Մի ամսից ավել ա ինչ չեմ գրել էստեղ...պատմելու շատ բան ունեմ...
Գնացել էի
«Young Life» անունով ճամբար...
Մի շաբաթվա մեջ ձեռք բերեցի շա՜տ ընկերներ, մեկը մեկից բարի ու հոգատար: Իրենց հետ ապրելով նույն տանիքի տակ, շփվելով, ծանոթանալով իրենց հետաքրքրություններին...
Հետաքրքիր էր բոլորին լսելը, չէի հոգնում լսելուց... Երեկոյան հավաքվում էինք բոլորով, զրուցում տարբեր թեմաներից, բանավիճում, էլի հետաքրքիր էր, ինձ համար շատ բաներ էի բացահայտում...
Էտ մի շաբաթվա մեջ չեմ հասցրել բոլորի հետ շփվել, շատ էին... (150 հոգի, դեռ մի բան էլ ավելի

) ...Հիմա բոլորով ամեն շաբաթ հավաքվում ենք, զրուցում, կարոտներս առնում ... առաջին հանդիպումը տեղի ունեցավ ճամաբարից վերադառնալու հաջորդ օրը...արդեն կարոտել էինք իրար

, հանդիպեցինք ով ում տեսավ փատատվեց, գրկեց ու համբուրեց, շատերը գալիս գրկում, համբուրում էին, բայց իրենց անուններն էլ չէի հիշում, էնքան ծիծաղալու էր, դե ինչ անեի բոլորի անունները չէի կարող հիշել իրենց դեմքերի հետ միասին...
Բայց նենց լավ ա, որ էս սոց. ցանցերը կան, անընդհատ խոսում ենք, չենք հասցնում կարոտենք իրար...

Էջանիշներ