ ես հավասարվել նրանց:Քո գրածներից ենթադրում եմ, որ պետք է ասես ՈՉ, քանի որ ազգիդ համարում ես «ոչ նորմալ», եթե իհարկե քեզ քո ազգի մասնիկն ես համարում:Ես այս հարցին միանշանակ կպատասխանեմ ԱՅՈ, որովհետև եթե ցանկանամ կարող եմ լինելը շատ լավը կամ էլ շատ վատը, էտ եվրոպացի կոչվածը նույն մսից և արյունից է, նա նույնպես բանական էակ է ինչպես և ես և եթե նա կարող է փայտիկով սուրճ խմել ուրեմն ես էլ կարող եմ կամ հակառակը
Ես հակառակը չեմ գրել:
Ես չէի ուզում խառնվել ձեր տուրուդմփոցին, սակայն չդիմացա. Հա մենք մեծամիտ ենք ու դա շատ լավա, եթե մարդը թերագնահատումա իրեն ապա դրանով ենթագիտակցորեն ճնշումա իրա մտածելակերպին, իսկ մեծամի, իր ուժերը Գերագնահատող մարդը ամեն ինչի էլ կարող է հասնել.
Ես էլ ժամանակին թերագնահատում եի ինձ, գային կանգնացնում էր, ասում էր ասենք պարկած միլիցու տակով էս անցել , ես էլ ձեն չէի հանի որովհետև մտածում էի որ հակաճառեմ մեկա չեմ կարա ապացուցեմ որ ինքը սխալա, իսկ հիմա գայի կա կանգնացնումա ինձ ու կրակնա ընգնում, գայիի օրենքները հանում եմ ասում եմ դե ցուց տուր որ խախտման համար էս կանգնացրել հետո էլ նկարածտ վիդեոն ցուց տուր, իսկ եթե իրոք խախտում եմ արել բան էլ չեմ ասում ակտը գրումա տալիս.
Հ.Գ. սա համ պատասխան գրառմանը, համ էլ մեր ազգի վատ կողմերից մեկը` օրենքից վախենալը. օրենքը մեզ պետք է պաշտպանի, ոչ թե մեզ վնաս տա ու մենք էլ վախենանք.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Հա մենք նացիստ ենք ու դա լավա, եթե նացիստ և ռասիստ չլինենք կխառնվենք ուրիշ ազգերին ու քանի որ քիչ ենք էլ չի լինի հայ ազգը. խի լավա որ երեխեն չգիտի ինքը ինչ ազգիցա, նեգրա"ինչպես հայրը" թե չինացի "ինչպես մայրը" բայց ապրումա օրինակ ֆրանսիայում ու ֆրանսիայի քաղաքացիա.
Խորհրդային տարիներին մանրից դրան եինք գնում որ ռուսների ու ԽՍՀՄ մյուս անդամ ազգերին խառնվեինք ու կորեին, լավա սովետը փլուզվեց
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Քո ասածը նացիզմ չի: Ուրւշ ազգերին չխառնվելու, չձուլվելու համար ճիշտ մտածելակերպ ա պետք (որը հիմնականում կախված ա ճիշտ դաստիարակությունից), այլ ոչ թե նացիստական տրամադրվածություն:
Իսկ նացիզմն ու ռասիզմը էն ա, որ հայերը փողոցում սեւամորթ են տեսնում, ասում են «վայ հորս արեւ արա, հլը էս կապիկին նայի…», կամ էն ա, որ ֆուտբոլի ասշխարհի խաղերի ժամանակ ասում եմ, որ Գերմանիային եմ երկրպագում, ասում են «ապե ֆաշիստներին ե՞ս բալետ անում», եւ այլն:![]()
Ֆրեյա (29.10.2010)
Նացիստ լինելը ԼԱՎ ՉԻ... Ու էդ ով ա ասում՞՞՞![]()
Ամոթթթ՜ ա, ամոոոթթթ.. այյյ հ–ժակկկ, դու գիտե՞ս, դու որ ազգի զավակն ես՞ Էն, ում նացիստները կոտորել են միլիոններով, ում իրա հողից քշեն են, էն ազգի ներկայացուցիչն ես, ում զավակներին ռուս նացիոնալիստները մետորներում ու մութ բադեզդներում են սպանում:
Քո կարծիքով, որ դու էլ էստեղից դնես մեծմեծ խոսաս, ազգերի նկատմամբ ատելություն սերմանես, դրանից վիճակը լավանալու ա՞ Փոխանակ էդ ամեն ինչի փորձը տեսնելով՝ համերաշխություն քարոզես, ինչ-որ կոմպլեկսավորված, ցածր ինքնագնահատականով շիզոֆրենիկների ես գովում...
Լավ ա Սովետը եկավ մի քիչ մեզ կապիկներիս, որ պարսիկների ու թուրքերի հետ էին խառվել ձուլվել, մի քիչ եւրոպական արժեքների բերեց, մի քիչ կովկասյան ու ասիական բարքերից հեռու տարավ, մի քիչ գիտություն դարձրեց, դպրոցներ բացեց ու գործարաններ, որ կիսապարսիկ դառած սոված, ծարավ բոմժ ժողովուրդը մի քիչ կրթվեց, կերավ, մի քիչ ուրիշ ազգերի հետ շփվեց, իր բոստանից հեռու մի երկու երկիր տեսավ...
Սովետը չլիներ, հիմա սաղդ ու սաղիդ երեխեքը ճադե պարսիկ էին դառել, կամ էլ թուրքի համար ֆարշի միս:
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 29.10.2010, 14:25:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
One_Way_Ticket (29.10.2010), VisTolog (29.10.2010), Լուսաբեր (29.10.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ