Նորից մթնեց...
Իր ավարտին է մոտենում այսօրը ևս,
Մի քանի ժամ ևս ու այսօրվա բոլոր հուշերն ու դեպքերն էլ կդառնան հիշողություններ...
Տեսնես ե՞րբ ա գալու էն օրը, որ հանգիստ քնես չմտածելով ոչնչի մասին, խաղաղ ու հանգիստ...![]()
Նորից մթնեց...
Իր ավարտին է մոտենում այսօրը ևս,
Մի քանի ժամ ևս ու այսօրվա բոլոր հուշերն ու դեպքերն էլ կդառնան հիշողություններ...
Տեսնես ե՞րբ ա գալու էն օրը, որ հանգիստ քնես չմտածելով ոչնչի մասին, խաղաղ ու հանգիստ...![]()
Մի գիշեր էր մութ... Անձրև էր գալիս...
Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում: -
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար...
Երկա՛ր քայլեցի:
Եվ իմ դեմ ահա - մի երկա՛ր փողոց:
Հեռվում - դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՛ն լուր բերին...
Մի հին լուր` հոգուս մեջ պահված ծածուկ -
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...
Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի, -
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՜, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի -
Էլ ո՜չ մի զղջում իմ երազը հին
Ետ չի դարձնի...
Գնա՜, սիրելիս.
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ, -
Ուզում եմ քնեմ - ախ, ինչպե՞ս քնեմ...
...
...
![]()
Ես սիրում եմ...![]()
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ:
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում:
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ:
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող:
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ:
Մի երգ էլ...
Հոգնել եմ արդեն այս նույնություններից...![]()
Հոգումս լիքը տխրություն կա ու խառը մտատանջող մտքեր...
Չեմ ուզում տխուր լինել...![]()
Այսօր...
Էսօր նենց լավ էր առավոտվա 10-ից դուրս եմ եկել տնեից, ու քայլել եմ քաղաքով, ճիշտ ա շատ էի հոգնել, բայց շատ լավ էր, կինոն, Կասկադը,որ ոտքով եմ բարձրացել..., Օպերան, Հրապարակը, Հյուսիսային պողոտան...էսօր ուր, որ գնացել եմ գնացել եմ ոտքով, շատ լավ էր, հավես էր...Մտերիմ մարդկանց հետ տեղ գնալը, շատ լավ ա, երբ որ նրանց շատ ես սիրում, մոռանում ես թե հոգնածության մասին, թե տխրության, և ամեն ինչ...էդքան քայլել եմ, բայց շատ լավ եմ զգում ինձ...Մինչև ժամը 5-ը քայլում էինք...7ժամ......
հաճելի ու հիշվող պահեր...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ