Տխրություն ու նորից մտորումներ...
Ինչու՞ են մարդիկ այդքան տխուր, մռայլ, դժգոհ...Ինչու՞ չեն ցանկանում տեսնել կյանքում իրենց հետ պատահած ու կապված լավ իրադարձությունները,դեպքերը...Ինչու՞ են բոլորին առաջին անգամ տեսնելիս միշտ այդ մարդկանց մեջ վատը տեսնում, չեն ուզում տեսնե՞լ, թե չեն տեսնում...
Այնքան հարցեր կան, որոնք անպատասխան են մնում, որ երբեք էլ չես գտնում այդ հարցերի պատասխաններ...Միթե՞ դրանք չունեն պատասխաններ...
Շատ են լինում դեպքեր, երբ մարդուն ցանկանում ես մի բան ասել, դա լինի թե գովասանք, թե հարց, «վախենում» ենք այդ ասել, մտածելով, որ դա նա կարող է ճիշտ չմբռնել ու այդպես էլ պահում ենք դա մեր մեջ...
Ազատ եղե՛ք, մի կաշկանդվե՛ք, մի՛ «վախեցեք» Ձեր կարծիքն ու խոսքը բարձրաձայնելու, մարդի՛կ, Ձեր խոսքը կարող է շատ «պետքական» լինել, օգնել դիմացինին...![]()
Էջանիշներ