User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 96 հատից

Թեմա: Անվերջանալի մտորումներ և անպատասխան հարցեր..

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հանդիպում

    Նուրբ ըստվերները փռվում են քնքուշ,
    Կապույտ խավարն է երկինքը պատում.—
    Անուշ վարդերից մնաց միայն փուշ
    Եվ ցնորքներից՝ վիշտ ու վհատում...

    Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,
    Ահա — մեր հոգում խավար է և մահ,
    էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
    Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...

    Քո արցունքները թափվում են ահա,
    Եվ դառն է լացըդ հուսահատական,—
    Քեզ ի՞նչ խոսքերով սփոփեմ հիմա,
    Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...
    Վերջին խմբագրող՝ Inna: 30.10.2010, 16:04:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.02.2011), Lianik (10.11.2010), Meme (30.10.2010), Nare-M (12.02.2011), Լեո (13.02.2011)

  3. #2
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երաժշտություն...,շատ եմ սիրում...

    Էնքան լավ երգեր կան, շատ-շատ, որոնք լսելուց երբեք չես հոգնի,անընդհատ կլսես ու կլսես...
    էնքան դրական լիցքեր են տալիս, էնքան հաճելիա անըդհատ լսել ու լսել, բայց լավ ու բարձրաճաշակ երաժշտություն, որը լսելուց չես հոգնի, շատ կան գեղեցիկ ու հաճելի երգեր...
    Շատ լսեք երգ,երաժշտություն, այն լավ տրամադրություն է հաղորդում ու թարմություն է հաղորդում մեզ...


    Հ.Գ. էս երգի օրիգինալ վիդեոն չգտա դրա համար սա դրեցի

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.02.2011), erexa (09.02.2011), Meme (01.11.2010)

  5. #3
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մուլտիկ...
    Ոնց էի կարոտել...Նայենք ու հիշենք...


    Չեբուրաշկայի անմեղ դեմքը...

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (10.11.2010), Meme (01.11.2010), Nare-M (12.02.2011), Անտիգոնե (08.11.2010), Վոլտերա (14.12.2012)

  7. #4
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից մթնեց...

    Իր ավարտին է մոտենում այսօրը ևս,
    Մի քանի ժամ ևս ու այսօրվա բոլոր հուշերն ու դեպքերն էլ կդառնան հիշողություններ...
    Տեսնես ե՞րբ ա գալու էն օրը, որ հանգիստ քնես չմտածելով ոչնչի մասին, խաղաղ ու հանգիստ...

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (09.02.2011), Lianik (10.11.2010), Meme (02.11.2010), Nare-M (12.02.2011)

  9. #5
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի գիշեր էր մութ... Անձրև էր գալիս...

    Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
    Խավար էր իջել իմ մթնած հոգում: -
    Ամայությունն էր հեկեկում այնտեղ
    Հին, անվերադարձ երազների տեղ:
    Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
    Քայլեցի երկար:
    Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
    Ճանապարհ չկար...


    Երկա՛ր քայլեցի:
    Եվ իմ դեմ ահա - մի երկա՛ր փողոց:
    Հեռվում - դեղին, տարտամ կրակներ:
    Եվ ես մոտեցա այն կրակներին,
    Որոնք իմ սրտին մի հի՛ն լուր բերին...
    Մի հին լուր` հոգուս մեջ պահված ծածուկ -
    Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...


    Ու դուրս եկա ես:
    Զգացի միայն, որ ցուրտ է, քամի, -
    Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...
    Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
    Գնա՜, սիրելիս:
    Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
    Ու մոխիր ցանի -
    Էլ ո՜չ մի զղջում իմ երազը հին
    Ետ չի դարձնի...
    Գնա՜, սիրելիս.
    Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ, -
    Ուզում եմ քնեմ - ախ, ինչպե՞ս քնեմ...

    ......

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.02.2011), Lianik (10.11.2010), Meme (08.11.2010), Nare-M (12.02.2011), Yevuk (30.07.2011)

  11. #6
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես սիրում եմ...

    Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
    Գիշերի պես խորհրդավոր.
    Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
    Որպես թովիչ իրիկնամուտ:
    Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
    Որպես գարնան մթնշաղում:
    Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
    Արբեցումի ոսկե մշուշ:
    Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
    Քո աչքերը հոգի տանջող:
    Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
    Որպես գարնան իրիկնամուտ:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.02.2011), Lianik (10.11.2010), Meme (08.11.2010), Nare-M (12.02.2011), Smokie (03.05.2011), Yevuk (30.07.2011)

  13. #7
    Ուսանողուհի Inna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    574
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երգ էլ...


  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (03.02.2011), Yevuk (30.07.2011), Ապե Ջան (20.02.2011), Դեկադա (07.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Պոեզիա. Մտորումներ
    Հեղինակ՝ Tig, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 219
    Վերջինը: 20.08.2015, 13:31
  3. Անվերջանալի պատմություն
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 14.05.2010, 19:41
  4. Անպատասխան սեր
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 74
    Վերջինը: 23.09.2008, 11:11
  5. Մտորումներ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.12.2007, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •