Մենությունը
Մի մութ անկյուն,
Ու մի սիրտ մենակ,
Տխրությունն էր պատել այն,
Լցրել հոգին մշուշով...
Անվերջ լաց էր լինում սիրտն իր,
Հիշելով նրա ժպիտը ուրախ,
Հիշելով աչքերը՝ պարզ ու ջինջ,
Որոնք շողում էին ծովի ալիքների պես,
Հիշելով այն պահերը, որոնք ապրել էին միասին...
Նրա միտքը թռչում էր հեռու՜, շա՜տ հեռու,
Որոնելով իր միակին, որ թողել էր իրեն մենակ,
Մի՞թե էլ չկա նա, չկա, թողել է իրեն ու հեռացել...
29.04.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)
Էջանիշներ